Գրականություն

Հոմերոս- «Իլիական» և «Ոդիսական»:

Արդյո՞ք Հոմերոսն է գրել այս պոեմները: Նա իրո՞ք կույր էր: Եվ արդյո՞ք իրականում գոյություն ուներ: Այս և այլ հարցեր մինչև այժմ մնում են անպատասխան: Տրոյական պատերազմի մասին պատմող Էպիկական «Իլիականը» երկար ժամանակ ավելի հայտնի էր, քան «Ոդիսականը» և ավելի մեծ ազդեցություն է ունեցել եվրոպական գրականության վրա: Բայց Ոդիսևսի ճանապարհորդությունը` գրված պարզ լեզվով, կարելի է համարել առաջին վեպը, որը հասել է մեզ:

Չարլզ Դիքենս – «Օլիվեր Թվիստի արկածները»:

Իրական կյանքը պատկերող այս նորավեպը Դիքենսը ստեղծագործել է 26 տարեկան հասակում: Նա այնքան էլ չի լարել երևակայությունը, քանի որ գլխավոր հերոսը, ով ապրում էր աղքատության մեջ, հենց ինքն էր: Գլխավոր չարագործ Ֆեյգինի ազգանունը նույնպես վերցրել է կյանքից (Ֆեյգինը նրա մոր ընկերն էր):

Ջեյն Օսթին – «Հպարտություն և նախապաշարմունք»:

Այս տեքստը բրիտանական գրականության մեջ նույնքան դասական է, որքան, ասենք, Եվգենի Օնեգինը` ռուսականում: Օսթինը «Հպարտությունը» գրել է շատ երիտասարդ հասակում: Բայց հրապարակել է այն 15 տարի անց` «Բանականություն և զգացմունք» գրքի հաջողությունից հետո: Ընդհանրապես «Հպարտություն և նախապաշարմունք» գիրքը հենց այն դեպքն է, երբ «կանացի վեպը» ոչ թե քմծիծաղ է առաջացնում, այլ հիացմունք:

Գյոթե – «Ֆաուստ»:

«Ֆաուստի» վերջին մասն 82-ամյա Գյոթեն վերջացրել է իր մահվանից 1.5 տարի առաջ, այն դեպքում, երբ տեքստի վրա աշխատանքը սկսել էր 25 տարեկանում:

Կյանք, մահ, բարի, չար – «Ֆաուստ», որում անեն ոք կգտնի իրեն հետաքրքրող յուրաքանչյուր հարցի պատասխանը:

Էրիխ Մարիա Ռեմարկ – «Հաղթական կամար»:

«Երկուսից մեկը միշտ լքում է մյուսին: Ամբողջ հարցը նրանում է, թե ով առաջ կանցնի», «Սերը բացատրություններ չի հանդուրժում. նրան արարքներ են հարկավոր»: Ռեմարկի վեպն այն գրքերից է, որը լի է ցիտատներով: Գերմանացիների կողմից գրավված Փարիզում սիրո պատմությունը գլխապտույտ է առաջացրել ընթերցողների մի քանի սերունդների մոտ, իսկ հեղինակի սիրավեպը Մառլեն Դիտրիխի հետ և շշուկները, որ Ժոան Մադուի նախատիպը հենց Դիտրիխն է, ավելացնում է այս հիասքանչ գրքի հանդեպ հիացմունքը:

Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկի – «Ոճիր և պատիժ»:

Դոստոևսկին այս վեպը գրել է ստիպված` ֆինանսական կարիքից ելնելով: Թղթախաղային պարտքերը և եղբոր մահը նրա ընտանիքին թողել էին առանց գոյության պայմանների: Վեպը գրելու համար Դոստոևսկին «ոգեշնչվել» է ֆրանսիացի մարդասպան-ինտելեկտուալ Պիեռ Լասիերի գործից` համարելով, որ նրա արարքներում մեղավոր է հասարակությունը: Այսօր «Ոճիր և պատիժ» վեպը համաշխարհային դասական գրականության մաս է կազմում, որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով:

Լև Նիկոլաևիչ Տոլստոյ – «Պատերազմ և խաղաղություն». էպիկական 4 հատորանոց գլուխգործոց, որ հեղինակը գրել է 6 տարում:

«Պատերազմ և խաղաղությունը» վեպ է ամեն ինչի մասին. պատերազմի, սիրո, պետության և այլն: Հեղինակն ինքը շատ շուտ սառում է վեպի նկատմամբ` մի քանի տարի հետո անվանելով այն «բազմաշերտ», իսկ կյանքի վերջում` ուղղակի անհեթեթություն:

Գաբրիել Գարսիա Մարկես – «Հարյուր տարվա մենություն»:

Բուենդիա ընտանիքի սագան: «Մոգական ռեալիզմի» ժանրի օրինակ է, որը դարձավ բրենդ` համախմբելով այնպիսի տարբեր հեղինակների, ինչպիսիք են

Բորխեսը, Կոելիոն և Կարլոս Ռուիս Սաֆոնը: «Հարյուր տարվա մենությունը» հեղինակը գրել է 38 տարեկանում` 1.5 տարում: Գիրքը գրելու համար 2 երեխաների հայրը թողնում է աշխատանքը և վաճառում մեքենան: Մարկեսը դասական է, գրող-սիմվոլ, ով Կոլումբիայի համար ավելի շատ բան է արել, քան որևէ մեկ ուրիշը: Մարկեսի շնորհիվ աշխարհը գիտի, որ Կոլումբիայում ոչ միայն նարկոբարոններ կան, այլ նաև, բոլոր առումներով, ֆանտաստիկ գրականություն:

Խուլիո Կորտասար – «Դասարանախաղ»:

«Մոգական ռեալիզմի» ժանրի ևս մեկ օրինակ, բոլոր առումներով՝ ոչ դյուրին վեպ, որն ընթերցողին առաջարկում է խաղալ` կարդալու ընթացքում: Հայտնի նկարիչ Պաբլո Ներուդան պնդում էր. «Ով չի կարդացել Կորտասարին, նա դատապարտված է»:

Ամենափոքր հայերեն ձեռագիրը կոչվում է «Տոնացույց»: Այն գրվել է Կաֆայում 1434 թ. եւ կշռում է ընդամենը 19 գրամ (104 թերթ):

-Ամենահին թղթե հայերեն ձեռագիրը գրված է 981 թվականին` Ղուկաս գրչի ձեռքով: Նյութեր հավաքողը եղել է հայրը՝ Դավիթ քահանան:

– Հայերեն ամենամեծ ձեռագիրը «Մշո ճառընտիրն» է, որը Մշո վանք է բերվել 1205 թ. միաբանների հանգանակությամբ եւ Եսայի եպիսկոպոսի ղեկավարությամբ՝ փրկագնվելով մի վաճառականից: Այն գրել է Վարդան Կարնեցին, պատկերազարդել (ծաղկել) է Ստեփանոսը (1200-1202 թթ.): Ճառընտիրն ունի 605 թերթ:

Աշխարհի ամենամեծ գիրքը բաղկացած է 420 էջից և կշռում է 1500 կգ: Գրքի երկարությունը 5 մետր է, իսկ լայնությունը` 4 մետր: «Սա Մուհամեդն է» անվանումով գիրքը հրատարակվել է Դուբայում և արժե 2.7 միլիոն ԱՄՆ դոլար: Գիրքը գրանցաված է նաև Գինեսի ռեկորդների գրքում:
Ամենահամառոտ գիրքն ունի ընդամենը 2 էջ, և բովանդակությունն արտահայտվում է երկու բառով`«Պատերա՞զմ: Ոչ» Գիրքը լույս է տեսել 1965 թվականին Հարավսլավիայում:   Ամենաշատ էջերով գիրքը 17-րդ դարի չինական հանրագիտարանն է, որն ունի 853450 էջ:

Ամենափոքր գրքի էջերի երկարությունն ու լայնությունը կազմում է 0,77մմ, իսկ տառերի լայնությունը` 0,001մմ: «Սեզոնային ծաղիկներ» անվանումով 22 էջանոց միկրոգիրքը հնարավոր է ձեռք բերել 230 դոլարով:
Ֆրանսիայի ժամանակակից արվեստի թանգարանում պահվող «Ապոկալիպսիս» գիրքը համարվում է ամենաթանգն աշխարհում: Գրքի քաշը 120 կիլոգրամ է, իսկ գինը 100 միլիոն դոլար: Հայերեն ամենամեծ ձեռագիր մատյանը 1200–02 թթ-ին գրված և ծաղկված «Մշո Ճառընտիրն» է, կշիռը՝ 28 կգ, իսկ ամենափոքր ձեռագիրը 1434 թ-ի «Տոնացույցն» է, կշիռը՝ 19գ: