
Դողէրոցք, էջանշան, պատնեշ, գոմեշ, վայրէջք, Էջմիածին, վերելք, առերևույթ, ելևէջ, երակ, առԷջ, բազկերակ, էական, ելակ, ամենաէական, ամենաերկար, էլեկտրաէներգիա, ելարան, ստորերկրյա, վերելակ, հնեաբան, առերես, աներևակայելի, մանրէաբան, էակ, Սևանհէկ, Վարդգես, բազմերանգ, մանրէ, ծովեզր, լայնէկրան, պնդերես, որևիցե, Երևանջէկ, հրեշ, տիեզերք, մեջք, եգիպտացորեն, ինչևէ, ողբերգակ, ինչևիցե, ամենաէժան, խուռներամ, երբևէ, աշտե, եկեղեցի, եղերերգ, վերերկրյա, որևէ, գրեթե, միջօրե, անէ, աներկբա, երբևիցե, կիսաեփ, չէի, չէիր, չէինք, չէր, էլեկտրաեռակցել, երփներանգ, գետեզր, նրբերշիկ, աներևույթ, ցայգերգ, աներկյուղ, նորեկ, առօրեական, այժմէական, պաշտոնեական, լայնեզր, հովեկ:

Միջօրե էր, աներևակայելի շոգ: Վարդգեսը, որ երկար տարիներ չէր եղել հայրենի գյուղում, նորեկի անհագուրդ հետաքրքրությամբ զբոսնում էր հարազատ վայրերում: Վերելքներով ու վայրէջքներով ելևէջող ճանապարհը ծանոթ էր նրան: Ահա երփներանգ դաշտերը, որտեղ արածում են գոմեշների նախիրները, Սևանհէկը որ առատ էլեկտրաէներգիա է մատակարարում շրջակա գյուղերին, լսվում է ծաղիկների առէջներից նեկտար հավաքող մեղուների բզզոցը: Ճանապարհից աջ` գետեզրին, հնեաբաններ են աշխատում, որոնք մանրէաբանի բծախնդրությամբ զննում են ինչ-որ պեղված բեկորներ: Առօրեական հոգսերով, կարևոր և անէական հարցերով տարված՝ տասը տարի չէր այցելել մանկության բնօրրանը և այժմ դողէրոցքով բռնվածի պես տենդագին դիտում էր շուրջբոլորը: Երբև. մտածե՞լ էր, թե այսքան աներկբայորեն կապված է հայրենի գյուղին, երբևիցե անդրադարձե՞լ էր, թե որքան ձգող է ծննդավայրը:
Ինչևիցե, կտրելով բազմերանգ ծաղիկներով պատված բլրակը, հասավ արգավանդ անդաստաններին: