Պոչատ աղվեսի պոչը նրա մարմնի երկարության 5/9 մասն էր։ Որքա՞ն էր աղվեսի պոչի երկարությունը, եթե աղվեսի մարմնի երկարությունը 90 սմ էր։
<<Կիկոսի մահը>> հեքիաթում հայրը աղջկանը ուղարկում է աղբյուրից ջուր բերելու և տալիս է 5 լ և 4 լ տարողությամբ 2 կուժ։ Կկարողանա՞ այդ կուժերի օգնությամբ աղջիկը աղբյուրից բերել ճիշտ 2 լ ջուր։հարավոր է
<<Շունն ու կատուն>> հեքիաթում կատուն 40 սմ երկարությամբ գառան մորթուց կարող էր շան համար 1 գդակ կարել։ Որքա՞ն էր շան ճանկած գառան մորթու երկարությունը, եթե կատուն այդ մորթուց իր համար 2 միանման գդակ կարեց, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը շան 1 գդակի համար անհրաժեշտ մորթու երկարության 3/4 մասն էր։
<<Ոսկու կարասը >> հեքիաթում, եթե իմաստունները վճռեին, որ կարասի մեջ եղած ոսկու 2/6 մասը պետք է տալ վարող գյուղացուն, իսկ մնացած մասը հողատիրոջը, ապա հողատիրոջը ոսկու ո՞ր մասը կհասներ։
<<Բարեկենդանը>> հեքիաթում մարդը որքա՞ն բրինձ էր գնել, եթե յուղն ու բրինձը միասին 100 կգ էին ու հայտնի է, որ բրինձը 3 անգամ շատ էր կշռում յուղից։