Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։
Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։
Ու անդադար գընում էին՝
Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…
Առաջադրանքներ՝
- Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ հիմնավորիր: Բանաստեղծության մեջ գերակշռում է շարժումը՝ հողմի,ամպի
- Եթե նկարես այս բանաստեղծությունը, ի՞նչ գույներ կօգտագործես: Մռայլ գույներով
- Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դուրս գրիր և հիմնավորիր, թե ինչու ես այդպես մտածում: Իրար կպած ու միասին – հողմը ամեն կերպ փորձեց բաժանել նրանց բայց չստացվեց :
- Ինքդ վերնագրիր բանաստեղծությունը: Հողմի տանջանքը
- Արձակ, գրավոր պատմիր բանաստեղծությունը:
Հողմը անընդհատ փորձում էր երկու ամպերին բաժանել,քշել իրարից , սակայն երկու սև ամպերը իրարից չեն հեռանում: