Հոմանիշ և հականիշ բառեր

1. Լեզվում կան բառեր, որոնք իրար մոտ, երբեմն էլ նույն իմաստն են արտահայտում։
Օրինակ՝ մեծ-խոշոր-վիթխարի-հսկայական-ահագին-լայնատարած բառերն
արտահայտում են հարաբերակից իմաստներ, որոնք, սակայն, նույնը չեն։
Իսկ լուսամուտ-պատուհան, սպիտակ-ճերմակ, վախ-ահ, մայրաքաղաք-քաղաքամայր
բառազույգերից յուրաքանչյուրի անդամները նույն իրողությունն են անվանում
և իրարից տարբերվում են միայն կիրառական-ոճական նրբիմաստներով։ Հնչյունական կազմով տարբեր, բայց իմաստով իրար մոտ բառերը կոչվում են հոմանիշ։ Հոմանիշների մեջ առանձնացվում են համանիշներ և նույնանիշներ։ Համանիշ են իմաստով մոտ
հոմանիշները (օրինակ՝ մաքուր-վճիտ-հստակ)։ Նույնանիշ են նույն իրողությունն
արտահայտող հոմանիշները (օրինակ՝ աքլոր-աքաղաղ, լուսամուտ-պատուհան)։
2. Կան բառեր, որոնք իրար հակառակ իմաստներ են արտահայտում, օրինակ՝
լավ-վատ, մեծ-փոքր, շուտ-ուշ, սկիզբ-վերջ և այլն։ Ինչպես տեսնում ենք, այս
բառերը տարբեր են իրարից նաև իրենց հնչյունական կազմերով։ Այս ամենի
հիման վրա էլ սահմանվում են հականիշները։ Հնչյունական կազմով տարբեր և
իմաստներով հակադիր բառերը կոչվում են հականիշներ։

Գործնական աշխատանք

Continue reading “Հոմանիշ և հականիշ բառեր”

Համանուն և հարանուն բառեր

1.Համանուն են այն բառերը, որոնք ձևով նույնն են, իմաստներով՝ տարբեր, օրինակ՝ տոն (ձայնաստիճան)- տոն (տոնախմբություն), հանդերձ (հագուստ)-
հանդերձ (միասին), մարտ (կռիվ)-մարտ ( ամիս)։

2.Հարանուն են այն բառերը, որոնք ձևով նման են, սակայն իմաստով տարբեր
են։ Օրինակ՝ հրավեր-հրավերք, ցուցում-ցուցմունք, զգացում-զգացմունք,
այգաբաց-այգեբաց։

Գործնական աշխատանք

1.Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։

1. Նա երկու օր ավել աշխատեց։
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։
3. Վարպետը կատարեց դետալների յուղում։
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։
5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով:
6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։
7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։
8. Թխվածքի խմորում չամիչներ կային։
9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։
10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։
ավել -մաքրող միջոց , ավելացնող քանակ
յուղ-ավտոմեքենայի յուղ,կերակրի յուղ
կարող -կարել, կարողացող
խմորում-
գոլ -միջին տաքության, ֆուտբոլի գոլ

Continue reading “Համանուն և հարանուն բառեր”

Նոյեմբերի 15-19

2. Քիմիական լաբորատորիայում աշակերտի կատարած հետեւյալ գործողություններից ո՞րն է սխալ.
ա) օգտագործելուց առաջ փորձանոթը լվացել է եւ չորացրել
բ) ձեռքի ափով շարժում է կատարել անոթի անցքից դեպի քիթը գ) փորձանոթում մնացած քիմիական նյութը թափել է կոյուղի դ) սպիրտայրոցի բոցը հանգցրել է թասակով:

3. Ո՞ր եղանակը կընտրե՛ք աղաջրից մաքուր ջուր ստանալու համար. ա) թորում
բ) բյուրեղացում գ) զտում
դ) գոլորշիացում

Դասարանական

  1. Բացատրե՛ք «ատոմ» բառի իմաստը եւ տվե՛ք նրա սահմանումը:
  1. Պատկերացրե՛ք, որ ձեր ձեռքին կախարդական փայտիկ է, եւ դուք փոխարկում եք ա) քարը՝ ավազի, բ) թթվածինը՝ օզոնի, գ) սառույցը` գոլորշու: Ո՞ր դեպքում եք
    դուք քիմիական փոխարկում կատարել:
  2. Հետեւյալ նյութերից որո՞նք են պարզ` ջուր, օզոն, պղինձ, թթվածին, ազոտ:
  3. Լրացրե՛ք բաց թողած բառը. «Քիմիական տարրը միատեսակ հատկություններով…………. որոշակի տեսակ է»:
  4. Ո՞ր պնդումն է վերաբերում 1. պարզ նյութին, 2. բարդ նյութին.
    ա) ջուրը կազմված է ջրածնի եւ թթվածնի ատոմներից,
    բ) մեխը պատրաստված է երկաթից,
    գ) ածխաթթու գազը կազմված է ածխածնի եւ թթվածնի ատոմներից, դ) մատիտի գրաֆիտը կազմված է ածխածնի ատոմներից,
    ե) շաքարը կազմված է ածխածնի, թթվածնի եւ ջրածնի ատոմներից: