Պտերներ, դրանց կառուցվածքը

Պտերանմաններն, ի տարբերություն մամուռների, լավ զարգացած, կատարյալ ցամաքային բույսեր են: Պտերանմաններին բնորոշ են հիմնական բուսական հյուսվածքները և լավ մասնագիտացված մարմինը: Պտերանմաններին բնորոշ է արմատային համակարգ, ունեն լավ արտահայտված ցողուն և զարգացած տերևներ, նման են ծաղկավոր բույսերին, սակայն ծաղիկ չունեն: Մոտ 300−350 միլիոն տարի առաջ պտերները հասնում էին 40 մ բարձրության և զբաղեցնում էին մեծ տարածություններ: Դրանք ծառանման պտերանմաններն էին, որոնցից կազմված անտառները զբաղեցնում էին ողջ երկրագունդը և հանդիսանում ֆոտոսինթեզող հիմնական ավտոտրոֆ օրգանիզմները: Պտերանմաններից կազմված վաղ անտառներում բնակվում էին հսկա միջատները և գիգանտ սողունները, օրինակ՝ դինոզավրերը: Ներկայումս ծառանման ձևերը պահպանվել են միայն Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, նրանց բարձրությունը հասնում է 20 մ-ի:

Պտերներ: Ժամանակակից պտերները հիմնականում բազմամյա խոտաբույսեր են: Նրանք աճում են խոնավ, ստվերոտ վայրերում, գետերի և առուների եզրերին: Ցողունը հողում վեր է ածվում կոճղարմատի, որից զարգանում են հավելյալ արմատները և տերևները: Պտերների կոճղարմատը թունավոր է և հանդիսանում է հումք որոշ դեղատեսակների համար: Պտերների տերևները կրկնակի փետրաձև են, կանաչ, մինչև մեկ մետր երկարություն ունեցող: Պտերների ներկայացուցիչներից են՝ ադիանտումը, իժալեզուն, ձարխոտը:


Հայաստանի Հանրապետությունում տարածված է սովորական վահանապտերը,Հասուն պտերի տերևի ստորին մակերեսին նկատվում են գորշ թմբիկներ: Դրանք պտերի անսեռ բազմացման օրգաններն են` սպորանգիումները, որտեղ զարգանում են սպորները:Տերևաթիթեղի ստորին հատվածի սպորանգիումների պատռվելով` սպորները ընկնում են հողի մեջ և ծլում:

Յուրաքանչյուր սպոր իրենից ներկայացնում է ծլման պատրաստ մեկ բջիջ` սննդանյութերի անհրաժեշտ պաշարով:
Սպորից հողում առաջանում է 1−2 սմ տրամագծով կանաչ, սրտաձև թիթեղիկ, որը ռիզոիդներով ամրանում է հողին: Նախածիլի ստորին մասում գտնվող սեռական օրգաններում զարգանում են գամետները:

Արական սեռական օրգանները կոչվում են անթերիդիումներ: (♂) Իգական սեռական օրգանները կոչվում են արքեգոնիումներ: (♀)

https://soundcloud.com/user-716004719/mkrtich-hambardzumyan?si=6416249cb9364b3382703a7eaa29e915