Կարդացել եմ, առաջարկում եմ ընթերցել

Գաղտնիք չէ , որ Ագաթա Քրիստին հանրաճանաչ անգլիացի գրող է : Նա շատ հետաքրքիր դետեկտիվներ է գրել , որոնց մասին ես լսել եմ և տեսել ֆիլմերը : Դրանցից մեկը Կապույտ գնացքի առեղծվածը իմ հերթական ընթերցանության գիրքն է : Բնականաբար դետեկտիվ է :

Մի գնացքում են հանդիպում տարբեր բնագավառի մարդիկ , սիրեկաններ , հետախույզ և այլն : Հեղինակը նկարագրում է գլխավոր դերակատարների հոգեվիճակը , հույզերը : Տեղի է ունենում սպանություն կամ գողություն/չեմ ասում , որ հետաքրքիր լինի/ : Եվ այդտեղից սկսվում է բոլորի հետաքրքրությունը և հետախույզի և կոմիսարի հարցաքննությունները : Հետախույզն էլ հայտնի Պուարոն է :
Եթե ունեք այսպիսի հետաքրքրություններ , ապա Ագաթա Քրիստիի գրքերը հենց ձեզ համար են : Առաջարկում եմ և կարդալ, և դիտել նույն ֆիլմերը , որ ավելի հետաքրքիր լինի: