Բ-Պ-Փ

ա) Գինարբուք, աղբակույտ, ամփոփել, ամպհովանի, երեսսրբիչ, աղբյուր, սփրթնել, սպրդել, թմբլիկ, դրմբոց, թպրտալ, խաբկանք, խափշիկ, անխաբ, անխափան, անկապտելի, կապկպել, կափկափել, ձերբազատվել, դարբին, ուրբաթ, համբերություն, շամփուր, ծոփավոր, Ծոփք, սրբապատկեր, ժայռակոփ, կոպ, նրբահնչյուն, Աբխազիա, Հակոբյան, ընդհուպ, գռփել, հարբուխ, ըմբոշխնել, բամբ, բամբել, ամպշող, հուսախաբ, խծբծանք, արբենալ, Արփինե, դարպաս, սիբեխ, ըմբշամարտ, տրոփյուն, հպանցիկ, ներբան, նրբողել, տարփողել, տարփանք, ճողոպրել, պատշգամբ, տարբերություն, սրբատեղի, աղբանոց, նրբիրան, կոփվել, շփերթ, ակնակապիճ, գիպս, շամփուր, ճամպրուկ, սփոփել, գրաբար, որբևայրի, ամբարիշտ, երբեմն, երփնագույն, աղբարկղ, թարփ, ծովափ, իբրև, երբ, փափագ, պապակ, ճամփորդ, Համբարձումյան, լիրբ, թփթփացնել, երբեմնի, երբևէ, դափնեպսակ, թափք, ծփծփան, ողբաձայն, դափնեվարդ, ողբերգակ:

բ) Երկնահուպ, թփուտ, արբշիռ, ամբարձիչ, ապշել, հապշտապ, հափշտակել, հապճեպ, խաբել, խարխափել, համբույր, ներամփոփ, ապստամբել, Հռիփսիմե, ձերբակալել, թմբկաթաղանթ, երփներանգ, հուպ տալ, վիրապ, քարակոփ, սեփ-սև, նրբանկատ, թափառաշրջիկ, ամենասուրբ,աղբահան, լեփ-լեցուն, շեղբ, ժպտուն, դեփ-դեղին, նրբաճաշակ, ոսկեծուփ, ոսկեծոպ, ալեծուփ, նրբին, աղբատար, նրբերշիկ, զամբիկ, հղփանալ, ողբերգություն, դափնի, ճեպընթաց, Գաբրիել, շերեփուկ, հպվել, նրբանցք, թափանցիկ, հարբեցող, պարփակվել, փրփրադեզ, ափսե, ափսոսալ, Սերոբ, խաբեբա, ճողփյուն, հենացուպ, բորբ, համբակ, եղբայր, թափթփել, կառափնարան, ջրարբի, սրտատրոփ, բամբասել, գամփռ, ճեփ-ճերմակ, Քերոփյան, Արբիար, սթափվել, սրբազան, սրբագրիչ, շաբաթ, որբանոց, աբխազ, խոպան, խոփ, ծփծփալ, սարսափելի, սոսափյուն, շեփորահար, սերբական, սեփական, ծպտուն, սեպտեմբեր, երբևիցե, սափոր, սափրիչ, կափ-կանաչ, աղբահավաք, ամրակոփ, դափնեվարդ, ողբանվագ, սրբավայր, գոմաղբ, թափթփուկ, նրբակազմ, աղբակալ:

Վարպետ Հակոբը հմուտ դարբին էր: Եղբոր՝ Գաբրիելի հետ գետափին՝ աղբյուրի մոտ, մի փոքրիկ հողակտոր մաքրել էր աղբից, ցանկապատել, դարպաս դրել և հիմնել դարբնոց: Գաղթել էին Արևմտահայաստանից: Երբեմն հավաքվում էինք վարպետի տան պատշգամբում և խնդրում պատմել իր ողբերգական կյանքից, երբեմնի հայրենիքից: Հափշտակությամբ լսում էինք նրան: -Ամբարիշտ թշնամուն հակահարված տալու նպատակով հապշտապ կազմեցինք զորագնդեր, – պատմում էր նա բամբ ձայնով: – Մեր սուրբ հողը թանկ էր բոլորիս համար: Դիմադրեցինք մի քանի շաբաթ, սարսափելի օրեր տեսանք: Վերջը հարկադրաբար թողեցինք տունուտեղը և հուսախաբ, ընկճված բռնեցինք օտար աշխարհների ճամփաները:Մանկության բնօրրանի մասին խոսելիս վարպետ Հակոբը սփրթնում էր. զգում էինք, որ սիրտը թպրտում է, չի կարողանում ձերբազատվել հոգին կրծոց ցավից: Ժայրակոփ այդ մարդու ակնապիճները սևանում էին, և պոպերի տակ ծովանում էր թախիծը: Զգում էինք հայրենիքը տեսնելու այդ ահագնացող փափագը, որից պապակվում էր սիրտը: Աչքը երկնահուպ լերներին, ոսկեծուփ հորիզոնին՝ ինքնասշբերաբար խաղում էր ասեղնագործ բարձի ծոփերի հետ, և հավանաբար աչքերի առջև գծագրվում էին մայրը՝ Հռիփսիմեն, հայրը՝ Սերոբը, ապա լեփ-լեցուն ճամփաները, որբանոց, քաղցի ու կեղտի մեջ խարխափող որբերը: Այդ պահերին վարպետը կծկվում էր. խեղճանում, իսկ մենք նրբանկատորեն լռում էինք: