Ֆլեշմոբյան խնդիրների քննարկումներ

1. Պարկում 4 սև, 5 կարմիր, 6 դեղին, 7 նարնջագույն մատիտ կա: Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ է հարկավոր հանել պարկից, որ չորս գույնի մատիտներից էլ դուրս գա :19

2. Հյուսիսային դպրոցի 4-1 դասարանի բոլոր սովորողները մասնակցել են Դիջիթեք 2021 և Բնագիտատեխնիկական ստուգատեսերին։ Նրանցից 19-ը մասնակցել է Դիջիթեքին, 16-ը՝ բնագիտատեխնիկական ստուգատեսին, իսկ 7-ը՝ երկու ստուգատեսերին միաժամանակ։ Քանի՞ սովորող կա այդ դասարանում։21

3. Կարենը մի թիվ մտապահեց։ Այդ թվի եռապատիկից հանեց 8, տարբերությունը փոքրացրեց երկու անգամ, հետո 5-ով մեծացրեց և բաժանելով՝ 10-ի ստացավ 1։ Ի՞նչ թիվ էր մտապահել Կարենը։6

4. 2կգ խնձորի և 1կգ սալորի համար վճարեցին 1800 դրամ։ Որքա՞ն արժեն մեկ կիլոգրամ խնձորը և մեկ կիլոգրամ սալորը միասին, եթե խնձորի մեկ կիլոգրամն 150 դրամով թանկ է սալորի մեկ կիլոգրամից։1050

5. Քարտեզի վրա գյուղից քաղաք հեռավորությունը  6 սմ է։ Գտել քաղաքից գյուղ ընկած ճանապարհի երկարությունը, եթե մասշտաբը 2։100 000 է։

6. Գնացքի մի վագոնում 120 ուղևոր կա, իսկ մյուսում՝ դրա  3/4-րդը։ Երկու վագոններում միասին քանի՞ ուղևոր կա։280

7. Հաշվիր և համեմատիր արտահայտությունների արժեքները.
ա) 19 – 16 > 16 – 19, գ) –25 – (–39) > –39 – (–25),
բ) (–100) – 80 = 80 – (–100), դ) 71 – (–1) = (–1) – 71։

Լրացուցիչ աշխատանք 

«Տեսանկարահանում ենք մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրները» նախագծի շրջանակներում լուծիր և տեսագրիր այսօրվա առաջադրանքներից 1-4 խնդիրները։ Չմառանաս Լուծումները քննարկել ուսուցչիդ հետ։