Մերկասերմերը մեծամասամբ ծառեր են, չունեն խոտաբուսային կենսաձևեր: Նրանք ունեն լավ զարգացած և մասնագիտացված վեգետատիվ օրգաններ՝ արմատ, ցողուն և տերևներ: Արդյունքում մերկասերմերը 150 մլն. տարի առաջ գերիշխող դիրք են գրավել երկրագնդում: Մերկասերմերի տեսակների քանակը կազմում է ընդամենը 600, այնուհանդերձ այս բույսերը տարածված են ամբողջ երկրագնդով մեկ, իսկ Հյուսիսային կիսագնդում կազմավորում են հսկայական անտառներ՝ տայգա:

Ջրի, ջերմության և լույսի սակավությունը պատճառ հանդիսացան մերկասերմ բույսերին բնորոշ հիմնական առանձնահատկությունների ձևավորմանը: Ջրի խնայողության նպատակով՝ մերկասերմերի տերևները ձևափոխվեցին ասեղնաձև փշերի, որի համար էլ նրանք երբեմն կոչվում են փշատերևավորներ կամ ասեղնատերևավորներ: Մերկասերմերի հիմնական ներկայացուցիչներն ունեն հզոր արմատային համակարգ, որի միջոցով անընդհատ կարողանում են ջուր կլանել հողի ամենախոր շերտերից: Նշված առանձնահատկությունների հիման վրա մերկասերմերը մեծամասամբ տերևաթափ չունեն և մշտադալար են:
Մերկասերմերին բնորոշ է մասնագիտացված սեռական բազմացումը: Սերմնավոր բույսերն, ի տարբերություն սպորավորների, բազմանում են ոչ թե սեռական և անսեռ սերունդների հերթագայությամբ, այլ հիմնականում սեռական ճանապարհով: Մերկասերմ բույսերը ունեն կատարյալ և տարբերակված սեռական օրգաններ՝ կոներ: Տարբերում ենք ♂ և ♀ կոներ: Արական կոներում հասունանում են փոշեհատիկները, որոնցում զարգանում են ♂ գամետները՝ սպերմիումները: Իգական կոներում զարգանում են ♀ գամետները՝ սերմնաբողբոջները:

Սոճու փշատերևները դասավորված են զույգերով, կարճացած ընձյուղների վրա, ապրում են 2−3 տարի և փոխարինվում են աստիճանաբար: Նրանք ունեն լավ զարգացած մոմաշերտային ծածկոց կուտիկուլա և քիչ թվով խորն ընկղմված հերձանցքեր, ինչի շնորհիվ փշատերևների միջոցով ջրի գոլորշիացումը շատ փոքր է: Եղևնի: Եղևնիներն ունենում են մինչև 40 մ բարձրություն, ապրում են 200−250 տարի: Նրանց սաղարթը բրգաձև է, իսկ փշատերևներն ավելի կարճ, քան սոճունը և մեկական են: Նրանք խիտ ծածկում են ընձյուղը և ապրում 5−7 տարի: Արմատները մակերեսային են, գլխավոր արմատը թույլ է զարգացած: Եղևնին ստվերադիմացկ

Իսկ այս հղումով կարող եք դիտել մերկասերմերի մասինhttps: նյութ