КарликНос — одно из известных на весь мир произведений немецкого писателя Вильгельма Гауфа. Эта сказка о мальчишке Якобе, который однажды на базаре обидел старушку с физическими недостатками, где они торговали с матерью. Старуха попросила юношу помочь ей отнести кочаны капусты. Яков нехотя согласился. В знак своей благодарности она предложила Якобу покушать. Что случилось после трапезы, узнайте из сказки. Она учит тому, что не нужно обращать внимание на внешние недостатки людей: главное, что у человека внутри, а не снаружи.
Տեսնես ի՞նչ էին ասում իրար, Երբ լսում էին ղողանջը մեր, Մանուկ արևը՝ սարերն ի վար Եվ մեռնող մութը՝ ձորերն ի վեր։
Երբ լսում էին հառաչը մեր, Տեսնես ի՞նչ էին ասում իրար Մեռնող արևը՝ սարերն ի վեր Եվ մանուկ մութը՝ ձորերն ի վար։
Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրիր: Չկա
Բանաստեղծությունից դուրս գրի՛ր փոխաբերությունները։
Բանաստեղծության մեջ ի՞նչն է ավելի շատ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը: շարժումը ամենից շատն է
Ո՞ր քառատողը քեզ ավելի շատ դուր եկավ, ինչո՞ւ: Այս քառատողը ինձ ավելի շատ դուր եկավ: Այս էլ քանի ամիս Ծառերը չեն թռչում, Անցած ճանապարհիս Քարերը չեն շնչում։
Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը): Ես կարդացել եմ այս աշնանը Վիլգելմ Գաուֆի ,,Карлик Нос,,
Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը: Երբ նա սկսում է ցույց տալ իր հնարքները խոհանոցում և զարմացնում է բոլորին:
Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց: Գլխավոր հերոսը փոքրիկ Հակոբն է ,չար կերպարը՝ կախարդն է ,իսկ Հակոբին օգնողը մի աղջիկ է ,որին դարձրել էին սագ ,նրա անունն է Միմի:
Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին: Այս գիրքը շատ հետաքրքիր է և ժամանակը արագ է անցնում:
Համեմատեք երեք Արշակունի արքաների (Ձեր ընտրությամբ) ներքին և արտաքին քաղաքականությունը; Խոսրով Բ կառավարել է 252-260 թվականներ ,Տրդատ Բ-ի որդին է :
Խոսրով Բ-ն դավանում էր զրադաշտականություն, և խոչընդոտում էր քրիստոնեության տարածմանը։
Սպանվել է 287 թվականին՝ Շապուհ I-ի հրահանգով պարթև Անակի կողմից՝ Վաղարշապատում։ Հայ ազնվականությունը վրեժ է լուծում նրանից, սպանվում են Անակի ընտանիքի բոլոր անդամները, բացի երիտասարդ Գրիգորից։
Վաղարշ Ա կառավարել է 117-140 թվականներ Սանատրուկի որդին է:116 թվականի ամռանը, գլխավորելով հռոմեական նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը, վերականգնել է երկրի անկախությունը և Պարթևաց Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ Տրայանոս կայսեր արկածախնդիր քաղաքականության ձախողումից և 117 թվականին նրա մահից հետո, նոր կայսր Հադրիանոսը հարկադրված է եղել Մեծ Հայքից դուրս բերել հռոմեական զորքերը և ճանաչել Վաղարշի անկախությունը։
Վերլուծեք Արշակունյաց Հայաստանի կործանման պատճառները; Որովետև այտ ժամանակ շատ դավճաններ կար
Համեմատեք Վարդանանց և Վահանանց պատերազմները;
Կողմերի զորքերի թվաքանակ, Հայերի, վրացիների և աղվանների 66000 զորքը ընդդեմ 90000 պարսիկ զինվորների: Հրամանատարներ. Հայկական կողմից՝ Վարդան Մամիկոնյան, Պարսիկներից՝ Մուշկան Նիսալավուրտ: Պատերազմի պատճառ. Պարսկաստանի ձուլողական քաղաքականություն: Պատերազմի մասին. 449թ. հոների նկատմամբ հաղթանակից հետո, պարսից արքա Հազկերտ 2-րդը հատուկ հրովարտակ է արձակում, որի համաձայն նրա բոլոր քրիստոնյա հպատակները պիտի կրոնափոխ լինեին և ընդունեին զրադաշտականություն։
Հետազոտական աշխատանքների թեմաները` «Արշակ II», «Հանճարեղ թագավոր Պապը», «Անհատի դերը պատմության մեջ Արշակունի արքաների օրինակով», «Վարդան Մամիկոնյան», «Վահան Մամիկոնյանը և Հայաստանն անկախության շեմին», «Արշակունի արքաների կերպարները գեղարվեստական գրականության մեջ», «Եկեղեցու դերը հայոց պատմության V դարում»:
Բաց թողնված տառերը լրացրո՛ւ։ Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ անանձրև կլիմայի պատճառով անչափ շատ ջուր է գոլորշիանում ծովի մակերյույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունն աճում է: Աղերը Մեռյալ ծովի քարորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդանուր քանակը քառասուն միլիոն տոննա է:
Օգտվելով տրված բառերից` բացատրիր, թե ընդգծված բառերը նախադասություններից յուրաքանչյուրում ի՛նչ իմաստով են գործածված:
1.Եփվել, բորբոքվել: Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռում էր, բայց նա չէր նկատում: Եփվել Բարկությունից արյունը եռում էր երակներում, սիրտը տակն ու վրա էր լինում: բորբոքվել
2.Ուղեկցել, ընկերություն անել, միանալ:
Ընկերացել է դիմացի շենքում ապրող մի տղայի հետ: ընկերություն անել Ընկերացան, որ միասին անեն իրենց ուժերից վեր այղ գործը: միանալ Մինչև քաղաք ընկերանամ քեզ, որ մենակ չգնաս: Ուղեկցել
3.Կռել, թակել, գանահարել, քննել:
Ավազակներն այնպես էին ծեծել խեղճին, որ ձին թողել ու փախել էր: գանահարել Այնպես համառորեն է ծեծում դուռը, կարծես վստահ է, որ տանը մարդ կա: թակել
Երկաթը տաք-տաք են ծեծում: Կռել
Այդ հարցն այնքան ծեծեցին, որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում: քննել
4.Ավարտել, վերջը տալ (ուտել):
Գործը վերջացնելուց հետո, երկար ժամանակ դրան այլևս չէր անդրադառնում: Ավարտել Մեկն իր բաժին միրգն արագ վերջացրել էր ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված երեխաներին, որ էլի տան: վերջըտալ
Սպորավոր բույսերը ցամաքային բարձրակարգ բույսեր են, որոնք բազմանում են սպորներով: Ներկայացուցիչներն են՝ մամուռները, պտերանմանները, ձիաձետերը, գետնամուշկերը: Մամուռները պատկանում են բարձրակարգ բույսերի առաջին բաժնին: Մամուռները իսկական ցամաքային բույսեր են, որոնց նախնիները, առաջին անգամ դուրս գալով ջրից, բնակեցրին ցամաքը: Մամուռները ֆոտոսինթեզ կատարող ոչ մեծ բույսեր են, որոնք ունեն վեգետատիվ օրգաններ` ցողուն և տերև, իսկ ձևավորված արմատներ չունեն, դրանց փոխարինում են ռիզոիդները: Ներկայումս գիտությանը հայտնի է մամուռների գրեթե 25 հազար տեսակ:
Մամուռներից են կկվավուշը, տորֆամամուռը, մարշանցիան, թելամամուռը:
Խոնավությամբ հարուստ վայրերում աճում է կանաչ մամուռ կկվավուշը, որը նպաստում է մթնոլորտում խոնավության պահպանմանը, միաժամանակ այլ մամուռների հետ միասին կարող է դառնալ ճահճացման պատճառ: Կկվավուշը մամուռների ամենատարածված ներկայացուցիչներից մեկն է: Ունի մոտ 20−30 սմ երկարությամբ, կանաչաշագանակագույն, չճյուղավորված և ուղղաձիգ ցողուն: Ցողունը ծածկված է խիտ, նեղ, կանաչ տերևներով: Կկվավուշը հողին ամրանում է ճյուղավորված ռիզոիդներով, որոնցով կլանում է ջուր և հանքային նյութեր, իսկ կանաչ տերևներով իրականացնում է ֆոտոսինթեզ: Կկվավուշի մոտ ամռանը առանձին ցողունների կարմրագորշ գագաթին նկատելի են երկարավուն պարկիկանման օրգաններ, որոնք լցված են արական գամետներով : Վառ գունավորում չունեցող մյուս ցողունների գագաթին ձևավորվում են սափորաձև օրգաններ, որոնք լցված են իգական գամետներով` ձևաբջիջներով:
Անձրևաջրի կաթիլի միջոցով շարժուն սպերմատոզոիդները արական բույսից լողում են դեպի իգական բույսի գամետները: Կատարվում է բեղմնավորում: Բեղմնավորումից ձևավորվում է զիգոտ, որից հաջորդ տարում նույն իգական բույսի գագաթին զարգանում է երկար շագանակագույն, ցողունանման ոտիկը և սպորներով լցված տուփիկը: Տուփիկում գտնվում է սպորներով լցված սպորանգիումը: Կկվավուշի իգական բույսի երկար ոտիկի վրա գտնվող տուփիկը հիշեցնում է նստած կկվի, որտեղից և բույսը ստացել է իր անվանումը: Չոր եղանակին սպորները թափվում են տուփիկից և քամու միջոցով տարածվում: Ընկնելով խոնավ հողի վրա՝ դրանք ծլում են և առաջացնում նուրբ, կանաչ, ճյուղավորված թելիկներ, որոնցից զարգանում են մամուռի ♂ և ♀ բույսերը:
Գրավիտացիոն դաշտը պոտենցիալ վեկտորական դաշտ է։ Դա նշանակում է, որ կարելի է մտցնել մարմինների զույգի գրավիտացիոն ձգողականության պոտենցիալ էներգիա, որը չի փոփոխվի մարմինները փակ կոնտուրով տեղափոխելուց հետո։ Գրավիտացիոն դաշտի պոտենցիալ լինելուց բխում է կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարի պահպանման օրենքը, ինչպես նաև հաճախ է հեշտանում մարմինների շարժման ուսումնասիրման խնդիրը գրավիտացիոն դաշտում։
Նյուտոնյան մեխանիկայի շրջանակներում գրավիտացիոն փոխազդեցությունը հեռազդեցություն է։ Դա նշանակում է, որ որքան էլ մեծ լինի շարժվող մարմնի զանգվածը, տարածության ցանկացած կետում գրավիտացիոն պոտենցիալը կախված է միայն ժամանակի տվյալ պահին մարմնի ունեցած դիրքից։
Մեծ տիեզերական մարմինները՝ մոլորակները, աստղերը, գալակտիկաները ունեն հսկայական զանգված և հետևաբար ստեղծում են ուժեղ գրավիտացիոն դաշտեր։
Գրավիտացիան ամենաթույլ փոխազդեցությունն է։ Սակայն, քանի որ գործում է ցանկացած հեռավորության վրա և ցանկացած զանգված դրական է, այն շատ կարևոր ուժ է ամբողջ Տիեզերքում։ Համեմատության համար կարելի է նշել, որ մարմինների էլեկտրամագնիսական փոխազդեցությունը տիեզերական մասշտաբներում փոքր է, քանի որ այդ մարմինների լրիվ էլեկտրական լիցքը զրո է (նյութը որպես ամբողջություն էլեկտրաչեզոք է)։ Գրավիտացիան մաթեմատիկական տեսությամբ նկարագրված առաջին փոխազդեցությունն է։ Արիստոտելը համարում էր, որ տարբեր զանգվածներով մարմիններն ընկնում են տարբեր արագությամբ։ Շատ ուշ Գալիլեյը փորձնականորեն որոշեց, որ իրականում այդպես չէ, եթե անտեսենք օդի դիմադրությունը, բոլոր մարմինների արագացումը նույնն է։ Գալիլեյի հայտնագործությունը սկզբունքային նշանակություն ունեցավ այս բնագավառում։ Տիեզերական ձգողության օրենքի հայտնագործման համար կարևոր նշանակություն են ունեցել նաև Նիկոլայ Կոպեռնիկոսի ու Տիխո Բրահեի աշխատանքները և, հատկապես, Կեպլերի օրենքների հայտնագործումը։ XVII դ․ կեսին շատ գիտնականներ (աստղագետներ Ի․ Բուլիոն և Է․ Հալլեյը, ֆիզիկոսներ Ջ․ Բորելլին, Ռ․ Հուկը և Ք․ Հյուգենսը, մաթեմատիկոս Ք․ Ռենը) ճիշտ պատկերացում ունեին ձգողության երևույթի մասին և ընդհուպ մոտեցել էին ճշմարտությանը։ Սակայն ձգողության օրենքի մաթեմատիկորեն հիմնավորված ձևակերպումը տվել է Իսահակ Նյուտոնը «Բնափիլիսոփայության մաթեմատիկական հիմունքները» աշխատությունում (1687 թ.)։ Լագրանժը մուծել է գրավիտացիոն դաշտի φ պոտենցիալի հասկացությունը, որի գրադիենտը տալիս է դաշտի լարվածությունը։ Այն բավարարում է