Մի դրվագ Կոմիտասի կյանքից … 30.09.2020

Համացանցից որոնի՛ր և գտի՛ր հետաքրքիր տեղեկություններ Կոմիտասի կյանքից։ Նյութը տեղադրի՛ր բլոգումդ։ Պատրաստվի՛ր նաև, որ դասարանում ներկայացնես։

Կոմիտասի՝ արտասահմանից վերադառնալուց անցել էր 6 – 7 ամիս: Այդ ժամանակ արդեն որոշակի համբավ ու հմայք էր ստեղծել իր շուրջը: Սակայն էջմիածնում կային մարդիկ, որ այնքան էլ հաշտ աչքով չէին նայում «յար» և «սեր» երգող վանականին… Մամուլում լույս տեսավ մի հոդված, որտեղ, խոսելով Կոմիտասի մասին, կեղծանունով մի հոդվածագիր եզրակացնում էր. «Երեք տարում կոշկակարություն չի կարելի սովորել, չէ թե երաժշտություն»: Այս հոդվածը լուրջ վիշտ պատճառեց Կոմիտասին, թեև ձևացնում էր, թե իբր հաշվի չի առնում հոդվածագրի խոսքերի թույնը:
Մի անգամ նրա մոտ եկավ Վրթանես Փափազյանը’ կարճահասակ մի գիրուկ մարդու հետ: Կոմիտասը սկսեց նվագել և երգել իր մշակած երգերից: Փափազյանն էլ վերցրեց իր ջութակը ու սկսեց նվագել քրդական «Լուր – դա – լուր» – ը: Կոմիտասը հյուրերից աննկատ վերցրեց մի սպիտակ թուղթ ու, աչքերը հառած Փափազյանին, լսում էր նրա նվագը: Փափազյանը նվագում էր սրտախտիտ, ջերմ զգացումով:
– Ինչպե՞ս է, Կոմիտա՚ս, հավանեցի՞ր, – հարցրեց Փափազյանը՝ ջութակը վերցնելով կրծքից:
– Հիանալի է, հավանեցի ու սիրեցի, այժմ ես նվագեմ, դու լսի՛ր: Այս ասելով՝ Կոմիտասը վերցրեց գրասեղանից թերթը, նստեց դաշնամուրի մոտ ու սկսեց նվագել և երգել «Լուր – դա – լուր» – ը, որ նոր էր ձայնագրել տեղնուտեղը: Եղանակի վերարտադրությունը լիովին ճիշտ էր և հարազատ: Փափազյանը հիացմունքից ուղղակի ապշել, քարացել էր:
– Կոմիտա՚ս, դու այն առաջուց ձայնագրած ունեի՞ր:
– Ո՛չ, ձայնագրեցի, երբ դու նվագում էիր, – ասաց և ցույց տվեց ծուռումուռ տողերով նոր գրի առնված երգը:
Փափազյանը, շեշտակի հայացք նետելով իր հետ եկած ընկերոջ կողմը, ձայնեց.
– Մի՞թե անբարեխիղճ, անամոթ չէ այն մարդը, որ առանց ծանոթանալու Կոմիտասի հետ, առանց գաղափար ունենալու նրա շնորհքի ու ընդունակությունների մասին, հրապարակավ քննադատում է նրան…
– Այդ անամոթ մարդը ես եմ, Կոմիտա՚ս, և ներողություն եմ խնդրում իմ անբարեխղճության համար, – թոթովեց անծանոթը՝ խեցգետնի պես կարմրելով և ձեռները մեկնելով Կոմիտասին:
Հւսնկարծակիի եկած Կոմիտասի դեմքը մթագնեց անհաճո զգացումից, բայց վայրկենական այդ մութ ստվերին հաջորդեց լայն ու պայծառ ժպիտը, և նա մանկական անհիշաչարությամբ ու ներողամտությամբ սեղմեց իրեն պարզած ձեռքը:

Դասարանական աշխատանք

8.  Տրված բառերից յուրաքանչյուրին ի՞նչպիսի հարցին պատասխանող մի քանի բառ ավելացրու(աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, րարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Գեղեցիկ քույր, ուժեղ եղբայր,բարի, խելացի մայր.ուսումով, աշխատասեր  հայր, բարի տատիկ,ակտիվ պապիկ:

9.  Գրավոր պատմիր՝ տրված բառն ի’նչ է նշանա­կում: Գիրք. դիմակ, դերասան, ընկույզ. ժպիտ, երեխա:

Գիրքը դա այն բանն է  ,որ մարդը անպայման պետք կարդա ,որպեսզի հստակ խոսել և գրել կարողանա :Դիմակը դա վիրուսներից պաշպանող իրն է :Դերասանը այն մարդն է, ով իր դերն է խաղում:Ընկույզը աճում է ընկուզենու վրա և նրան ուտում են :Ժպիտը նշանակում է ,երբ մարդուն ինչ որ բան դուր է գալիս և նա ժպտում է :Մինչև տասնութ տարեկան մարդկանց երեխա են ասում:


10. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:

Ո՞վ ի՞նչ արեց:մայրիկը հավաքեց

Ի՞նչը ի՞նչ եղավ:Հիվանդացավ

Ովքե՞ր ի՞նչ են անում:Հիվանդանոց են գնում Ինչե՞րը ի՞նչ են լինում:Անհագստանում

Համեմատություն

2.Դու արդեն ծանոթ ես առաջին դպրոցներին։ Բլոգումդ մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ, թե ի՞նչ նմանություն կամ տարբերություն տեսար քո ներկայիս դպրոցի և առաջին դպրոցների միջև։

Ես Համբարձումյան Մկրտիչն եմ Միջին դպրոցից:Այն ժամանակ դպրոցներում աղջիկները և տղաները առանձին էին սովորում :Առաջին դպրոցներում դասավանդողները շատ կոպիտ էին: Իսկ եթե աշակերտը վատ էր պատասխանում, իր ձեռքերին հարվածում էին:Բայց մեր դպրոցներում շատ բարի են և մեր դպրոցներում աղջիկները տղաների հետ միասին են սովորում:Մեր դպրոցներում ձեռքի ուժ չեն ցուցաբերում աշակերտի վրա:Ինձ ավելի շատ է դուր գալի մեր դպրոցը:

Գաֆեսճյան արվեստի կենտրոն

Թանգարանը գտնվում է Կասկադ համալիրում։ Բացվել է 2009 թվականի նոյեմբերի 9-ին։ Հիմնադրվել է ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆէսճեանի կողմից և ներկայացնում է Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի հավաքածուն:

Թանգարանը կազմված է մի քանի սրահներից և հարթակներից :«Խանջյան» սրահ,«Պարտեզի հարթակներ»

  • Աստիճանների թիվը՝ 572
  • Կասկադի հիմքից մինչև գագաթ՝ 302 մետր
  • Հիմքից մինչև վերին հարթակ՝ 450 մետր
  • Լայնությունը՝ 50 մետր
  • Չավարտված հատվածի բարձրությունը՝ 78 մետր
  • Վերին հարթակի բարձրությունը՝ 118 մետր
  • Թեքությունը՝ 15°

Ջաննի Ռոդարի «Լինել և ունենալ»

Դասի հղում

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ըստ ձեզ շատ ավելի լուրջ սխալը որտե՞ղ էր: Ի՞նչ էր հասկացել ուսուցիչ Քերականը:
    Ավելի լուրջ սխալը այն էր,որ նա շատ կոպիտ խոսեց : Նա հասկացել էր , որ պետք չէր այդ տեսակի սխալին այդպես վերաբերվել: 
  2. Ի՞նչ եք կարծում արտասահման բանվորների խումբն ինչու էր գնում:
    Նրանք գնում էին , որ գումար աշխատեին և կերակրեին իրենց ընտանիքները :
  3. Ինչ-որ նմանություն տեսնո՞ւմ եք իտալացի բանվորների և այն հայերի միջև, ովքեր հեռանում են Հայաստանից՝ աշխատելու համար:
    Այո շատ նման են , հայերն էլ են գնում  ուրիշ երկրներ գումար վաստակելու համար :
  4. Ինչ պետք է լիներ, որ ամեն ինչ ճիշտ լիներ:
    Պետք է պետությունը իրենց գործ տար , որ ստիպված չգնային  ուրիշ երկերներ :
  5. Ձեր կարծիքով ինչո՞ւ է սխալ ասել՝ ուղևորություն եմ ունեցել:
    Ինձ թվում է նրանք տարբեր երկրներում են եղել և արդեն խառնել էին լեզուները :
  6. Ինչո՞ւ է բանվորն ասում, որ «ուղևորություն եմ ունեցել» արտահայտությունը տխուր արտահայտություն է:
    Որովհետև նրանք գնում էին ուրիշ երկրներ միայն գումար վաստակելու համար , այլ ոչ թե հանգստանալու : Իսկ գործերը շատ դժվար էին լինում :

Continue reading “Ջաննի Ռոդարի «Լինել և ունենալ»”

352-354

Նա ամեն առավոտ վազում է , որ լավ տեսք ունենա:
Նա ամեն առավոտ վազում է , որպեսզի նիհարի:
Նա ամեն առավոտ վազում է , չնայած նիհար է:
Նա ամեն առավոտ վազում է , իսկ Վահրամը չի վազում:
Նա ամեն առավոտ չի վազում  , այլ քնում է : Continue reading “352-354”