Առաջադրանք. 1․ 1960-ական թթ. բնութագրվում են որպես ազգային զարթոնքի շրջան։ Ի՞նչ փաստերով կարող եք հիմնավորել այդ բնութագիրը։ Ի՞նչ կարևոր հարցեր բարձրացվեցին ազգային կյանքի աշխուժացման ընթացքում։ Ստալինի մահից հետո իշխանության գլուխ եկավ Նիկիտա Խրուշչովը ։ Նախորդ իշխանության արգելանքների համեմատ բավականին աշխուժացավ ազգային կյանքը ։ 1965թ. լրացավ Հայոց մեծ եղեռնի 50 տարին և առաջին անգամ նշվեց հայ ժողովրդի այդ մեծ ողբերգությունը։ Ժողովուրդն ինքնաբուխ, տասնյակ հազարներով դուրս եկավ փողոց և ցույցի ժամանակ պահանջեց իշխանություններից , որ պաշտ պանի հայ ժողովրդի իրավունքները, դատապարտի թուրքերի կազմակերպած Հայոց ցեղասպանությունը և հասնի նրա միջազգային ճանաչմանը։։ 1967թ. տեղի ունեցավ եղեռնի զոհերին նվիրված հուշակոթողի բացումը։1968թ. տեղի ունեցավ Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված տոնակատարության արարողությունը, որին մասնակցեցին նաև բազմաթիվ սփյուռքահայեր ու տարբեր երկրներից ժամանած հյուրեր: 2․ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է այլախոհությունը: Ե՞րբ է սկզբնավորվել այլախոհական շարժումը Հայաստանում: Նշե՛ք ձեզ հայտնի այլախոհների: Ըստ ձեզ՝ ո՞վ կարող է դառնալ այլախոհ: 1960-1970-ական թթ. Հայաստանում գործում էին մի շարք ընդհատակյա կազմակերպություններ: Ակտիվ գործիչներից էին Խաչիկ Սաֆարյանը, Խաչատուր Ամիրջանյանը, Հայկազ Խաչատրյանը, Շահեն Հարությունյանը, Պարույր Հայրիկյանը, Աշոտ Նավասարդյանը։ ԿԱրող էին դառնալ այլախոհ այն մարդիկ , ովքեր կողմ էին Հայ դատի և պահանջատիրության միջազգային ճանաչմանը, Արցախը և Նախիջևանը Հայաստանի հետ միավորելուն, ժողովրդավարության հաս տատմանը։
3․ Նկարագրե՛ք վերակառուցման քաղաքականության վերափոխումները և դրանց հետևանքները