08.05.23

Գործնական աշխատանք. 203, 204, 207,209,210-րդ առաջադրանքներ:

203.Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր նախադասության համապատասխան տեղերում։

  1. Ընթացող գնացքի լուսամուտից երևում էին մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ առկայծում էին թանձրացող խավարում, ապա անհետանում։ (երևալ, անհետանալ, առկայծել)
  2. Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները ճոճանակների վրա նստած օրորվում, իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոնել, բերել)
  3. Վարպետը անջատեց հաստոցը, վերցրեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
  4. Դաշնակահարի մատները սահում էր ստեղների վրայով, և դահլիճը ողողում հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծում էր ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
  5. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

204.Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան-ծույլ, ամպոտ-ջինջ, դալար, ուսյալ-տգետ, երկչոտ-համարձակ, հինավուրց, գագաթ,
օրինական-ապօրինի, անջրդի-ջրարբի , ինքնահավան, նոսր-թանձր , ողորկ-խորդուբորդ, հեռավոր,
հմուտ, ստորոտ,անբասիր-արատավոր։

207.Ավելորդ բառերը գտի՛ր  և նախադասությունները ուղղի՛ր:
 Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա:
Այլևս առավոտներն էլ չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:

209.Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։

  1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։
  2. Սպասվում էր հայ-ադրբեջանական (պաշտոնեական, պաշտոնական) նոր հանդիպումներ։
  3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։
  4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:
  5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:
  6. (Խոսքը վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
  7. Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:
  8. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց)։
  9. Երկուսն էլ (ուսում, ուսմունք առած), առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։
  10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին (զարկեց, զարկ տվեց) իր վրանը։
  11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե (լուծվում, լուծարվում էր)։
  12. Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ):
  13. Ընկերներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։
  14. Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավ, եկան) զբոսանքի։
  15. Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.