Լրացուցիչ աշխատանք

ա) հյուրընկալ, անակնկալ, դյուրընկալ, առնչվել, երկնչել, խոչընդոտ, ակնթարթ, դասընթաց, մթնկա, անընթեռնելի, խոյընթաց, չըմբռնել, նախընտրել, սրընթաց, խաղընկեր, ձեռնտու, ըմպելիք, առընթեր, ակնդետ, դյուրընթեռնելի, չընկնել, անըմբռնելի, դրմբոց, օրընդմեջ, այլընտրանք, ճեպընթաց, անընդունակ, ակնբախ, ընթանալ, զուգընթաց, համընկնել, չընդդիմանալ, երկընտրանք, կորնթարդ, համընթաց, գահընկեց, գիրկընդխառն, գմռսել, ընթերակա, ինքնըստինքյան, չընկճվել, ամենաընտիր, մթնշաղ, անընդունելի, անընդմեջ, որոտընդոստ, ձկնկիթ, ամենաընդունակ, հոտնկայս, անընդհատ, չընդունել, ընկրկել, ընչացք, մերթընդմերթ, գույնզգույն, գործընկեր, դյուրըմբռնելի, հետզհետե, մեջընդմեջ, չըմբոշխնել, վերընթաց, ընձուղտ, մակընթացություն. օրըստօրե, արագընթաց, դասընկեր, ամենաընդունելի, լուսնկա, վերընձյուղվել։

բ) Դասընկերներով անակնկալ մի որոշում կայացրինք՝ արշավ կազմակերպել դեպի Մայմեխի կատարը և ամրացնել հայոց եռագույնը։ Ակնթարթորեն ընդունված որոշումը բոլորիս ոգևորեց։
Վերընթաց ճանապարհն անցնում էր որոտընդոստ գետակին զուգընթաց։ Ծառերը մթնկա անտառում թվում էին գիրկընդխառն կերպարանքներ և անըմբռնելի երկյուղով լցնում մեր սրտերը։ Վերելքը դժվարին էր․ բայց, ինքնըստինքյան հասկանալի է, որոշեցինք հաղթահարել խոչընդոտները և չընկրկել։ Լուսընկան նոր էր անհետացել երկնակամարից, երբ հասանք հովվական վրանների, որտեղ մեզ հյուրընկալեցին ջերմորեն։ Նախընտրեցինք չհանգստանալ և ոտքի վրա մի-մի բաժակ կաթ ըմպելով՝ առաջ րնթացանք։ Կորնթարդ բլրակները թվում էին անվերջանալի։ Որքան բարձրանում էինք, սրընթաց գետակի ջրերն ավելի զուլալվում էին, և մենք մերթընդմերթ տեսնում էինք արևի տակ ցոլացող կարմրախայտ ձկներին. որոնք, ասում են, ձկնկիթ են դնում բարձր, անմատչելի ակունքներում։ Հետզհետե օրը ցրտեց, և դաշտային բուսականության փոխարեն մեր առջև փռվեցին ալպյան գույնզգույն ծաղիկներ։
Վերջապես սարի կատարին ենք։ Ակնդետ նայում ենք հրաշալի բնապատկերներին և սքանչանում։

Ը-ի ուղղագրությունը

  1. Ընկեր, ընթերցել, ընթանալ, ընտրել բառերով կամ նրանց արմատներով 2-ական բառ կազմիր:
  2. Ընկեր-ընկերություն, ընկերեկան
  3. Ընթերցարան-ընթերցարան, ընթերցանություին
  4. Ընթանալ-արագաընթաց, ճեպընթաց
  5. Ընտրել-ընտրակաշարք, հատընտիր, ազգընտիր
  1. Որտեղ անհրաժեշտ է, գրիր ը տառը: Բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր քեզ անծանոթ բառերը:

Հյուրընկալ, անակընկալ, անընկալելի, ակնբախ, ձկնկիթ, սրընթաց, ճեպըթաց, ինքնըստինքյան, կորթարդ, մթնկա, հատընտիր, գույնզգույն, անստորագիր, հետհետե, ակնդետ, խոչընդոտ, անընդմեջ, ակնթարթ, մակընթացություն, մթնշաղ, ազգընտիր, վայրընթաց, զուգըթաց:

3.Լրացրու բաց թողած տառերը:

Աշուն է, զովաշունչ ու պայծառ մի ոսկեփայլ աշուն, ինչպիսին լինում է Արարատյան դաշտում: Ողկույզներով ծանրաբեռնված խաղողի այգիները փայլփլում են խայտաբղետ գույներով: Ծիրանագույն դեղձը, բուրումնավետ սերկևիլը ժպտում են իրենց երփներանգ սաղարթների գրկում: Ամենից գեղեցիկը թերևս արծաթազօծ փշատենին է՝ թավշապատ տերևներով, յուրօրինակ պտղով: Նրանց խիտ շարքերը ձգվում են ընդարձակ այգիների երկայնքով, ասվալտապատ ճանապարհների եզրերով: