Իմ գերդաստանը

1915 թվականի փետրվար ամսին իմ պապիկի մայրը 5 տարեկան էր : Նա իր ընտանիքով , որի մեջ մտնում էին հայրը , խորթ մայրը և 3 մյուս քույր-եղբայրները , ապրում էին Արևմտյան Հայաստանի Մուշի Բուլանուղ քաղաքում : Հանկարծ մի փետրվարյան օր նրանց տեղահան են անում : Նրանք շատ հապճեպ հավաքվում են և ամբողջ գերդաստանով ճանապարհվում դեպի Արևելյան Հայաստան : Շատ դժվար է լինում ճանապարհին , քանի որ ձմեռ էր , ջուր չկար , հագուստները դարձել էին ցնցոտիներ , իսկ կոշիկները մաշել էին : Հասնելով Հայաստանի և Իրանի սահմանի մոտ նրանք ուզում էին թեքվել Իրան , սակայն նրանց ընդառաջ է գալիս Զորավար Անդրանիկը և ճանապարհ ցույց տալիս դեպի Սիսիան : Սիսիանի մոտ գտնվող գետում մահանում է իմ պապիկի մոր/Մաֆո/ հայրը : Մաֆոն լրիվ որբանում է : Սակայն հորեղբայրները նրան պահում են : Նրանք հասնում են Արագածի լանջերի մոտ , այնտեղ կար մի գյուղ , կոչվում էր Թուրքի Գյոզալդարա / հիմա՝ Գեղաձոր/ : Այս տեղը նրանց շատ է դուր գալիս , քանի որ նախկին բնակավայրը նույնպես լեռնային է եղել :  Շատ անսպասելի մահանում է Մաֆոյի խորթ մայրը : Այդ ժամանակ հորեղբայրը պահում է խորթ փոքր եղբորը , իսկ Մաֆոին հանձնում են Աշտարակի մանկատուն: Նրան մի քանի անգամ տեղափոխում են տարբեր մանկատներ : 18 — ը լրանալուց հետո նրան տանում են Հոկտեմբերյանի վեցերորդ սովխոզ/ հիմա՝ Լենուղի / , այստեղ նա ծանոթանում է ապագա ամուսնու հետ , որը ևս մանկատան սան է եղել : Նրանք ունենում են 8 երեխա , որոնցից ամենակրտսեր տղան իմ պապիկն է եղել :

IMG_20200404_174711
IMG_20200404_174731

Առաջին նկարում իմ պապիկիս հայրն է ՝ իր թոռնիկի հետ , երկրորդում ՝ պապիկիս մայրը ՝աղջկա հետ :