Ամառային լուսնկա գիշեր էր:Հարավից փչում էր մեղմօրոր սյուքը:Լուսնի աղոտ լույսով ողողված էր Արարատյան ընդարձակ դաշտավայրը , այն ամբողջովին կորել էր սառնաշունչ մառախուղի մեջ : Հազիվ էր նշմարվում սրբազան Արարատ լեռը:Տարօրինակ լռություն էր տիրում, նաև ցերեկային եռուզեռից հոգնած քաղաքում :Գիշերային այդ խորհրդավոր լռությունը խախտում էր միայն բարդիների միօրինակ խշշոցը: Քաղաքի ապահովությունը հսկում էին միայն մշուշի մեջ կորած բարձրագագաթ սյուները , նրանք հիշեցնում էին իրենց առկայությունը և լուսարձակում շղարշային կաթնամշուշից , որքան հանգստություն , խաղաղություն ու խորհրդավորություն կար գիշերային քաղաքում:
1)Առաջադրանքներ
Համառոտիր տեքստի երկրորդ նախադասությունը
Սյուքը փչում էր :
2)Տեքստից դուրս գրիր 2-ական գոյական,ածական,բայ
Գոյական- քաղաք,գիշեր
Ածական-բարձրագագաթ,խորհրդավոր
բայ –հիշեցնել,հոգնել
3)տեքստում գտիր բազմազան,աղմուկ,խավար բառերի հականիշները և ընդգծիր