English 2 04.10.21


1.Sarah usually walks to school ,but today she’s going by bike.
2.We have geography lessons twich a week.We are lirning about volcanoes at the moment.
3.Julia is surfing the net this afternoon.She went’s to find some informenion for a project .
4.I know his face ,but I don’t remembr
5.We are don’t dancning tonight because we don’t like the music.
6.What dose the word mean ? I don’t undeestand it.

Նախագծի

Ես կներկայացնեմ միքանի բույսեր

Նախագծի ընթացքը-սովորել նոր բույսեր ,որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում
Նախագծի մասնակիցները միջին դպրոցի սովորողններ :

Ես կներկայացնեմ միքանի բույսեր
Ասպլեն Վորոնովի,Նվիկ կոնոֆալոսային,Ոզնաթուփ ֆյոդորովի

Կատեգորիան: Վտանգված տեսակ է: Հայտնի է 3 աճելավայրերից, ընդորում մեկը գտնվում է զգալի
հեռավորության վրա: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի
մակերեսը՝ 500 քառ. կմ-ից պակաս:
Նկարագրություն: Կոճղարմատավոր, բազմամյա բույս է՝ մոտ 20 սմ բարձրության:
Տարածում: Հայաստանում հանդիպում է Լոռու (Սպիտակի, Բազումի լեռնաշղթաներ) և Զանգեզուրի
(Կապան) ֆլորիստիկական շրջաններում:
Պահպանության միջոցառումներ: Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է
կազմակերպել հետազոտական աշխատանքներ՝ նոր աճելավայրեր հայտնաբերելու համար:


Նվիկ կոնոֆալոսայի

Կատեգորիա: Վտանգված տեսակ է: Հայտնաբերվել է վերջերս «Հայաստանի ֆլորան» աշխատության
համար նվիկ ցեղի մշակման ժամանակ: Հանդիպում է հանրապետության հարավում, տարածման և
բնակության շրջանների մակերեսը 500 քառ. Կմ-ից պակաս է:
Նկարագրություն: Բազմամյա միատուն ուղիղ կանգնած խոտաբույս է՝ ուղղահայաց ձվաձև կամ համարյա
գնդաձև պալարով: Կոթունավոր տերևները՝ 3-4, նետաձև:
Տարածում: Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի (Կապան) և Մեղրու (Բերդաքար, Կալեր, Վահրավար,
Շվանիձոր, Նյուվադի) ֆլորիստիկական շրջաններում: Բացի Հայաստանից աճում է Նախիջևանում,
Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում, Հյուսիսային Իրանում:
Պահպանության միջոցառումներ: Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է
իրականացնել պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ:

Ոզնաթուփ ֆյոդորովի

Կատեգորիա: Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է:
Հայաստանում հայտնի է մեկ փոքրիկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը
10 քառ. կմ–ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում՝ աճման
պայմանների փոփոխության և ներքին գործոնների պատճառով:
Նկարագրություն: Բարձիկանման կիսագնդաձև թփիկ է: Ծաղկակիրները՝ տերևներին չգերազանցող:
Հասկիկները՝ բազմաթիվ, շատ մանր, 6–7 մմ երկարության, երկշարք, համարյա կղմինդրաձև միմյանց
ծածկող: Պսակաթերթերը՝ սպիտակ կամ դժգույն վարդագույն:
Տարածում: Աճում է Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Ագարակի շրջակայք):
Պահպանության միջոցառումներ: Պահպանության գործողություններ չեն իրականացվում: