1. Իրար հետևից գրում են բնական թվերը մինչև 77-ը (1 2 3 4 5…….75 76 77): Քանի՞
թվանշան է գրված:
145
2. . Արմենը Գագիկի մտապահած թվին ավելացրեց 7 և արդյունքից հանեց Գագիկի
պահած թվից 5-ով փոքր թիվ, այնուհետև ստացված արդյունքը կրկնապատկեց: Ի՞նչ
թիվ ստացավ Արմենը:
(x+7-(x-5))*2=24
3. Գումարե՛ք հետեւյալ թվերը.
ա) –9, +17 եւ –23, = – 15
գ) +47, +53 եւ –34, =66
ե) +3, –14 եւ +6, = -5
բ) –80, +91 եւ –10, =1
դ) +18, –27 եւ –5, =-14
զ) –29, +40 եւ +30։ =41
4. Կատարե՛ք գումարում.
ա) (-17) + (+12)=-5,
գ) (+10) + (-15)=(-5),
ե) (–17) + (–12)=(-29),
բ) (–18) + (+13)=(-5),
դ) (–21) + (–24)=(-45),
զ) (–29) + (–401)=(-430)։
5. Արկղում կա 4 կարմիր, 5 դեղին, 6 կապույտ և 3 կանաչ գնդակներ: Առանց նայելու
արկղից ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է վերցնել, որպեսզի համոզված լինեք, որ
դրանցից գոնե երկուսը կանաչ գույնի են:
4+5+6+3-1=17
6. Դասարանի 26 աշակերտները տիրապետում են անգլերեն կամ ռուսերեն լեզուներից
գոնե մեկին: Հայտնի է, որ նրանցից 15-ը տիրապետում են ռուսերենին, 20-ը՝
անգլերենին: Քանի՞ աշակերտ է տիրապետում և՛ անգլերենին, և՛ ռուսերենին:
9
Լրացուցիչ առաջադրանքներ
*** Առաջարկիր հաշվարկի քո տարբերակները և ներկայացրու դրանք քո բլոգում։ Բազմանիշ թվերի բազմապատկման այլ եղանակԻտալացի մաթեմատիկոս Լուկա Պաչիոլին (XV-րդ դար) իր աշխատություններում ներկայացրել է բազմանիշ թվերի բազմապատկման ութ տարբեր եղանակներ: Այս թողարկման համար կներկայացնենք, ոչ բոլորին հայտնի, բազմապատկման այս եղանակը:
Օրինակ՝ փորձենք բազմապատկել 342-ը 54-ով: Նախ և առաջ պետք է գծել 3×2 վանդակներից կազմված ուղղանկյուն, որտեղ երեքը առաջին արտադրիչի՝ 342-ի, թվանշանների քանակն է, իսկ 2-ը` երկրորդ արտադրիչի՝ 54-ի, թվանշանների քանակը:

Վանդակների մոտ կցագրում ենք առաջին թվի թվանշանները գրված ձախից աջ, երկրորդինը՝ ներքևից վեր հերթականությամբ, տես նկարը:

Յուրաքանչյուր վանդակ անկյունագծով կիսենք: Այնուհետև արտադրիչների թվանշանները զույգ առ զույգ բազմապատկենք միմյանցով և արդյունքները գրանցում ենք համապատասխան վանդակներում՝ միավորների թվանշանը գրելով վանդակի վերին, իսկ տասնավորնինը՝ ստորին կեսում: Տես նկարը.

Դրանից հետո գումարում ենք ստացված արդյունքները վանդակների անկյունագծերի ուղղությամբ՝ սկսելով վերին աջ անկյան վանդակից: Այդպես ստանում ենք պատասխանի թվանշանները՝ ըստ կարգի աճման.
Միավորներ՝ 8
Տասնյակներ՝ 6+0=6
Հարյուրյակներ՝ 2+1+0+1=4
Հազարյակներ՝ 1+5+2=8
Տաս հազարյակ՝ 1
Արդյունքում կստանանք՝
342x 54= 18468
Կարող եք արտադրյալը ստուգել ձեզ հայտնի բազմապատկման եղանակով: