Առաջադրանքներ

1.Տրված բառերը դարձրու ածանցավոր՝ ձյուն-անձյուն, հեքիաթ-հեքիաթային, թիվ-անթիվ, բժիշկ-բժշկուհի:

2.Մեկ բառով գրիր.

Քար ունեցող-քարոտ
Կեղտ ունեցող-կեղտոտ
Մուր ունեցող-մրոտ
Յուղ ունեցող-յուղոտ
Ժանգ ունեցող-ժանգոտ
Փուշ ունեցող-փշոտ
Ցեխ ունեցող-ցեխոտ

3.Հետևյալ վերջածանցներով կազմիր նոր բառեր,
յուրաքանչյուր ածանցով երեքական բառ:

-ական-տնական,բժշկական,օրական
-արան-տնկարան,գրադարան,ծնարան
-ավոր-բախտավոր,լուսավոր,գրավոր
-անոց-արվեստանոց,հորդանոց,
-իկ-մարդիկ,շնիկ,փիսիկ
-ակ-գետակ,լճակ,նավակ

4.Հետևյալ նախածանցներով կազմիր նոր բառեր:

ան-անտուն,անվիշտ,անվերջ
վեր-վերամբարձ,վերգետնյա,վերադաս
գեր-գերադաս,գերբեռնել,
ընդ-ընդօրինակել,ընդհատակ,

Քանդակագործություն-խաչքարագործություն

Հայկական քանդակագործությունը սկիզբ է առել դեռևս նախապատմական պաշտամունքային կոթողներից: Հեռավոր անցյալում, միջնադարում ստեղծված բազմաթիվ կերտվածքները պլաստիկայի և զարդարվեստի փայլուն նմուշներ են, որոնց ներգործությունը նոր և նորագույն շրջանի արվեստում և մասնավորապես քանդակի ոլորտում բացառիկ նշանակություն ունի:Այն պլաստիկ արվեստներից մեկն է, կերպարվեստի տեսակ, որտեղ պատկերումները կատարվում է ծավալային եռաչափ մարմնավորումներով։ Որպես կանոն քանդակագործությունը պատկերում է մարդուն, սակավ՝ կենդանիներին (անիմալիստական ժանր), ավելի սակավ՝  բնությունը  (բնապատկեր) և առարկաներ (նատյուրմորտ)։ Քանդակը սկզբում սովորաբար կերտվում է կավից, պլաստիլինից կամ մոմից, ապա ձուլվում գիպսից (քարակերտ ու փայտակերտ գործերում այդ փուլերը հաճախ շրջանցվում են)։ Գիպսե ձուլածոները կա՛մ ինքնուրույն գոյության իրավունք են ստանում, կա՛մ ծառայում որպես մոդել՝ քանդակը ավելի մնայուն նյութերով (քար, փայտ, մետաղ) մարմնավորելու համար։

Այսօր ես հարցազրույց եմ վերցրել ժամանակակից քանդակագործ Հայկից:

հարցազրույց

Խաչքարագործություն: Խաչքարերը հայ միջնադարյան մշակույթի ինքնատիպության խորհրդանիշն են: Խաչքարային արվեստը նոր երևույթ էր հայ քանդակագործության մեջ և ձևավորվել էր IX-X դարերում: Խաչքարերի քանդակազարդման արվեստը կատարելության հասավ XII-XIV դարերում, երբ
կերտվեցին ավելի ճոխ ու բազմապիսի հուշարձաններ:
Խաչքարը քարե սալ է, որի կենտրոնական մասում պատկերվում է քրիստոնեության խորհրդանիշ խաչը: Երբեմն խաչի վրա քանդակվում է նաև Քրիստոսի պատկերը: Այդպիսի խաչքարը կրում է «Ամենափրկիչ» անվանումը: Խաչը շրջապատվում է
նուրբ զարդաքանդակներով:
Խաչքարերի վրա փորագրված արձանագրությունները հաղորդում են քարագործ
վարպետի անունը և հուշարձանը կանգնեցնելու ժամանակը: Խաչքարերի մեծ մասը
դրվել է մահացած մարդկանց հիշատակին: Հաճախ խաչքար է կանգնեցվել
նաև որևէ պատմական դեպքի, աղբյուր կառուցելու կապակցությամբ և այլ
առիթներով: Խաչքարեր են կերտել հազարավոր քարագործ վարպետներ:
Կատարելությամբ առանձնանում են Պողոսի (Գոշավանք) և Մոմիկի
(Նորավանք) կերտած խաչքարերը: