Ամերիկյան թղթադրամ՝ դոլար
Դոլարի՝ բոլորին գերող կանաչավուն գույնը ստացել է ծագումով Ստամբուլից, ազգությամբ հայ քիմիկոս Քրիստոփոր Տեր-Սերոբյանը:
Նա 1864 թվականին ստեղծել է թղթադրամի համար նախատեսված այնպիսի ներկ, որն իրականում անհնար է կեղծել: Դոլարը սովորական թղթից չի մշակված. այն կազմված է 20 տոկոս վուշի թելից և 75 տոկոս բամբակից: Իսկ կանաչ գույնի ներկի բանաձևը մինչ օրս գաղտնիք է՝ շնորհիվ Քրիստոփոր Տեր-Սերոբյանի: Ի դեպ, իր աշխատանքի դիմաց երիտասարդ քիմիկոսն ստացել է 6000 դոլար, որը ներդրել է իր կրթության մեջ:
Կերոսինային լամպ
Կերոսինային լամպը ստեղծել է Հովհաննես Լուկաշևիչ-Ղուկասյանը: Նա Գերմանիայում 1894 թվականին արտոնագրում է այս գյուտը, իսկ մինչ այդ Լվովի համալսարանի լաբորատորիաներում գյուտարարը նավթի թորման փորձեր է իրականցրել: Արդյուքում կերոսին է ստացել: Փորձերի ժամանակ էլ նկատել է, որ կերոսինն ավելի երկար է վառվում, է քան՝ նավթը:
Ֆեն/վարսահարդարիչ
1911 թվականին Գաբրիել Կազանչանյանը ստեղծել է մազերը հարդարող և չորացնող սարքը, որն անփոխարինելի մեծ նշանակություն ունի մեր կենցաղում:
Վասրահարդարիչը Գաբրիել Կազանչյանի միակ գյուտը չէ. նրան են պատկանում նաև ծալվող աթոռակի և մեքենայի նստատեղի վերևի մասում տեղադրված գլխի հենարանի գաղափարը:
Բանկոմատ
Առաջին բանկոմատը ստեղծել է Լյութեր Ջորջ Սիմջյան 1939 թվականին: Նրա գյուտարարական սարքը միայն մի բանով էր տարբերվում ներկայիս բանկոմատներից. այն կապված չէր բանկի հետ, միայն կանխիկ գումար էր տրամադրում՝ հաշվեհամարից դուրս չգրելով:
Ծագումով հայ, իսկ քաղաքացիությամբ ամերիկացի Լյութեր Ջորջ Սիմիջյանն է հետագայում ստեղծել նաև մետաղադրամների համար նախատեսված բանկոմատները:
Գունավոր հեռուստացույց
Ժամանակին կային լամպային հեռուստացույցներ, որոնք պատկերը գունավոր ցույց չէին տալիս, սակայն Հովհաննես Ադամյանն ուղղեց այդ բացը և 1925 թվականին արտոնագրեց եռագույն՝ կարմիր, կանաչ և կապույտ էլեկտրամեխանիկական հեռուստատեսային համակարգը: Գունավոր հեռուստացույցն առաջին անգամ կիրառվել է Լոնդոնում 1928 թվականին, իսկ տարիներ անց՝ 1945 թվականին, ամերկյան Columbia հեռուստաընկերությունն այն շահագործման է դնում, որից հետո էլ հայ գյուտատարի հայտնագործությունը հաջողված և ավարտուն է համարվում: