Համանուն, Հարանուն

1.Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։

1. Նա երկու օր ավել աշխատեց։
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։
3. Վարպետը կատարեց դետալների յուղում։
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։
5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով
6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։
7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։
8. Թխվածքի խմորում չամիչներ կային։
9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։
10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։
ավել-մաքրող գործիք
ավել-ավելի շատ
յուղ-ավտոմեքենայի
յուղ-սննդի
կարող-այն մարդը որ կարող է դա անել
կարող-կար անող
գոլ-ֆուտբոլի գոլ
գոլ-թեթեվ տաք ջուր

2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել
տրված բառակապակցություններն ու նախադասությունները։

1. բարձր հարկ
բարձր հարկ-շենքի հարկ
բարձր հարկ-տուրք

2. ավել գնել
ավել գնել-շատ գնել
ավել գնել-հատակ մաքրելու միջոց գնել

3. ոչխարի հոտ
ոչխարի հոտ-ոչխարների խումբ
ոչխարի հոտ-տվյալ կենդանու բույրը

4. մետաքսի կտոր
մետաքսի կտոր-գործվածք
մետաքսի կտոր-մետաքսի կտորի մի մասը որպես չափ

5. Նա ջրում է։
նա ջրում է-ոռոգել
նա ջրում է-հերքել, ցրել

6. Նա գնում է։
նա գնում է-մի տեղից մի այլ տեղ տեղափոխվել
նա գնում է-ինչ որ բան առնել

7. Խավարում է
խավարում է-մթնել
խավարում է-մռայլվել

3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)