Այս կիսամյակը շատ լավ է անցել ,ես կսկսեմ տեխնոլոգիայից:
Տեխնոլոգիա
Մենք աշխատում էինք կավագործությամբ ընկեր Մոֆսեսի և ընկեր Շուշանի հետ: Մենք պատրաստել ենք շատ գեղեցիկ աշխատանքներ:
Մայրենի
Այս կիսամյակ շատ բանաստեղծություններ ենք սովորել ,պատմվածքներ ենք կարդացել, նաև գրել : Ինձ շատ դուր է եկել ընկեր Երանուհու հետ աշխատել :Շնորհակալություն
Մաթեմատիկա
Մաթեմատիկան մենք աշխատել ենք ընկեր Լուսինեի և ընկեր Արմինեի հետ: Նոր բաներ ենք անցել ,շատ խնդիրներ ենք լուծել :Ինձ շատ դուր է եկել:Շնորհակալություն
Բնագիտություն
Մենք այս կիսամյակ աշխատել ենք ընկեր Էմմայի հետ : Հետաքրքիր թեմաներ ենք անցել ՝ բջիջ , հյուսվածքներ , կենդանի օրգանիզմներ և այլն :
Ռուսերեն
Շատ նոր տեքստեր ենք կարդացել, շատ առաջադրանքներ կատարել նաև նախագծեր ներկայացրել, օրինակ՝ ես դասատու եմ:
Անգլերեն
Մենք աշխատում էինք ընկեր Տաթևի հետ : Այս կիսամյակ մենք շատ տեքստեր էինք կարդացել , պատմել և սովորել:
Մաթեմատիկա առանց բանաձևերի
Դասերը ընկեր Հասմիկի հետ է :Սովորել ենք շատ նոր ձևեր լուծելու համար խնդիրները :
Ընտրություն
Իմ ընտրությունը ՛՛վեբ ծրագրավորում՛՛, մեզ դաս է տալիս ընկեր Արմինեն :Ես սովորել եմ շատ բաներ անել,օրինակ՝ կոդեր գրել, կայք սարքել :
Ֆիզկուլտուրա
Ես ընտրել եմ ֆուտբոլ ,ֆուտբոլը մեզ դաս է տալիս ընկեր Ռուբիկը :Մենք այս կիսամյակ շատ խաղեր ենք հաղթել և պարտություն կրել, բայց իմ համար ամենակարևորը խաղալն է:
Նաև ճամփորդել եմ և Արատես , և տարբեր տեղեր :