Պատմություն

Նկարագրել Արտաշես Առաջինին: Հողատարածքների հետ կապված ի՞նչ կարևոր փոփոխություն արեց նա:
Արտաշես Առաջինը Մեծ Հայքի թագավորության մեջ վերամիավորեց անջատված շրջանները : Նա արգելեց գյուղացիների հողակտորների զավթումը :Նրա հրամանով սահմանաբաժան քարեր տեղադրվեցին համայնական և մասնավոր հողերի միջև :

Ո՞վ է եղել Տիգրան Մեծը: Ի՞նչ քայլերի շնորհիվ է դարձել հայոց պատմության ամենահայտնի արքաներից մեկը:
Տիգրան Մեծը Տիգրան Առաջինի որդին էր, նա պատանդ էր վերցվել Պարթևաստանի կողմից պատանի ժամանակ ու այնտեղ մնացել մինչև 45 տարեկան : Հոր մահից հետո նրան հետ են բերում Հայաստան , փոխարենը տալով որոշ տարածքներ : Նա մտադիր էր լիովին վերամիավորել Մեծ Հայքը : Դրա համար դաշինք է կնքում Միհրդատ Պոնտացու հետ :Դրանից հետո գրավում են Կապադովկիան: Ըստ պայմանի Տիգրանին է անցնում շարժական գույքը և գերիները, վերջիներիս նա փոխանակելու էր հետագայում հայկական հողերի դիմաց :Ք. ա. 88 թ. մահանում է Պարթևաստանի արքան , որը նաև իր փեսան էր: Տիգրանը արշավում է այդ երկրի վրա և գրավում: Դրանից հետո նրա հետ դաշնակցում են Միջին Ասիայի որոշ ցեղեր և զորք տրամադրում:

Որպես արքա ի՞նչպիսի առանձնահատկություններ ուներ Արտավազդ Երկրորդը: Ինչպի՞սի ավարտ  ունեցավ նրա կյանքը:
Տիգրան Մեծին հաջորդում է Արտավազդ 2-ը, նա ստացել էր հիանալի կրթություն : Սակայն կառավարեց շատ դժվար ժամանակաշրջանում:Այդ ժամանակ խնդիրներ առաջացան Հռոմի հետ ,որի արդյունքում դավադրաբար ձերբակալվեց և ուղարկվեց Եգիպտոս :Այնտեղ նա չցանկացավ երկրպագել Կլեոպատրային և մահապատժի ենթարկվեց ք.ա. 31 թ. կնոջ հետ: 2 արքայաորդիները որպես պատանդ ուղարկվեցին Հռոմ:

Գործնական աշխատանք 25.05.2021

  1. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անունԳրի՛ր գործածված ածանցները:

Քերել-քերիչ, գրել-գրիչ, կապել-կապիչ, քամել-քամիչ, թակել-թակիչ, ըմպել-ըմպան, բացել-բացիչ, գործել-գործիք, խաղալ- խաղալիք, ուտել- ուտելիք, խմել-խմելիք, հագնել-հագուստ, ձգել-ձգան, փակել-փական, խթանել-խթան, փաթաթել-փաթաթան, ճոճել-ճոճանակ, գանձել-գանձարան, զսպել, ջնջել-ջնջոց, ծածկել-ծածկոց, կապել-կապիչ, օրորել-օրորոց:

  1. Շարքի բոլոր բառերը բացի մեկիցնույն ձևով են կազմվածԳտի՛ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Տնային, մարդկային, տղային, կապկային, լեռնային: բ) Ձգան, փական, իշխան, ձկան, վիպասան:

գ) Պապոնք, մերոնք, ձերոնք, զարթոնք, հոնք: դ) Համառորեն,տնօրեն, վեհորեն անսրտորեն, մարդկայնորեն:

  1. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավորբառեր կազմի՛րդրանք դնելով նոր բառերի սկզբումմեջտեղում և վերջում:

Ձեռք-ձեռագործական,առատաձեռն, հյուր-հյուրասեր,անհյուրընկալ, հույս-հուսալի,հուսախաբ,բազմահույս, վերջ-վերջաբան,անվերջություն, գետ-գետափնյա,Ձորագետ, (գիտ)-գիտնական,հնագիտական,

  1. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Դեռևս հեռու անցյալում մարդիկ նկատել են, որ կաղնին ծառերի մյուս տեսակներից ավելի հաճախ է խփվում կայծակից : Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար պատսպարվելու տեղ փնտրելիս  պետք է հեռու գնալ կաղնուց: Կանաչով պատելը  փրկում է քաղաքում բնակվողներին.  օդում եղած փոշու ու գազի մեծագույն մասը ծառերի, թփերի, խոտի վրա է նստում: Փայտի նյութից  գրեթե քսան հազար արտադրանքի տեսակ են ստանում:

  1. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Վանա լճի /միջավայրում/մոտ շրջանում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի /հանքավայրերով/հանք ունեցող վայրերով, որոնք բազմաթիվ անգամներ հիշատակվել են հայկական /ձեռագրերում/ձեռքով գրված գրքերում: Բրոնզի ու երկաթի /դարաշրջաններից/դարերի շրջաններից սկսած՝ հայկական /լեռնաշխարհում/ լեռնոտ աշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային /տեղանուններ/ տեղերի անուններ:

Հետագայում /հնէաբանները/ հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն ու /երկրաբանները/ երկրաբանությամբ զբաղվողները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված /փոսեր/ փորված տեղեր ու /մետաղաձուլարաններ/ մետաղ ձուլելու տեղեր: