Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված
բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրելով համապատասխան տեղերում։
1. Մայր մտնող արևի ճառագայթները ոսկևորեցին ամեն ինչ, և մի կախարդող
տեսարան ստեղծվեց, որով հիացան հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։
(հիանալ, ոսկևորել, ստեղծել)
2. Արդեն բացվել էին պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում էր, թե մի նախշուն
գորգ ծածկել էր պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)
3. Ցանկապատի հետևում երևաց մի տուն. նրա բակում արևածաղիկներ էին աճել,
որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում էին անցորդներին։
(ժպտալ, երևալ, աճել)
4. Մենք մեքենայի միջից անշարժ նայում էինք ճամփեզրի մոտակա սյունին նստած
արագիլին, մինչև որ նա տեղից պոկվեց և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ թռչեց դեպի
մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)
5. Առաջարկը միաձայն ընդունվեց, և հաջորդ օրվանից բոլորը սկսեցին աշխատանքի գալ
մեկ ժամ շուտ, որպեսզի կարողանան ժամանակին ավարտել պատվերի կատարումը։
(սկսել, ընդունել, կարողանալ)
6. Ընթացող գնացքի լուսամուտից երևաց մոտակա բնակավայրերի լույսերը,
որոնք մի պահ առկայծվեցին թանձրացող խավարում, ապա անհետացան։
(երևալ, անհետանալ, առկայծել)
7. Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա
նստած, օրորվում, իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։
(օրորել, զբոնել, բերել)
8. Վարպետը վերցրեց հաստոցը, վերցրեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի
հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
9. Դաշնակահարի մատները սահում էին ստեղների վրայով, և դահլիճը ողողված էր
հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծում էր ունկնդիրների հոգիները։
(ալեկոծել, ողողել, սահել)
10. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի
մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)
2. Դո՛ւրս գրել դիմավոր բայերը և որոշե՛լ եղանակը,
ժամանակաձևը, թիվը, դեմքը, սեռը, կազմությունը և խոնարհումը։
Լուսամփոփը հանկարծ շողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծառը խշշաց, ճյուղը դողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Առուն փախավ խոխոջալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծածկվեց լուսնյակն ամպի շալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի։
Դու ինչո՞ւ ես լցվել այդպես
Աշխարհով մեկ,
Դու ինչո՞ւ ես այդպես անհուն
Ու անեզերք։
շողաց-սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի թիվ, չեզոք սեռ, պարզ, ա խոնարհում
հիշեցի-սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, առաջին դեմք, եզակի թիվ, ներգործական սեռ, պատճառական, ե խոնարհում
խշշաց-սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի թիվ, չեզոք սեռ, պարզ, ա խոնարհում
դողաց-սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի թիվ, չեզոք սեռ, պարզ, ա խոնարհում
փախավ-սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի թիվ, չեզոք սեռ, սոսկածանցավոր, ե խոնարհում
ծածկվեց-սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի թիվ, չեզոք սեռ, պարզ, ե խոնարհում
լցվել ես-սահմանական եղանակ, վաղակատար ներկա, երկրորդ դեմք, եզակի թիվ, չեզոք սեռ, պարզ, ե խոնարհում