Եռանկյունների հավասարության առաջին հայտանիշ

Առաջադրանքներ (դասարանում)

1) Նկարում BC=AD, <1=<2:

ա) Ապացուցել, որ ΔABC=ΔACD:

բ) Գտեք AB-ն և BC-ն, եթե AD=17 սմ և DC=14 սմ:

ա/ Քանի որ <1=<2 , ապա ΔABC=ΔACD:
բ/ ΔABC= ΔACD
DC=AB=14
AD=BC=17

2) Նկարում OA=OD, OB=OC, <1=740, <2=360:

ա) Ապացուցեք, որ AOB և DOC եռանկյունները հավասար են:

բ) Գտեք <ACD-ն:

ա/ երկու եռանկյունիների երկու կողմերը հավասար են , ուրեմն AOB և DOC եռանկյունիները հավասար են

<ABC=<BCD = 74
74+36=110

Continue reading “Եռանկյունների հավասարության առաջին հայտանիշ”

Կրոնափոխության առաջարկը, Արտաշատի ժողովը

Կրոնափոխության առաջարկը: Արտաշատի ժողովը

Պարսիկները ցանկանում էին կրոնափոխ անել հայ ժողովրդին: 449թ. պարսկական արքունիքը հատուկ հրովարտակով դիմեց «հայոց բոլոր մեծամեծերին»: Նրանց առաջարկվում էր կրոնափոխ լինել, ընդունել պարսից պաշտոնական կրոնը՝ զրադաշտականությունը: Պարսիկները վստահ էին, որ հայերի զրադաշտական դառնալու դեպքում նրանց կհետևեն նաև վրացիներն ու աղվանները: Հայ ավագանին պարտավոր էր կամ հանգամանալից պատասխանել և կամ էլ ներկայանալ Տիզբոն ու բացատրություն տալ արքունի ատյանին: 
Հայոց մարզպանը, հայ հոգևոր առաջնորդները և նախարարները, այդ թվում` կաթողիկոսի տեղապահ Հովսեփ Վայոցձորեցին Արտաշատում հրավիրեցին հատուկ ժողով: Պարսից արքունիքին ուղղված պատասխան նամակում նրանք հիմնավորապես պաշտպանում էին քրիստոնեական հավատքի ճշմարտացիությունը:  Այսպիսով` հայերը կտրուկ մերժեցին կրոնափոխության առաջարկը: Զայրացած Հազկերտը Տիզբոն կանչեց անվանի հայ, վրացի և աղվան նախարարներին: Այստեղ նրանցից պահանջեցին հավատափոխ լինել և ընդունել զրադաշտականությունը: Հակառակ դեպքում Հազկերտը սպառնում էր մահապատժի ենթարկել նախարարներին, ավերել նրանց տիրույթները և աքսորել հարազատներին: Հայոց մեծամեծերն ստիպված եղան առերես ընդունել կրակապաշտությունը՝ ոչ միայն մահապատժից փրկվելու, այլև ժողովրդին ղեկավարել կարողանալու նպատակով: Ուրախացած Հազկերտը նրանց հատուկ զորագնդի ու մոգերի ուղեկցությամբ, շռայլ պարգևներով ուղարկեց Հայաստան: Հայ նախարարներին հանձնարարված էր շուրջ մեկ տարում վերացնել քրիստոնեությունը Հայաստանում և կրոնափոխել բնակչությանը: Պարսիկ մոգերը պետք է եկեղեցիները վերածեին կրակատների (ատրուշանների), որտեղ մշտապես պետք է վառվեր պարսիկների համար սրբազան համարվող կրակը: Չվստահելով նախարարներին՝ զգուշավոր Հազկերտը պատանդ պահեց Գուգարաց բդեշխ Աշուշային և Վասակ Սյունու երկու որդիներին:

Ապստամբության սկիզբը: Անգղի և Զարեհավանի ժողովրդական ելույթները

Ապստամբության սկիզբը: Անգղի և Զարեհավանի ժողովրդական ելույթները

Նախարարների հավատուրացության լուրը երկիր հասավ մինչև նրանց Հայաստան գալը: Ժողովրդական շարժումն արագորեն տարածվում էր երկրով մեկ: Հավատուրաց նախարարների նկատմամբ զայրույթով էին լցված բոլորը, անգամ նրանց հարազատները:

Ժողովրդական բուռն ելույթ տեղի ունեցավ Բագրևանդ գավառի Անգղ գյուղաքաղաքում: Մոգերն այստեղ փորձեցին կրակատան վերածել տեղի եկեղեցին, բայց արժանի հակահարված ստացան: Ռամիկները, Ղևոնդ Երեցի գլխավորությամբ` դագանակներով զինված, հալածեցին մոգերին, իսկ Զարեհավան գյուղաքաղաքում կործանեցին նորակառույց ատրուշանը և սպանեցին մոգերին: Ապստամբած ժողովուրդն ամենուրեք կոտորում կամ երկրից դուրս էր քշում մոգերին ու պարսիկ պաշտոնյաներին: Հայրենիք վերադարձած նախարարները ժողովրդին տեղյակ պահեցին իրենց կեղծ ուրացության մասին և անցան ժողովրդական շարժման գլուխ:

Սպարապետ Վարդան Մամիկոնյանը, ընդառաջելով նախարարների ու ժողովրդի ցանկությանը, անցնում է երկրի զինված ուժերի գլուխ: Շարժման այս փուլում Վասակ Սյունին ապստամբության գլխավոր ղեկավարներից էր: Երկիրը պարսկական ավերումից փրկելու նպատակով նա փորձում էր հանգստացնել պարսիկ մոգպետին, որպեսզի նա հայերի դեմ չգրգռի պարսից արքունիքը, միաժամանակ մասնակցում էր ապստամբության նախապատրաստությանը: Նա բոլորի հետ մեկտեղ «անսուտ երդում տվեց սուրբ Ավետարանի վրա»:

Ապստամբները հարձակվեցին այն բերդերի, ավանների և քաղաքների վրա, որտեղ պարսից կայազորներ էին հաստատված: Շուտով նրանց ձեռքն անցան երկրի հինավուրց մայրաքաղաք Արտաշատը, Վանը, անառիկ ամրոցներից Գառնին, Անին, Արտագերսը և այլն: Ժողովուրդն ամենուրեք զինվում էր և պատրաստվում կյանքի գնով պաշտպանելու հայրենիքը:

18.11.21

Упражнение 1

Кaсательная, прикoснуться, прикaсновение, предлoжить, предлaгать, предлoжение, излoжение, излaгать, прилaгательное, прилoжение, озoрять, зoренька, зoрница, зoря, зoрька, подгaрать, подгoреть, загoр, загoрелый, подгoреть, нагoреть, выгoреть, загoреть, слaгаемые, вырoсли, вырoстать, вырoщенный, возрoст, срoщение, рoстительность, гoрит, рoвнина, рoвняйсь, мaкать в сметану, гoрели, рoвняется, росток, отрoсль, урoвень, срoвнение, Рoстислав, вырoвнять грядки, срoвнить с кемoто, располoжиться, составить урoвнение, рoстение, город Рaстов, непромaкаемый плащ, водорoсли, зoря разгaрается, кaсались, нарoщение, слoжение, кoснуться, озoрена, догaрали, гoрелки, возлoжить, возлагать, пологая, неприкосновенный, разложить, озарять, горелка, пригорать, озаренный, вырасти, выросший, отраслевой, равносторонний, обувь промокает, равновесие, ровесники, обмокнуть кисть в краску, вымокнуть под дождем, заровнять швы, соприкосновение.

Упражнение 2

Собaраться, блoстеть, собaрать, забирать, замереть, замирать, расстилать, расстелить, выжигать, блестящий, зажигательный, стереть, блистать, протереть, вытирать, выбирать, застелить, замерло, замарало, умереть, умирать, растирать, заблистать, выстирали, выдираю, забираю, протереть, собирающий, вычесть, вычитать, расстелить, расстилаться, запереть, запирать, прибирать, избиратели, сочетать, сочетание, блистательный, блеснет, приберет, опереться

Նոյեմբերի 18

1.Հետևություն արա՝ կարդալով հետևյալ առակը.
Մի անգամ մի մարդ է գալիս իմաստուն արքայի մոտ և հարցնում է.
— Ասա ինձ, տիրակալ, աշխարհում կա՞ ազատություն:
— Իհարկե,- ասում է արքան:- Դու քանի՞ ոտք ունես:
Մարդը նայում է իրեն` զարմացած նման հարցից:
— Երկուսը, տիրակալ:
— Իսկ դու կարո՞ղ ես կանգնել մեկ ոտքի վրա:
— Կարող եմ:
— Դե փորձիր, բայց սկզբում որոշիր, թե որ ոտքի վրա…
Մարդը մի փոքր խորհելով` բարձրացնում է աջ ոտքը` հենվելով ձախի վրա:
— Լավ,- ասում է արքան,- իսկ հիմա բարձրացրու նաև մյուս ոտքդ:
— Ինչպե՞ս: Դա անհնար է, տիրակալ:
— Տեսնու՞մ ես: Ահա հենց դա է ազատությունը: Դու ազատ ես միայն առաջին որոշման

ժամանակ, իսկ հետո ազատությունն ավարտվում է:

2. Տրված բառերից առանձնացրո’ւ  հոմանիշային զույգեր:
 Շրջել-շրջագայել-պտտել-թափառել, խորհրդածել-խորհել-մտմտալ, կողոպտել- հափշտակել-թալանել-գողանալ-գռփել, խենթանալ-ցնդել-հիմարանալ-խելագարվել-գժվել-ցնորվել, արտասվել-հեկեկալ-հեծկլտալ-ողբալ-լալ, մտածել-մտորել: