Շերլոկ Հոմսը գնաց և իր հետևից մեկը ասաց.ՙՙ Չեմ հասկանում այս տղան ,ռիսկի է դիմում՚՚:Շերլոկ Հոմսը գնում էր, երբ արդեն տեղում էր, ասաց.ՙՙ Նստիր այս աթոռին Ուոսոն ես դեռ կծանոթացնեմ իրավիճակի հետ ,քանի որ մի գուցե ձեր կարիքը այս գիշեր ունենամ :Թույլ տվեք բացատրել ինչքանով որ հետևել եմ: Բայց ամենինչ այդքան հեշտ չի , հատկապես գողի հետ:Այստեղ կան բացականեր, որոնք պետք է լրացնել ՚՚:
Category: Uncategorized
Սևանա լիճ
Սևանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ է Հայաստանի Գեղարքունիքի մարզում` ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում լիճն ունեցել է տարբեր անուններ՝ Գեղարքունի, Գեղամա ծով (հին հայկական անվանում), Դարյա-Շիրին, Լակնիտիս Գյոկչայ (թուրքական անվանում)։
Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է: Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։
Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են ՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ3։

Սևանա լճի տեղում ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով եւ ծաղկավետ դաշտերով: Գյուղին մոտիկ, բլրի տակ, եղել է մի առատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի ահագին փակիչը: Մի երեկո գյուղի հարսերից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը: Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ: Երբ այն հասնում է տներին՝ բնակիչները փախչում են, ասելով. «Քար դառնա՝ ով բաց է թողել ակունքը»: Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրն անընդհատ բարձրանալով՝ կազմում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը:Վանեցիներվ գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին: Տեղի ցուրտ ու դաժան ձմեռը նրանց հիշեցնում է իրենց երկրի մեղմ ու տաք կլիման և դառնորեն կանչում են. « Սև Վան եկավ մեր գլխին, սև Վան»: Այդպես էլ լճի անունը մնում է Սևան:
Գրազը: Հ. Թումանյան
1
Այնտեղ սարերն իրար են հանդիպել, իրենց արանքում մի մեծ ձոր են ստեղծել, որ կոչվում է Մութը Ձոր։
Մութը Ձորը բաժանում է հայերին ու թուրքերին իրարից։ Նրա մի կողմը թուրք սարվորն է իջնում, իր վրանը զարկում, մյուս կողմը՝ հայը։
Բայց նրանց իգիթները գիշերվա մթնով էլ անցնում այս խոր անդունդը, իրարից ոչխար են գողանում, ձի, կով կամ գոմեշ են քշում։ Նրանց հովիվները հանդերում են հասնում ու փետակռիվ են անում։
Մեկ էլ տեսար մի սարի ուսից տարածվեց մի զիլ, առաձգական ձայն՝ «Հավար հե՜յ․․․»։ Այդ գուժավոր ձայնը ձգվելով՝ տարածվում է լեռներում, ու հանկարծ երկու կողմն էլ իրարով են անցնում։
2Թուրք Ղափըչօղլին իր վրանը զարկել, հանգրվանել էր Մութը Ձորի մի կողմը։ Այնտեղից խրոխտ ու սպառնալի նայում էր դիմացը վեր եկած հայերին։ Նրա մարդիկը այդ սարերի ամենահռչակավոր գողերն էին։ Դատաստանից փախածները նրա մոտ էին ծածկվում, սարերով անցնող ավազակային խմբերը նրա հարկի տակ էին ապաստան գտնում։
3Մի իրիկնադեմ վրանում թիկնը տված նա զրույց էր անում իր սովորական հյուրերի հետ։ Նրանք հայտնի ավազակներ էին, որ անցնում էին լեռներով։
— Էս դիմացի հայերին լավ է տղերքը տակնուվրա չեն անում,— իր զարմանքը հայտնեց հյուրերից մի քուրդ։
— Էդքան էլ խեղճ մի գիտենալ դրանց,— պատասխանեց տանտերը։
— Դրա՞նց․․․
— Հա՛, դրանց։ Դրանց մեջ Չատի անունով մի չոբան կա, իգիթ եմ ասում։
— Փա՛, հա՜,— բացականչեց վրդովված ավազակը ու շրըխկալով վրա նստեց։
— Ի՞նչ կտաս գիշերս էնպես անեմ, որ առավոտն էլ ծուխ չբարձրանա դիմացը։
— Կապուտ ձին փեշքեշ։
— Ձեռքդ տուր։
Նրանք ձեռք ձեռքի խփեցին ու գրազ եկան։
4Սարսափելի մութն են Մութը Ձորի գիշերները։
Մի մթնագիշեր էր․ անձրևն էլ անընդհատ տեղում էր միալար։ Քնած էին հայերը։ Երբեմն-երբեմն հովիվները այս կամ այն կողմից խուլ «հե՜յ-հե՜յ․․․» կանչելով, իմացնում էին, որ հսկում են դեռ։
Գիշերվա մի ժամանակը մի թմփթմփոց անցավ վրանների մոտից։ Շները վեր կացան, վրա տվին, ոչխարը խրտնեց, ձիերը փախան, տավարը ցրվեց։ Հովիվները հավար կանչեցին, հրացանները բացվեցին, և այս բոլոր սարսափներն ու ձայները խառնվելով մութին, հեղեղին ու ամպի որոտմունքին, հորինեցին մի դժոխային գիշեր։
— Շունը տարա՜ն, բինեն պահեցեք հե՜յ․․․― գոռաց աժդահա հովիվ Չատին։
— Շունը տարա՜ն․․․— ձայն տվին ամեն կողմից, ու սև սարսափը կալավ բոլորին։ Լեռներում ամեն մարդ լավ է հասկանում, թե ինչ կնշանակի՝ «Շունը տարան»։
Գողերը միշտ մի կամ երկու հոգով վազում են ընկնում են հոտի մեջ, ոչխար, ձի, տավար խրտնացնում, խառնում են իրար։ Շներն ընկնում են նրանց ետևից։ Նրանք էլ շներին հաչեցնելով տանում, հեռացնում են հոտից։ Այնուհետև խառնված, անշուն հոտի ետևից վրա են տալիս նրանց ընկերները և շփոթի ու խավարի մեջ քշում են նրանց անասունները։
Շուտով հետևեց երկրորդ հարձակումը, հարահրոցն ընկավ, հրացանները բացվեցին, ամեն բան մթնումը խառնվեց իրար ու իրար խառնված ընկավ դեպի ներքև։
Ակնակիր մթնում ոչինչ չէր երևում։ Փայլակի լուսով վայրկենաբար բացվում էր ահռելի տեսարանը, բայց մարդու աչքերը որոշ բան չէին կարող նկատել այն թոհուբոհի մեջ։ Աչքերը չէին կարող նկատել, բայց հրացանների ձայները ցույց էին տալիս, թե որ կողմից են գնում,— հովիվների աղաղակը, որ կանչում էին՝ «Տարա՜ն, տարա՜ն․․․ Ալաբաշ, հե՜յ․․․»։
Այդ ձայներն էլ հետզհետե հեռացան, նվազեցին, ու էլ ոչինչ չէր լսվում։
Անձրևը միալար շրըփում էր, և ամպը խուլ ճայթում ու որոտում հեռու լեռներում։
5Լուսադեմին տղերքը վերադարձան։ Դեռ հեռվից լսվում էր նրանց ուրախ-ուրախ խոսքն ու ծիծաղները թանձր մշուշի մեջ։ Ապրանքն ական ու անվնաս ետ բերին հանձնեցին սարվորին, իրենք հավաքվեցին հովիվ Չատի վրանը, որ հաց ուտեն։
Նրանք իրենց հետ բերել էին մի քրդի քոլոզ, վահանն ու թուրը։
Իսկույն տարածվեց, թե տղերքը մի քուրդ են սպանել, ու հետաքրքրած սարվորները եկան խռնվեցին վրանի ներսն ու դռների արանքում։ Չատնի մայրը սոված հովիվների համար կրակի վրա կերակուր էր շինում ու հետն էլ իրեն-իրեն դունդունում.
-
- Ա տղա, նա էլ մեր կունենա՜․․․
- Ա տղա, հիմի նրա մերը ճամփա կպահի՜․․․
- Ա տղա, կասի, տղես ետ չեկավ․․․
- Ա տղա, ճամփա կպահի՝ ետ չի գնա՜լ․․․
Գլուխներն օրորելով նրան ձայնակցում էին մի քանի ուրիշ կանայք։ Այնինչ հովիվները սարվորին պատմում էին, թե բանն ինչպես եղավ։
— Չորս կողմից հավաքեցինք, տարանք արինք մի ձոր։ Էստեղ սրանց տեղը որ նեղացրինք, սրանք ապրանքը թող արին, ու ամենքը մի կռան վրա փախան։ Մընին քշեցի, տարա քարափին դեմ արի։ Որ քարափին դեմ էլավ, մին էլ տեսա ետ դառավ, թուրը հանեց, վրա քշեց, թե՝ գլուխդ ազատի, միջիցդ կես եմ անում. դագանակը պտտեցի, ուսախառը վեր բերի, ա՛ռ հա կտաս․․․
— Ա՛յ տո՜ւր,— բացականչեցին սարվորները։
— Շրըխկալով փռվեց,— վերջացրեց Չատին իր պատմությունը։
— Հա՛, հա՛, հա՛, հա՛,— քահ-քահ խնդացին սարվորները։
6Այս դեպքից մի քանի շաբաթ անց էր կացել։ Մի օր շները հաչեցին․ դուրս եկան, տեսան մի պառավ քուրդ ձայն էր տալի ներքևից։
— Ի՞նչ ես ուզում, ա՛ քիրվա։
— Չոբան Չատնի վրանն եմ ուզում,— ասավ քուրդը։
Բերին չոբան Չատնի վրանը։ Չատին հաց դրեց հյուրի առաջ։ Դեսից-դենից խոսեցին, մինչև հացը կերավ, պրծավ։ Երբ որ հացը կերավ, պրծավ, Չատին հարցրեց․
— Խեր ըլի, ընչի՞ համար էր եկել քիրվան։
— Էստեղ մի քանի շաբաթ առաջ մի քուրդ են սպանե՞լ,— խոսեց հյուրը։
— Սպանել են,— պատասխանեց հովիվը։ — Ասում են՝ դու ես սպանել։
— Դրուստ է։
— Ես նրա հայրն եմ,— ասավ ծերունին։— Եկել եմ, որ նրա արինը քեզ հալալ անեմ։ Դու նրան ճամփին չես սպանել, իր տանը չես սպանել․․․ Քանի անգամ ասի՝ ա՛յ որդի, ձեռը վեր կալ էդ հարամ ճամփից, հեռու կաց էդ ընկերներից․ ուրիշները քեզ համար չեն աշխատել․․․ ինձ չլսեց։ Երևի էդպես մահը մոտեցել էր,— ասավ քուրդը ու գլուխը քաշ արավ, լռեց։
— Հավատիդ հաստատ կենաս, որ արդարն ես խոսում,— չորս կողմից ձայն տվին սարվորներն, ու իրենք էլ լռեցին։
— Արինը քեզ հալալ,— բացականչեց ծերունին,— միայն մայրը․․․ գիտես էլի, մայր է․․․ չի հանգստանում․․․ Շորերն ինձ տվեք, տանեմ, շորերի վրա լաց ըլի, իր սիրտը հովացնի, իր կարոտն առնի։
Չատին բերեց, ծերունուն հանձնեց արյունոտ քոլոզը, վահանն ու թուրը, մի ոչխար էլ առաջն արավ ու շներն անցկացրեց, տարավ ճամփու գցեց։
— Դե մնաս բարով, զավակս,— հրաժեշտ տվավ ծերունի քուրդը։
— Գնաս բարով, քիրվա՛
Առաջադրանքներ
- Հովիվների համար ի՞նչ է նշանակում «Շունը տարան» արտահայտությունը: Դա նշանակում է ,որ գողերը սկզբից շներին խաբելով հեռացնում են հոտի մոտից,իսկ նրանց ընկերները գողանում են ոչխարներին:
- Նարնջագույն բառերը բառարանով բացատրեք և սովորեք: հանդերում -դաշտերում,սպառնալի-ահարկու, ապաստան- օթևան,ինգիթ-ձիավոր, թոհուբոհի -խառնաշփոթ,քոլոզ-գլխարկ,դագանակ-մահակ,քիրվա-բարեկամ
- Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք: մթնագիշեր -մութ+ա+ գիշեր , դժոխային -դժոխք+ային,վայրկենաբար-վայրկյան+աբար,միալար- մեկ+ա+լար,Լուսադեմին-լույս+ա+դիմաց,ուսախառ-ուս+ա+խառ,
- Ինչո՞ւ է պատմվածքը կոչվում գրազ: քանի որ նրանք պայման են դնում
- Գտեք պատմվածքում հովիվ Չատիի մոր խոսքերը դուրս գրեք:
- Ա տղա, նա էլ մեր կունենա՜․․․
- Ա տղա, հիմի նրա մերը ճամփա կպահի՜․․․
- Ա տղա, կասի, տղես ետ չեկավ․․․
- Ա տղա, ճամփա կպահի՝ ետ չի գնա՜լ․․․
- Ի՞նչ հասկացաք պատմվածքից: Գողի վերջը լավ չի լինում:
277,278,284/286 առաջադրանքներ

Գիշերն ուզում էի դուրս գալ՝մի քիչ մաքուր օդ շնչելու ,բայց անձրև եկավ :
Գիշերն անձրև է եկել,հիմա ինչպե՛ս ես դուրս գալու առանց բաճկոնի: Տե՛ս՝ ակնոցիս շրջանակը կոտրվել է,կարո՛ղ ես կպլցնել:
Վա՜յ,ակնոցիս շրջանակը կոտրվեց ,հիմա որտեղի՛ց գտնեմ սրա նմանը:
Ջուրր եկել է ,հոսող ջրով լվացվի՛ր, որ անցնի գլխացավդ:
Ջուրը երևի եկավ, որ բոլոր գյուղացիները ,իրար անցած ,ջրտուքի են պատրաստվում:


Հեծանիվը հայտագործվել է երկուհազար տարուց էլ առաջ :Ժամանակակից հեծանիվի նախատիպերն ստեղծվել են Չինաստանում և Հնդկաստանում :Ժամանակին հեծանիվը հետաքրքրել է նաև Լեոնարդո դա Վինչիին:Նա ցանկացել է շղթայի միջոցով շարժվող անիվներով հեծանիվ ստեղծել:Բայց նրա գյուտը միայն երկու հարյուր տարի հետո է կիրառվել: Ղեկով երկանիվ հեծանիվը հայտնվել է միայն մեր դարում:

Կշրջես աշխարհից աշխարհ ու տուն կգաս :
Շրջի՛ր աշխարհից աշխարհ ու տո՛ւն արի:
Արծվի ճուտ ես պահում ,որ մեծանա ,արծիվ դառնա :
Արծվի ճուտ պահի՛ր,որ մեծանա , արծիվը դառնա :
Չես քնի ,մինչև տատը հեքիաթ չպատմի:
Մի՛ քնիր ,մինչև տատը հեքիաթ չպատմի:

Ա.Սիրել – սիրի՛ր,սիրեցե՛ք,կանչել-կանչի՛ր-կանչեցե՛ք,նկարել-նկարի՛ր,նկարեցե՛ք,լսել-լսի՛ր,լսեցե՛ք,նստել-նստի՛ր,նստեցե՛ք,կանգնել-կանգնի՛ր,կանգնեցե՛ք ,զանգել-զանգի՛ր , զանգեցե՛ք,կապել-կապի՛ր,կապեցե՛ք,փրկել-փրկի՛ր,փրկեցե՛ք,կապկպել-կապկպի՛ր,կապկպեցե՛ք,կոտրատել-կոտրատի՛ր,կոտրատեցե՛ք,կապոտել-կապոտի՛ր,կապոտեցե՛ք,
Բ.Խաղալ-խաղա՛,խաղացե՛ք,սողալ-սողա՛,սողացե՛ք,կարդալ-կարդա՛,կարդացե՛ք,գնալ-գնա՛,գնացե՛ք,մնալ-մնա՛,մնացե՛ք,գոռալ-գոռա՛,գոռացե՛ք:

Ա.Հեռանալ-հեռացի՛ր,հեռացե՛ք,գոհանալ-գոհացի՛ր,գոհացե՛ք,վախենալ-վախեցի՛ր,վախեցե՛ք,կամենալ-կամեցի՛ր,կամեցե՛ք,հասնել-հասի՛ր,հասեցե՛ք,թռչել-թռի՛ր,թռե՛ք,մեռնել-մեռի՛ր,մեռե՛ք,կորչել-կորի՛ր,կորե՛ք,փախչել-փախի՛ր,փախե՛ք:
Բ.ՈՒտել-կեր,կերեք,գալ-արի՛,եկե՛ք,տալ-տու՛ր,տվե՛ք,լինել-եղի՛ր,եղե՛ք,տեսնել-տե՛ս,տեսե՛ք,ելնել-ե՛լ /վեր կա՛ց/,ելե՛ք:
Աստղիկ կե՛ր նախաճաշը:Եկե՛ք մեր տուն :Տու՛ր ինձ իմ գիրքը:Եղի՛ր ժամը 8:00-ին հրապարակում:Տեսե՛ք ի՞նչ գեղեցիկ է:Ե՛լ, ամառ է:
Կոտորակների կրճատում
Կոտորակների կրճատումը
Կոտորակը կրճատելու համար անհրաժեշտ է կոտորակի համարիչն և հայտարաը բաժանել, նրանց ամենամեծ ընդհանուր բաժանարարի վրա։
Օրինակ1՝
Կրճատենք կոտորակը
(21,14)=7
21:7=3
14:7=2
Կոտորակների հավասարության պայմանը
Երկու սովորական կոտորակներ իրար հավասար են, եթե առաջին կոտորակի համարիչի և երկրորդ կոտորակի հայտարարի արտադրյալը հավասար է առաջին կոտորակի հայտարարի և երկրորդ կոտորակի համարիչի արտադրյալին։
Օրինակ՝ =
6 ‧ 34=17‧ 12
204=204
Առաջադրանքներ
- Կրճատեք կոտորակները
=3/8
=6/7
=5/6
2/3
=4/10
=2/3
=2/4
=3/25
=5/20
2/12
=13/7
=9/3
=21/27
- Իրար հավասա՞ր են արդյոք կոտորակները.
>
=
=
<
>
<
=
- Աստղանիշը փոխարինե՛ք այնպիսի թվանշանով, որ ստանաք
կանոնավոր կոտորակ
անկանոն կոտորակ
Գեղարքունիքի մարզ
Մարզի կազմավորման թիվը՝ 1995 թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները` Կամոյի անվան շրջան, Կրասնոսելսկի շրջան, Մարտունու շրջան, Սևանի շրջան, Վարդենիսի շրջան
Քաղաքային համայնքների թիվը` 5 համայնք
Գյուղական համայնքների թիվը` 87 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը` 93 բնակավայր
Ընդհանուր տարածք` 5,348 կմ²
Բնակչության թիվը (ըստ 01.01.2002թ. տվյալների)` 278,600
Բնակչության խտությունը` 52.1/կմ²
Փոստային ինդեքս` 1201-1626
Հայաստանի Հանրապետության իր տարածքով ամենամեծ մարզը Գեղարքունիքի մարզն է: Մարզի տարածքի 1/4-ը ծածկված է ջրով: Մարզը զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունիք աշխարհի մի հատվածը, հիմնականում Գեղարքունիքի, Սոդքի և Արեգունու գավառները:
Իմ երգը
Հ. Թումանյան «Իմ երգը», բանաստեղծությունը կարդալ, քննարկել, սովորել անգիր: Առաջադրանքներ՝ բանաստեղծությունից դուրս գրել 4 ածանցավոր բառ, 10 գոյական, բլոգում գրել, թե ինչի մասին է բանաստեղծությունը: Բանաստեղծությունը ձայնագրվել, հրապարակել բլոգում:
ԻՄ ԵՐԳԸ
Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։
Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։
Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։
Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։
ածանցավոր-անհուն ,անտակ, անծեր,բարություն
գոյական-գող,գանձեր ,հանք,սիրտ,սեր,երկյուղ ,փորձանք,ահ ,բարձունք,աշխարհ
Բանաստեղծությունը մի մարդու մասին է,ով շատ մեծ ու հարուստ հոգի ուներ և ավելին չէր էլ ուզում: Նա ոչ մի բանից չէր վախենում:
Ձայնագրություն – https://drive.google.com/open?id=1pyiPwql_PxfBTmLUbYOWmC9d5Z1XUSuq
Սուրբ Սարգիս զորավարի և տոնի մասին
Սուրբ Սարգիս զորավարը կարգված է համաքրիստոնեական աշխարհի սրբերի դասին։
Ավանդազրույցի համաձայն՝ նա իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Կոստանդիանոս կայսրը, ով նույնպես համարվում է Հայ Առաքելական Եկեղեցու սրբերից, նկատելով սբ. Սարգսի արիությունը, կարգում է նրան հարևան Կապադովկիայի իշխան և սպարապետ։
Սբ. Սարգիսը զբաղվել է նաև քրիստոնեության քարոզչությամբ և եկեղեցաշինությամբ։ Նա իր որդու հետ հաստատվում է Հայաստանում, ուր թագավորում էր Խոսրով թագավորի որդին՝ Տիրանը։ Վերջինս Սարգսին հրամայում է ծառայության անցնել պարսից Շապուհ արքայի մոտ՝ զերծ պահելու երկիրը Հուլիանոսի արշավանքներից։ Այսպիսով, Սարգիսը նշանակվում է զորագնդերի հրամանատար։ Ավանդազրույցի համաձայն՝ նրա զինակիցները, տեսնելով Սարգսի ձեռքով Աստծո կողմից գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և ընդունում քրիստոնեությունը։ Սակայն պարսից շահը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհաբերություններ կատարել։ Երբ Սարգիսը հրաժարվում է ուրանալ իր հավատքը և ավերում է բագինը, ամբոխը հարձակվում է նրա որդու՝ Մարտիրոսի վրա և սպանում նրան։ Սարգսին բանտարկում են, ապա՝ գլխատում։ Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Սարգսի 14 զինվորները։

Լեզվական աշխատանք 279-283

Ա խմբում նա պատրաստվում է,ի իսկ Բ խմբում նա հաստատ անելու է :

Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե չաղտոտեն:
Մարդիկ շատ բարի կիլինեն ,եթե չկռվեն:
Ապրելը շատ անհետաքրքիր կլինի , եթե չճամփորդել:
Նրա աչքի լույսը կդառնաս ,եթե օգնես:

Աշխարհը շատ տխուր կլինի ,եթե չհավաքես:
Ամեն օր դպրոց գալը տոն կլինի,եթե սովորենք:
Աշխարհում ամենաերջանիկ մարդը կլինեմ,եթե ոչ մի կենդանի կամ մարդ չմահանա:
Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի ,եթե ձյուն գա :

Եթե ոչ մեկին ոչիչ չարգելեն,աշխարհը շուռ կգա:
Եթե մարդիկ լաց լինելն ու ծիծաղելը մոռանան,գլուխը պատին կտան:
Եթե մեր գրադարանի բոլոր գրքերը կարդաս,ամենախելացին կդառնաս:
Եթե դպրոցական օրենքները աշակերտները հաստատեն ,հետաքրքիր չի լինի

Եթե տիեզերագնաց դառնամ,լուսին կթռնեմ:
Եթե իմ բոլոր երազանքներն իրականանան, ամեն ինչ լավ կլինի:
Եթե նախորոք ամեն ինչ հայտնի լինի ,հետաքրքիր չի լինի:
Եթե Ժամանակ ունենամ, կխաղամ:
Հ. Թումանյանը՝ հայրենասեր
1.Գաղթական փոքրիկներին որբանոցներում տեղավորելուց բացի Թումանյանն ու մանկատների աշխատակիցներն ակտիվորեն զբաղվում էին նաեւ որբերի որդեգրման հարցերով:
2.Հուսահատ Թումանյանը հավաքում է իր ունեցած վերջին դրամը, տալիս սայլապանին, որպեսզի հանկարծ մեռելներն անթաղ չմնան: Այդ նույն ընթացքում Գեւորգյան ճեմարանից դուրս էին թողնում Թումանյանի որդուն՝ վարձը չվճարելու պատճառով: Թումանյանը դարձել էր արդեն «Ամենայն Հայոց հայերի Հայրիկ»-ը՝ իր վրա վերցնելով մի ողջ որբացած ժողովրդի հոգս:
3.Թումանյանը հոգ էր տանում ոչ միայն որբերի, այլեւ յուրաքանչյուրի մասին, ով իրեն շրջապատում էր: Այդքան ցավերի, հոգսերի մեջ գտնվող բանաստեղծը անհանգստանում, հետեւում էր, որպեսզի հանկարծ գթության քույրերը քաղցած չմնան:
4. Թումանյանը «Հայ գրողների կովկասյան միության» նախագահն էր եւ, դեմ գնալով միության սահմանադրությանն ու վարչության անդամներին, ստիպեց, որպեսզի միությունը որդեգրի երեք շնորհալի երիտասարդների՝ Միհրան Թութունջյանին, Նորայր Դաբաղյանին եւ Վաղարշակ Նորենցին:
5.Բանաստեղծը նաեւ ֆոնդ ստեղծեց այդ երեքի համար, որպեսզի նրանք կարողանան ուսում ստանալ եւ ապրել: