Քո կյանքի ժամերը ապրիր այնպես, որ հպարտանան քեզանով ,պետք է օգնել բոլորին և կապ չունի այդ մարդը ով է : Քո կյանքի ժամերը ապրիր այնպես, որ ուսում ստանաս և չսպասես ,որ քեզ հուշեն :Ապրիր այնպես, որ քեզ հիշեն և փորձիր հիշել այն մարդկանց ովքեր քեզ օգնել են:
Day: October 11, 2020
Բնաագիտություն
Տնային առաջադրանք 1
1* Բերվածներից որո՞նք են միացման ,որո՞նք քայքայման ռեակցիաներ.
ա) Fe+S=FeS քայքայման ռեակցիաներ
բ) CaCO3=CaO+CO2 միացման
գ)2 Fe+О2= 2 FeO քայքայման ռեակցիաներ
դ) 2 H2O2 = 2 H2O+O2 միացման
ե)Ba0+CO2=BaCO3 քայքայման ռեակցիաներ
զ)Al(OH)3=Al2O3 +H2O միացման
2* Սովորի՛ր տարրի քիմիական նշանը և անվանումը
Na— նատրիում
Ca— կալցիում
Mg— մագնեզիում
Fe — երկաթ
C— ածխածին
O— թթվածին
H— ջրածին
S — ծծումբ
Տնային առաջադրանք 11.10.2020
37. Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի՛ր:
Պատրաստակամ. Կարդալ. Տարի, երամ, թակարդ, պարգևել, մառան. թութակ, տակառ:
38. Անջատ գրվող բարդ բառերի (հարագրությունների) իմաստները մեկական բառերով արտահայտի՛ր:
Պար գալ-պարել. զրույց անել-զրուցել. խաղ անել-խաղալ. թույլ տալ-թույլատրել:
39. Այբբենական կարգով դասավորի՛ր՝
ա) սենյակիդ իրերի անունները.-Աթող,բարձ,գորգ,դուռ,թուղտ,մահճակալ,սեղան,
բ) սիրածդ գրքերի անունները.-Շերլոկ Հոմս,Սուտլիկ Որսկանը,Նավապետը,
գ) այն առարկաների անունները. որոնք կուզենայիր ունենալ-լավ համակարգիչ
40. Կազմի՛ր տրված բայերի այն ձևերր, որոնք պա- տասխանում են ի՞նչ է անում հարցին (ներկա ժամանակ):
Օրինակ՝ պարել — պարում է:
Ա. Կրկնել-կրկնում է. խոնարհել-խոնարհում է . գնալ-գնում է , տապակել-տապակում է . հասնել-հասնում է . վերցնել-վերցնում է. թռչել-թռչում է . աճել-աճում է , հանգստացնել-հանգստացնում է . վերադառնալ-վերադառնում է, դնել-դնում է, թողնել-թողնում է:
Բ. Գալ-գալիս է. լալ-լալիս է . տալ-տալիս է:
Ո՞րն է Բ խմբի բայաձևերի շեղումը ընդհանուր օրինաչափությունից:
Ավելացավ բառերի մեջ իս մասնիկը:
Արցախ
Արցախի պատմություն, Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում գտնվող Արցախ նահանգի պատմություն։ Ժամանակագրական առումով նրա երեքհազարամյա ընթացքն ընդունված է բաժանել չորս դարաշրջանի՝:
Երկրամասը տարբեր ժամանականերում հանդես է եկել տարբեր անուններով, որոնցից ամենահինը «Արցախ» անվանումն է։ Դրա հստակ ստուգաբանությունը հայտնի չէ։ Տեղանունը ուրատական սեպագիր արձանագրություններում հանդես է գալիս «Ուրտեխե» և «Ուրտեխինի» ձևերով։ Մ.թ. 1-ին դարի հույն հեղինակ Ստրաբոնի «Աշխարհագրություն» աշխատությունում երկրամասը հիշատակվում է «Օրխիստենա» անունով՝ որպես Մեծ Հայքի նահանգներից մեկը, հայտնի իր մեծաքանակ այրուձիով[1]:Արցախը (Artsak) 1788 թվականին հրատարակված Մեծ Հայքի քարտեզի վրա:
Պատմական սկզբնաղբյուրներում «Ղարաբաղ» անվանումը հիշատակվում է 14-րդ դարից: «Ղարաբաղ» տեղանունը հստակ ստուգաբանություն չունի։ Ըստ մեկ ստուգաբանության այն ձևավորվել է պարսկական աշխարհագրական անվանակարգի հիման վրա. ի տարբերություն երկրամասի հարթավայրային մասի, որը կրում էր «Բաղ-ի սաֆիդ» (Սպիտակ այգի) անունը, նրա լեռնային հատվածը անվանվեց «Բաղ-ի սայիդ», որ թուրքալեզու ժողովուրդների մոտ վերափոխվեց «Ղարաբաղի» (Սև Այգի)։ Ըստ երկորրդ ստուգաբանության՝ «բաղ» արմատով բազմաթիվ տեղանուններ գոյություն ունեին Սյունիքում, Արցախում, Գանձակում և այլուր։ Եվ «Ղարաբաղը» «Բաղաբերդ» տեղանվան պարզ ու սովորական թարգմանությունն է։ «Ղարաբաղի» առաջին՝ «ղարա» մասը հայերեն «բերդ» բառի թարգմանությունն է՝ լ-ր հնչյունափոխությամբ։
Անցնելով Ռուսական կայսրության տիրապետության տակ՝ «Ղարաբաղ» անվանը կցվում է նաև «нагорный» (լեռնային) ռուսերեն ածականը՝ բնութագրելու համար նրա լեռնային երկիր լինելը։ Այսպիսով, «Լեռնային Ղարաբաղ» անվան երկու բաղադրիչներից մեկն ունի ռուսական ծագում, իսկ մյուսը պարսկական։
«Արցախ» տեղանունը կրկին շրջանառվում է 1988 թվականից։
5-6-րդ դարերում Արցախը չի մտել Հայկական մարզպանության մեջ։ Աղվանից թագավորությունը 469 թվականին վերածվել է պարսկական մարզպանության՝ պահպանելով «Աղվանք» անունը։
Վաչեից հետո շուրջ 30 տարվա անիշխանությունից հետո, 487 թվականին նրա եղբոր որդի Վաչագան Բարեպաշտը Հայոց Արևելից աշխարհում հռչակվում է «Աղվանից արքա»: Վերջինս թագավորանիստ է դարձրել իր հիմնադրած Դյուտական ավանը (Տրտու գետի ափին)։ Ծավալել է եկեղեցական, լուսավորական և քարոզչական բուռն գործունեություն, կառուցել է վանքեր ու եկեղեցիներ (Բաքվում առաջին հայկական եկեղեցին կառուցվել է 500 թվականին), բացել դպրոցներ։ Այդ ժամանակ բուն Մեծ Հայքում և կենտրոնական նահանգներում հայկական պետականության բացակայության պայմաններում Վաչագան Բարեպաշտի թագավորությունը հայահավաք կենտրոնի դեր էր կատարում։ Նրա կառավարման տարիներն աչքի են ընկնում կանոնադրական և կրոնական բարեփոխումներով, տնտեսական և մշակութային կյանքի վերելքով։ Արքան ինքն էր հաճախ դպրոց այցելում և հրճվում աշակերտների ընթերցանությամբ[7]: Թագավորության վարչական հիմքերն ամրապնդելու նպատակով Վաչագան Գ Բարեպաշտը ձեռնամուխ է եղել ներքին կարգուկանոնն ապահովող օրենքների մշակմանը։ ժամանակի նշանավոր մտածողների (Մատթե, Աբրահամ Մամիկոնյան, Պետրոս Սյունեցի) աջակցությամբ և եկեղեցական նախկին կանոնների ու պետական կազմակերպության մասին պահպանված մատենագրական նյութերի հիման վրա Վաչագան Գ Բարեպաշտի կազմած «Սահմանադրութիւն կանոնական…» հաստատվել է Աղվենի եկեղեցական ժողովում:Մինչև 6-րդ դարի կեսերը Արցախ աշխարհում տևական խաղաղություն և ինքնավարություն էր տիրում։ Սակայն իրադրությունը փոխվեց 7-րդ դարի սկզբին, երբ Հայաստան ներխուժեցին արաբները:Ամարասի վանք 652 թվականին, խուսափելով արաբների հետագա ասպատակություններից, հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունին Ասորիքի և Վերին Միջագետքի կառավարիչ Մուավիայի հետ պայմանագիր ստորագրեց, որով Հայաստանը պահպանեց իր ներքին ինքնավարությունը[8]: Սեբեոսի վկայությամբ բանակցություններում Հայաստանն առանձին էր դիտարկվում Սյունիքից և Արցախից։ Իրավիճակը փոխվեց Թեոդորոս Ռշտունու մահից հետո, երբ գահակալվեց նրա փեսան՝ Համազասպ Մամիկոնյանը: Նրան հաջողվեց իր իշխանության տակ վերցնել Մեծ Հայքի գրեթե բոլոր գավառները՝ այդ թվում՝ Արցախը: 701 թվականին ամբողջ Հարավային Կովկասն ու Հայկական լեռնաշխարհը միավորվեցին վարչաքաղաքական մեկ կառույցի՝ Արմինիա կուսակալության մեջ։ Այն բաժանվեց 4 ամիրայությունների՝