Թթվածին, օզոն, այրման ռեակցիաներ

  1. Թթվածնի ենթախմբի ընդհանուր  բնութագիրը, թթվածնի  դիրքը  պարբերական  համակարգում(ո՞ր պարբերության, ո՞ր խմբի տարր է), թթվածնի  իզոտոպների բաղադրությունը(պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների քանակը իզոտոպներում)
    Թթվածինը պարբերական համակարգում գտնվում է երկրորդ պարբերության Vl խմբի գլխավոր ենթախմբում: Կարգաթիվը  8 է, միջուկի լիցքը՝ +8: Թթվածնի ատոմում առկա 8  էլեկտրոնները ըստ էներգիական մակարդակների բաշխված են հետևյալ կերպ՝ առաջին մակարդակում` 2 էլեկտրոն, իսկ երկրորդում (արտաքին)` 6:  6 էլեկտրոններից միայն երկուսը զույգված չեն: Ատոմին չի բավականացնում ընդամենը 2 էլեկտրոն մինչև կայուն օկտետի առաջացումը:Իզոտոպներն են 16O, 17O, 18O: Թթվածինը  միացություններում երկվալենտ է:
  2. Թթվածնի  տարածվածությունը  Երկրագնդի վրա  .
    Թթվածինը երկրագնդի վրա կազմում է օդի բաղադրության 21%-ը։ Թթվածինը սովորական պայմաններում գազ է՝ համ չունի, հոտ չունի, անգույն է։ Հեղուկ և պինդ վիճակում ունի երկնագույն գույն ու ձգվում է դեպի մագնիսները։ Նաև ջրում շատ քիչ է լուծվում։
  3. Թթվածնի  վալենտականությունը և օքսիդացման  աստիճանը  միացություններում, գրեք օրինակներ :
  4. Թթվածնի  ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական  հատկությունները  
    Թթվածինը սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է: Ջրում քիչ է լուծվում, սովորական պայմաններում մեկ լիտր ջրում 30 մլ թթվածին է լուծվում ( 100 ծավալ ջրում՝ 3 ծավալ թթվածին): Ջերմաստիճանը իջեցնելիս լուծելիությունը մեծանում է: Օրինակ՝100 ծավալ սառցաջրում (0°C) 5 ծավալ թթվածին է լուծվում: Թթվածնի խտությունը 0°C-ում և 101 կՊա ճնշման պայմաններում 1,43 գ/լ է, օդից ծանր է 1,11 անգամ: Թթվածինը  եռում է −183°C-ում, իսկ պնդանում է  −219°C-ում՝ առաջացնելով բաց երկնագույն բյուրեղներ:
  5. Ինչպիսի՞  ռեակցիաների  օգնությամբ  են  ստանում  թթվածինը  լաբորատորիայում  և արդյունաբերության  մեջ 
    լաբորատորիայում  և արդյունաբերության  մեջ:
    Լաբորատորիայում թթվածինը ստանում են թթվածին պարունակող բարդ նյութերի քայքայումից.
    Կալիումի պերմանգանատը (KMnO4) տաքացնելիս քայքայվում է՝ անգույն գազի (թթվածնի) անջատմամբ.
    Ստացված թթվածինը կարելի է հավաքել օդը դուրս մղելու եղանակով, քանի որ թթվածնի խտությունը մեծ է օդի խտությունից։
    Ջրածնի պերօքսիդով (H2O2) լցված փորձանոթը նույնիսկ ձեռքով տաքացնելիս այդ նյութը քայքայվում է.
    Այս ռեակցիան ավելի արագ է ընթանում մանգանի (IV) օքսիդ (MnO2) նյութի ներկայությամբ, որն անվանվում է կատալիզատոր (կատալիզորդ)։

6. Լաբորատոր փորձեր՝ այրման ռեակցիաներ, օդի բաղադրության որոշումը:

7. Ինչպիսի՞   թունավոր  նյութեր  կարող  են  պարունակվել օդում(պինդ, հեղուկ,գազային) 

8. Օզոն,  օզոնային շերտի վերացմամբ ի՞նչ վտանգ է սպառնում կենդանական աշխարհին, օզոնային  ճեղքերի  առաջացման  պատճառները   որո՞նք  են 

9. Ո՞ր  ռեակցիաներն  են  կոչվում  այրման  ռեակցիաներ, սահմանեք և գրեք  այրման ռեակցիաների  օրինակներ  

10. Որտե՞ղ  է  կիրառվում  թթվածնը:  

English

1.Both houses are very expensive.
2.neither of us wanted to go to the cinema.
3.Would either of you fancy eating out today?
3.She’s both shy and quiet.
4.He speaks both Spanish nor English.
5.She hasn’t seen either of those paintings for ages.
6.both of my sisters live in Asturias.
7.neither of them want to go swimming.
8.That’s enough! either you pay your debt to me or I take you to court.
9.When we heard the good news, we were both happy and excited.

Քիմիա

1-   Ինչո՞ւ  են 7- րդ  խմբի  գլխավոր  ենթախմբի  տարրերին   անվանում  «հալոգեններ»,  ո՞ր  տարրերն  են  դրանք  բնութագրեք այդ տարրերը  

Մենդելևի պարբերական համարագի 7-րդ խմբի գլխավոր (Ա) ենթախմբի տարրերը F, Cl, Br, J, At (աստատ) կոչվում են հալոգեններ: Այդ անունը ստացել են այն պատճառով , որ բազմաթիվ մետաղների հետ առաջացնում են մեծ գործածություն ունեցող աղեր:
Բոլոր հալոգենները ոչ մետաղներ են, արտաքին էներգետիկ մակարդակում ունեն 7 էլեկրոններ ուժեղ օքսիդիչներ են: Ամենաուժեղ օքսիդիչը ֆտորն է:


*2-Հալոգենները   ինչպիսի՞ միացությունների  ձևով  են տարածված  բնության մեջ,  գրեք  օրինակներ…

Ֆտորի ամենատարածված միացություններն են  ֆլյուորիտը ՝ CaF2, կիրոլիտր՝ Na3AlF6, ֆտորասրուրիտը:

Քլորի հիմնական միացություններից են կերակրի աղը՝ NaCl, սիլվինը՝ KCl կառնալիտը և այլն: Բրոմի և յոդի միացություններ են պարունակում բնական ջրերը:


*3-Ինչո՞ւ են  հալոգենները  համարվում  կենսական  տարրեր, թվարկեք  հալոգենների  միացությունների դերը  մարդու  օրգանիզմում….
Հալոգեններն ու դրանց միացություններն ունեն վիթխարի կիրառություններ մարդկային գործունեության ամենատարբեր ոլորտներում, ինչպես նաև կենսաբանական կարևոր  նշանակություն բույսերի և կենդանիների նորմալ աճի ու գոյատևման համար:

*4-Գրեք   հալոգենների   ատոմների  բաղադրությունը   և  կառուցվածքը
Բոլոր հալոգենները /բացի ֆտորը, որը ունի հաստատուն -1 օքսիդացման աստիճան, ունեն տարբեր օքսիդացման աստիճաններ (մինչև +7), որը բացատրվում  է d ազատ օրիտալով: Վալենտային էլեկտրոնները nS2nP5, հեշտությամբ միացնելով 1 էլեկտրոն ավարտուն են դարձնում իրենց արտաքին շերտը հալոգենների օքսիդիչ հատկությունները փոքրանում է F>Cl>Br>J>At այս շարքում յուրաքանչյուր նախորդ տարր դուրս է մղում հաջորդին իր միացությունից:

*5-Ինչպիսի՞  վալենտականություն  և   օքսիդացման      աստիճան  են  ցուցաբերում  քլորը  միացություններում, գրեք  օրինակներ…

*6- Թվարկեք   հալոգեն  պարզ  նյութերի  ֆիզիկաքիմիական  հատկությունները
*7-  Որտե՞ղ  են  կիրառում   քլորը   և  նրա  միացությունները *8-  Որտե՞ղ  են  կիրառում   աղաթթուն  և  նրա  աղերը, ի՞նչ  է  ժավելաջուրը…,  ի՞նչ  է   քլորակիրը…
*9-  Կարելի՞ է  խմելու   ջուրը   ախտահանել  քլորով, պատասխանը  հիմնավորեք…
*10-Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%-֊անոց  ջրային  լուծույթն  է  կոչվում «ֆիզիոլոգիական         լուծույթ»:   1 կգ   ֆիզիոլոգիական  լուծույթ  պատրաստելու  համար   քանի՞ գրամ        աղ  և  ջուր  պետք  է  վերցնել: 

Ապրիլի 8-12

Առաջադրանք․
1. Ձեր կարծիքով՝ հայ գործիչները Հայաստանի ազատագրության հարցը պետք է կապեին Եվրոպայի՞, թե՞ Ռուսաստանի հետ: Իսկ այսօ՞ր․․․Հիմնավորե՛ք պատասխանը։
Այն ժամանակ ի սկզբանե երկու կողմերն էլ մերժել էին հայ գործիչներին, իմ կարծիքով պետք է միայն հույսներս մեր ուժերի վրա դնեինք:
Հիմա էլ անընդհատ նույն հարցերն են առաջ գալիս, բայց պատասխանատու պահին մենք մնում ենք մենակ ։

2. Նկարագրե՛ք Հալիձորի ճակատամարտը՝ օգտվելով տարբեր աղբյուրներից
 1727 թ. մարտին թուրքական զորքերը հասնում են Սյունիք և պաշարում Հալիձորի բերդը : Օսմանցիների կողմից բերդին նվաճման բազմաթիվ անհաջող փորձերից հետո՝ պաշարման վերջին օրը, նրանք ուժերը բաժանում են երեք խմբերի և տարբեր կողմերից շարժվում դեպի բերդ։  Մխիթար սպարապետը որոշում է ճեղքել պաշարումը և անցնել հակահարձակման : Շուրջ երեք հարյուր զինյալներ, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարվածում են թշնամուն և, խուճապի մատնում: Անսպասելի հարձակումից հետո օսմանցիները նահանջում են, իսկ բերդում մնացած հայ մարտիկները սկսում են հարձակվել և հետապնդել օսմանցիներին ։Թշնամին կորցնում է 148 մարտական դրոշ:

Մարտի 11-15

Մարտի 11-15
Առաջադրանք.

1․ Ներկայացրե՛ք Արշակ 2-րդի և Պապ թագավորի  բարեփոխումները։
Արշակ երկրորդը իր գահակալման տարիներին ավելի շատ ուշադրություն է դարձրել երկրի ներքին քաղաքականությանը։ Թագավորական իշխանության ամրապնդման և նախարարական կենտրոնախույս տրամադրությունները զսպելու նպատակով նա սկսում է Արշակավան քաղաքի կառուցումը Կոգովիտ գավառում: Արշակը թույլատրում է քաղաքում ազատորեն բնակություն հաստատել բոլոր ցանկացողներին, նույնիսկ օրինազանցներին: Այդ հանգամանքն առաջացնում է նախարարների դժգոհությունը, քանզի նրանց կալվածքներից Արշակավան էին փախչում ավանդառուներն ու պարտապանները, նրանցից դժգոհ ծառաներն ու շինականները: 


Պապ թագավորն ու Մուշեղ սպարապետը սկսում են հզորացնել երկիրը: Բանակը հասցնում են 100 հազարի: Ստիպում են հոգևորականների ընտանիքի անդամներին զինվորական ծառայության անցնել:  Եկեղեցիների հողատարածքները կրճատվում են:  Պապ թագավորը նաև փակել է տալիս անկելանոցներն ու աղքատանոցները և ստիպում բոլորին աշխատել և ծառայել: Սա ներքին ընդվզում էր առաջացնում: Պապի վարած քաղաքականությունից դժգոհ էին նաև եկեղեցին և հոգևորականները, քանի որ նա ստիպում էր պակասեցնել իրենց ծախսերը, հողատարածքները և այլն: Պապ թագավորի վարած անկախ քաղաքականության շնորհիվ Հայաստանից վտարվել են պարսից զորքերը։
2․ Համեմատե՛ք Վարդան Մամիկոնյանի և Վասակ Սյունու դիրքորոշումները: Ու՞մ դիրքորոշումն եք պաշտպանում․հիմնավորե՛ք։
Վարդան Մամիկոնյանը մեր ամենահայրենասեր սպարապետներից է ,  ով միշտ հավատարիմ է մնացել իր ժողովրդին և մենակ չի թողել մինչև կյանքի վերջ : Վասակ Սյունին միշտ կասկածել է հայ ժողովրդի ուժի վրա և համագործակցել է պարսիկների հետ ՝ դավաճանելով իր ազգին և այդպես ել որպես դավաճան սպանվել է:
3․ Հիմնավորե՛ք, որ 4-րդ դարի վերջում կարևոր խնդիր էր մայրենի գիր ու գրականություն ունենալու հարցը

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո Աստվածաշունչն ընթերցվում էր ասորերեն և հունարեն, եկեղեցական արարողությունների ժամանակ ժողովուրդը ոչինչ չէր հասկանում ,այդ պատճառով կարիք եղավ ստեղծել մայրենի լեզու :Որի միջոցով կթարգմանվեր աստածաշունչը և կգրվեր հայոց պատմությունը ։