20.09

Согласно историкам, древнейшее единое армянское государство Армянского нагорья было Айраратское царство Айкидов. В IX веке до н. э. Айраратское царство терпит ряд поражений в борьбе с усиливающейся Ассирией, вследствие чего ослабевает. Укрепляется другой союз племен, к которому постепенно переходит политическое господство. Ассирийцы называют это новое царство по имени Айраратского царства – Урарту, которое однако в надписях урартских царей называется Биайнале или Биайнеле и Шуреле, соответствующее ныне принятому названию – Ванское царство. В 9-8 вв. до н. э. Ванское царство значительно расширяет свои границы и превращается в могущественную державу Передней Азии при царях Менуа, Аргишти и Сардури II. В этот период бурно развиваются экономика, ремесла, городская жизнь и культура, создается известная урартская клинопись. Однако новое усиление Ассирии и ее победоносные войны против Ванского царства, нашествия киммерийских и скифских племен, образование Мидийского царства привели к падению Ванского царства в начале VI века до н. э. (возможно даже в последние десятилетия VII века до н. э.).

Ըստ պատմիչների, Հայկական լեռնաշխարհի ամենահին հայկական միասնական պետությունը եղել է Հայկյանների Այրարատյան թագավորությունը: Մ.թ.ա. IX դարում Այրարատյան թագավորությունը մի շարք պարտություններ է կրում հզորացող Ասորեստանի դեմ պայքարի ժամանակ, որի հետևանքով թուլանում է: Ուժեղանում է մեկ այլ ցեղային միություն, որն աստիճանաբար իր ձեռքն է վերցնում քաղաքական գերիշխանությունը: Ասորեստանցիները այս նոր թագավորությունը անվանում են Այրարատյան թագավորության Ուրարտու անունով, այն սակայն ուրարտական թագավորների արձանագրություններում կոչվում է Բիայնալե կամ Բիայնելե և Շուրելե, որը համապատասխանում է այժմ ընդունված անվանը` Վանի թագավորություն: Մ.թ.ա. 9-8 դարերում Վանի թագավորությունը բավականին մեծացնում է իր սահմանները և դառնում Մենուայի, Արգիշտիի ու Սարդուր II-ի օրոք Առաջավոր Ասիայի հզորագույն տերություններից մեկը: Այդ ընթացքում բուռն զարգանում են տնտեսությունը, արհեստները, քաղաքային կյանքն ու մշակույթը, ստեղծվում է ուրարտական հայտնի սեպագիրը: Սակայն Ասորեստանի հզորացումը և  նրա հաղթական պատերազմներն ընդդեմ Վանի թագավորության, կիմմերական և սկյութական ցեղերի ներխուժումը, Մարաստանի թագավորության կազմավորումը հանգեցրին Վանի թագավորության անկմանը մ.թ.ա. VI դարի սկզբին (հնարավոր է նաեւ մ.թ.ա. VII դարի վերջին տասնամյակներին):

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.