Day: February 22, 2021
ԵՐԿՐԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԲԵՎԵՌՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Աշխատանքի նպատակը՝ որոշել Երկրի մագնիսական բեւեռների ուղղությունը:
Անհրաժեշտ սարքեր՝ ջրով լի թաս, ասեղ, խցան, հայտնի բեւեռներով մագնիս:
- Թասը լցրե՛ք ջրով, խցանը գցե՛ք ջրի մեջ եւ դրե՛ք հորիզոնական սեղանի վրա:
- Ասեղը հպե՛ք մագնիսին այնքան, մինչեւ մագնիսանա: Այնուհետեւ, փոխազդեցության մեջ դնելով մագնիսի հետ՝ որոշե՛ք ասեղի հյուսիսային եւ հարավային բեւեռները: Հիշե՛ք, որ մագնիսների նույնանուն բեւեռներն իրար վանում են, տարանունները՝ ձգում:
- Մագնիսը հեռացնելով՝ ասեղը զգուշորեն տեղադրե՛ք խցանի վրա: Պտտվելով` նա կկանգնի որոշակի դիրքում: Այդ դիրքում ասեղի հյուսիսային մագնիսական բեւեռին համապատասխանող ծայրը ցույց կտա Երկրի հյուսիսային աշխարհագրական բեւեռի ուղղությունը: Այդտեղ է գտնվում Երկրի հարավային մագնիսական բեւեռը: Ասեղի հակառակ ծայրն ուղղված կլինի դեպի Երկրի հյուսիսային մագնիսական բեւեռը, որը գտնվում է հարավային աշխարհագրական բեւեռում:
- Որոշելով Երկրի հյուսիս-հարավ ուղղությունը` կարելի է գտնել նաեւ հորիզոնի մնացած կողմերը: Եթե դեմքով կանգնենք դեպի հյուսիս, ապա բացված աջ ձեռքը ցույց կտա արեւելք, իսկ ձախը՝ արևելք: Սովորել պատմել. Մագնիսներ