Էրեբունի ամրոց

800px-Erebuni_fortress1

Էրեբունի ամրոց, պատմական հուշարձան, գտնվում էՀայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Արին բերդ բլրի վրա: Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ի կողմից:Էրեբունին ամփոփ ճարտարապետական համալիր է` պալատական, կրոնական և տնտեսական  կառույցներով:

Վարդավառի  լիճը

Լիճը կառուցվել է մ.թ.ա. VIII դարում՝ Արգիշտի Ա-ի կողմից և կոչվել Արգիշտի ծով։ Այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետիցհոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար:Ջուրը լճից տուֆակերտ խողովակներով հասցվել է դեպի Էրեբունի ամրոցիստորոտը։ Շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող այս լիճը չի փոխվել իր չափսերով և գրեթե նույնությամբ պահպանվել է մինչև օրերս։

Վարդավառի_լիճ,_2015,_ArmAg_(13).jpg