Գործնական աշխատանք

1.Լրացրու բաց թողնված տառերը:

Շատ տարիներ առաջ, երբ թուղթը դեռևս հայտնի չէր , մարդիկ գրում
էին մագաղաթի վրա: Մագաղաթը պատրաստում էին կենդանիների
ձագերի մորթուց: Հայերեն ամենափոքր գիրքը լուցկու տուփից էլ
փոքր է: Այն պատրաստված է նորածին ուլի մորթուց: Այժմ գրում են
թղթի վրա , որովհետև այն ավելի հարմար է և էժան:

2.Գրիր մեկ բառով:

Օրինակ՝ սրտի ձև ունեցող — սրտաձև:

Մոր քույրը-մորաքույր, դարպասը պահող-դարպասապահ, ժամանակը ցույց տվող-ժամացույց, ջրի աման-ջրաման, գաղտնիք պահող-գաղտնապահ, նավ վարող-նավավար, ծաղկի թերթիկ-ծաղկաթերթիկ, արագ վազող-արագավազ, ամենից մեծ-ամենամեծ, պոչ չունեցող-անպոչ, անուշ համ ունեցող-անուշահամ,  կին բժիշկ-բժշկուհի, բալի ծառ-բալենի: