Պատմություն

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք Արշակ 2-րդի և Պապ թագավորի  բարեփոխումները։
Արշակ II թագավորը Կոգովիտ գավառում սկսել է Արշակավան քաղաքի կառուցումը, որպեսզի ամրապնդի թագավորական իշխանություն և զսպի նախարարական կենտրոնախույս տրամադրությունները։ Բոլոր ցանկացողներին թույլ է տալիս բնակվել քաղաքում, նույնիսկ օրինազանցներին։ 359թ․ սկսված Հռոմի և Պարսկաստանի պատերազմի ժամանակ Շապուհի օգնության խնդրանքով զորքով հասնում է Մծբին քաղաքի մոտ և հաղթում հռոմեացիներին։ Երբ իմանում է, որ Շապուհը մտադիր է իրեն սպանել, վերադառնում է հայրենիք։ Կոստանդիոս II-ի հրավերով մեկնում է Մաժակ քաղաք։ Այդտեղ միասին ամրապնդում են հայ-հռոմեական դաշինքը Արշակի ու կայսեր մահացած եղբոր նշանածի՝ Օլիմպիայի ամուսնությամբ։ Արշակ II-ի հրամանով Գանձակ քաղաքում Շապուհ II-ի ներխուժող զորքերը Վասակ սպարապետի զորքը 363թ․ թշնամուն պարտության է մատնում։

2․ Համեմատե՛ք Վարդան Մամիկոնյանի և Վասակ Սյունու դիրքորոշումները: Ու՞մ դիրքորոշումն եք պաշտպանում․հիմնավորե՛ք։

Վարդան Մամիկոնյանը հայոց սպարապետն էր, իսկ Վասակ Սյունին մարզպան էր։ Վարդան Մամիկոնյանն իրական հայ էր, ով չէր ցանկանում դավանափոխ լինել։ Նա նախընտրում էր մահանալ, քան թե ընդուն էլ մեկ այլ կրոն։ Վարդան Մամիկոնյանն ասել է․ <<Ցանկանում եմ մեռնել, քան թե ապրել ուրացությամբ, առանց Աստծո>>։ Իսկ Վասակ Սյունին դավաճանեց իր հայրենիքին, անցավ պարսիկների կողմը և հրաժարվեց հայրենակիցների հետ միասին պայքարելուց։ Բայց նաև չենք մոռանում, որ Վասակի որդիները Պարսկաստանում էին, և Վասակը նրանց համար էր վախենում։ Սակայն, Վասակի արարքն իմ կարծիքով ներելի չէ և նա դավաճան է։


3․ Հիմնավորե՛ք, որ 4-րդ դարի վերջում կարևոր խնդիր էր մայրենի գիր ու գրականություն ունենալու հարցը