Իրական կյանքի բազմաթիվ իրավիճակներում պահանջվող օբյեկտի դիրքը ճշգրիտ նկարագրելու համար մենք օգտագործում ենք երկու թիվ (կամ այլ նշաններ): Կինոթատրոնում հանդիսատեսի տեղը նկարագրվում է շարքի և նստատեղի համարով:

Շախմատի տախտակի վրա խաղաքարերի դիրքը նկարագրվում է շարքի և սյունակի համարներով:

Ցանկացած քարտեզ (կամ գլոբուս) բաժանված է քառակուսիների, և շախմատի տախտակի պես յուրաքանչյուր քառակուսի նկարագրվում է երկու թվով:


Համակարգչի էկրանի յուրաքանչյուր կետը տրվում է երկու թվերով:

Կոորդինատային համակարգ

Դեռ XVII-րդ դարում ֆրանսիացի մաթեմատիկոս և փիլիսոփա Ռենե Դեկարտը (1596−1650) հարթության վրա կետի դիրքը նկարագրելու համար առաջարկեց երկու կոորդինատների մեթոդը: Այդ պատճառով կոորդինատային համակարգը կոչվում է նրա անունով: Դեկարտյան կոորդինատային համակարգը բաղկացած է. 1. Երկու փոխուղղահայաց ուղիղներից, որոնց վրա նշված են թվերի աճման ուղղությունները: Հորիզոնական ուղիղը կոչվում է Ox կամ աբսցիսների առանցք: Ուղղահայաց ուղիղը կոչվում է Oy կամ օրդինատների առանցք: 2. Ուղիղների հատման կետը կոչվում է կոորդինատային համակարգի սկզբնակետ: Սովորաբար այն նշանակում են O տառով: 3. Յուրաքանչյուր ուղղի վրա նշված է միավոր երկարությամբ հատված:

Հարթության յուրաքանչյուր կետի համար գտնում են երկու կոորդինատ՝ x-ը և y-ը (աբսցիսը և օրդինատը) և գրում այսպես՝ A(xA;yA): Վերևի նկարի վրա ցուցադրված է A(2;4) կետը: A կետի աբսցիսը հավասար է 2-ի, իսկ օրդինատը՝ 4-ի: Եթե հարթության վրա տրված է կոորդինատային համակարգ, ապա հարթությունը կոչվում է կոորդինատային հարթություն: Կոորդինատային առանցքները հարթությունը բաժանում են 4 մասերի, որոնք կոչվում են քառորդներ: I-ին քառորդում են գտնվում աբսցիսների և օրդինատների առանցքների դրական մասերը: II-րդ քառորդում գտնվում են աբսցիսների առանցքի բացասական և օրդինատների առանցքի դրական մասերը: III-րդ քառորդում են աբսցիսների և օրդինատների առանցքների բացասական մասերը: IV-րդ քառորդում գտնվում են աբսցիսների առանցքի դրական և օրդինատների առանցքի բացասական մասերը:

Նյութը Իմ դպրոց կայքից: Առաջադրանքներ 1. Կառուցի՛ր պատկերները կոորդինատային առանցքի վրա։
Աշխատելու ենք GeoGebra ծրագրով։
ա․ (-9;-4), (-8;1), (-4;4), (-2;6), (-1,3), (1;1), (3;-3), (4;-5), (6;-5), (6;-3), (6;4), (7;6), (5;6), (4;5), (6;4);
․
բ․ (-12;1), (-5;3), (0;2), (4;1), (6;-3), (13;-2), (13;3), (4;1);
․
գ․ (-6;0); (-3;2); (2;4);(0;2); (4;1); (6;0); (9;3); (8;0); (3;- 3); (6;0); (4;-1); (0;-2); (1;-3); (-3;-2); (-6;0); աչքը՝ (-4;0);
․
դ․ (-3;3); (0;6); (0;9); (-2;17); (-2;13); (-3;14); (-3;10); (-4;13); (-6;9); (-6;6); (-3;3); 2. (-3;3); (-3;-3); (2;2); (-2;-6); (-3;-11); (-3;-13); (-3;-11); (-5;-5); (-3;-3);
․
ե․ (0;14); (2;11); (1;11); (3;9); (1;9); (4; 6); (2;6); (5;3); (1;3); (1;2); (-1;2); (-1;3); (-5;3); (-2;6); (-4;6); (-1;9); (-3;9); (-1;11); (-2;11); (0;14);
․
զ․ (-5;3); (10;3); (5;0); (-2;0); (-5;3); 2. (-2:3); (2;10); (5;3); 3. (-2;3); (2;13); (4;13); (3;12); (4;11); (2;11);Լրացուցիչ առաջադրանք 2. Գրե՛ք երեք հաջորդական ամբողջ թվեր, որոնց գումարը հավասար է 0-ի։3. Կոորդինատային հարթության վրա կառուցե՛ք ABC եռանկյունը և հաշվեք պարագիծը, որի գագաթները հետևյալ կետերն են.vv