“мои ожидания от учебного года”

Я представляю учебный год вот так :что бы можно было  приносить домашних животных в школу.Я думаю что мы научимася много всего интересного и нового.Я ожидаю от учебного года много новых друзьей, много хорошых оценок.

Թվի ներկայացումը կարգային միավորների գումարի տեսքով

1. Հետևյալ թվերը ներկայացրեք կարգային միավորների
գումարի տեսքով
3895=3* 1000+ 8* 100 +9* 10+5
2569=2*1000+5*100+6*10+9
456987=4*100000+5*10000+6*1000+9*100+8*10+7
2․Հետևյալ թվերը ներկայացված են կարգային միավորների
գումարի տեսքով։ Ինչպիսի՞ն կլինի նրանց դիրքային
գրառումը։
Օրինակ՝6‧1000+2‧100+7‧1=6207
8‧1000+2‧100+5‧1=8205
2‧100000+4‧1000+9‧100=204900
5‧1000+3‧100+2‧10+5‧1

Բնական   թվերը

Առաջադրանքներ

  1. Քանի՞ տարբեր թվանշաններ են օգտագործվում 45688876 թվի գրառման մեջ։5
  2. Քանի՞ տասնյակ է պարունակվում այն հետևյալ թվերից յուրաքանչյուրում՝

87,  49,  38, 12, 99, 85։

8 4 3 1 9 8

  1. Քանի՞ հարյուրյակ է պարունակվում այն հետևյալ թվերից յուրաքանչյուրում՝

156, 569,  458, 359։1543

  1. Թվանշաններից որո՞վ չի կարող սկսվել թվի գրառումը։ 0
  2. Թվանշաններով գրի առեք այն թիվը, որը

պարունակում է 50 տասնյակ և 5 միավոր։5058

  1. Թվանշաններով գրի առեք այն թիվը, որոնք պարունակում են՝
    • Հինգ տասնյակ 8 և յոթ միավոր,
    • Ութ հարյուրյակ և 9 միավոր,
    • Ինը հարյուրյակ, հինգ տասնյակ և   յոթ միավոր,
    • Մեկ հարյուրյակ և 8 տասնյակ,
    • Երեք հազարյակ, վեց հարյուրյակ, երեք միավոր։

 

Խնդիրներ սեպտեմբեր ամսվա  ֆլեշմոբից (2017թ․)

  1. Մեր այգում կա 120 ծառ, որոնցից 30 հատը նռենի է, իսկ 40 հատը թզենի, մնացածը խնձորենի։ Քանի՞ խնձորենի կա այգում։40+30=70,120-70=50
  2. Ուսումնական ճամփորդության ժամանակ 24 հոգանոց սովորողների խմբի ուղիղ կեսը զբաղվեց տեղանքի մաքրությամբ: Մնացածի կեսը տեղանքի բուսականությունն ուսումնասիրեց: Մյուս սովորողները լուսանկարեցին ընկերներին: Քանի՞ սովորող զբաղվեց լուսանկարչությամբ:24:2=12:2=6
  3. Նավահանգստում կա 5 շոգենավ: Նրանք գտնվում են մեկը մյուսից 3 կմ հեռավորության վրա: Որքա՞ն է առաջին և հինգերորդ շոգենավերի միջև եղած հեռավորությունը:4*3=12

 

 

Արա լեռ

Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա գեղեցիկ արքայի անունով:  Խորենացին բերելով Արա Գեղեցիկի և Շամիրամի պատմությունը այն համարում է իրական, զերծ առասպելաբանությունից: Ասորեստանի թագուհի` Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ, Արան իր զորքը դասավորել էր Արա լեռան ստորոտում: Շամիրամը դիրքավորվել էր Հատիսի լանջին: Համաձայն լեգենդի` Արա լեռը դա հենց Արա գեղեցիկի մարմինն է, որը ընկել էր ճակատամարտի ժամանակ: Հեռվից այն իրոք նմանվում է, ձեռքերը կրծքին դրած, պառկած մարդու: Հաճախ զբոսաշրջիկներից կարելի է լսել. «բարձրացանք ձեռքերի ուղղությամբ» կամ «թեքվեցինք դեպի ոտքերը»: «Ձեռքերը» դա լեռան միջնամասն է, իսկ «ոտքերը»` արևելյան մասը. այնտեղ է գտնվում ամենաբարձր կետը: «Քիթ» են անվանում, գագաթի արևմտյան մասում ցցվող` ժայռազանգվածը, որի պաշտոնական անունը Աքլորաքար է (2511 մ):Հանգած հրաբուխ Արագածի հվ-արլ-ում՝ Քասաղ և Հրազդան գետերի միջև:  Բարձրությունը 2577 մ է: Ունի հատված  գագաթով անկանոն  կոնի ձև: Հվ-արմ.-ում կա բնական պատռվածք: Արայի լեռը բազմածին հրաբուխ է: Կազմված է նեոգենի  հրաբխային ապարներից: Լանջերը կտրտված են ձորակներով: Կլիման ցամաքային է, տարեկան տեղումները՝ 300-400 մմ: Հանդիպում են կաղնու նոսր պուրակներ ու թփուտներ:  Արա լեռան ստորոտին տարածված են գորշահողերով ծածկված օշինդրային կիսաանապատները, բարձրադիր մասերում՝ տափաստանները, հս. լանջը բավականին անտառապատ է, ցածրադիր մասում կան կաղնու և լորենու նոսր պուրակներ, գիհու մացառուտներ և թփուտներ:

Ճամբարային օրակարգ

 

09:00-09:30` առավոտյան ընդհանուր պարապմունք

09:30 -14:00` ճամբարային նախագծեր

12:00-12:30` ընդմիջում

14:00-17:00` երկարացված օրվա տարատարիք ճամբար

Ծրագիրն ըստ օրերի՝

Մայիսի 27 երկուշաբթի

Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
Ճամբարային անհատական պլանի քննարկում, բլոգային աշխատանք, օրվա աշխատանքի բաժանում
Պատրաստվում են Ժայռ ռազմամարզական ճամբարին-հունիսի 9-11
Հայրենագիտական խաղ, մրցույթ- ազգային խաղեր
Պաղպաղակուտոցի
Ճամբարային ընթերցանություն, այց կենտրոնական ընթերցասրահ ՝  «Ճամբարի իմ ընկեր գիրքը»

Մայիսի 29 չորեքշաբթի

Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
4-րդ դասարանցիների մարմնակրթության ստուգատես
Պատրաստվում ենք Համբարձման տոնի
Հեծանվավարություն
Ֆուտբոլային հանդիպում
Ճամբարային ֆեյշնի ֆլեշմոբ
Օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքներ

Մայիսի 30 հինգշաբթի

Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
Մարզական հանդիպում մայր դպրոցում
Համբարձման ծեսը Արևմտյան դպրոցում
Համեղ խոհանոց- չորաբլիթներով, սերուցքով և մրգերով համեղ ուտեստ

Մայիսի 31  ուրբաթ

Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
Մարզական էստաֆետաներ
Համեղ խոհանոց՝ պատրաստում են դոնդողներ, մրգային աղցան ՝պաղպաղակով
Շախմատային մենամարտեր, ֆուտբոլային մենամարտ
Լող

Հունիսի  3 երկուշաբթի

Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15

Գիտելիքների ստուգում մայրենիից
Գիշերում դպրոցում՝ վրանների տեղադրում,  երեկոյան խարույկ, խաղեր, քննարկում….

Հունիսի 4 երեքշաբթի

Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15

Ճամփորդություն Թեղենյաց վանք, Բուժական

Հունիսի 5 չորեքշաբթի

Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15

Գիտելիքի ստուգում՝ մաթեմատիկա

Երկրի օրը՝ ՀԱԹ տարբեր թաղամասերում քայլերթեր, էկո աշխատանքներ,  Ձոն երկրին

Անիվներով՝ հեծանիվ, անվաչմուշք, այցելում ենք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Լող

Հունիսի 6 հինգշաբթի

Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
Քայլարշավ Հրազդանի կիրճով, դեպի Թումոյի այգի

Հունիսի 7 ուրբաթ

Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
Ֆիլմի դիտում
Սեղանի խաղերի բաց առաջնություն՝ UNO, Monopoly, Գուշակիր թե կարող ես….
Պիցցայի համտես

Հունիսի 9-10-11
Եռօրյա ռազմամարզական ճամբար Սևանի Ժայռ ճամբարում

Էրեբունի ամրոց

800px-Erebuni_fortress1

Էրեբունի ամրոց, պատմական հուշարձան, գտնվում էՀայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Արին բերդ բլրի վրա: Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ի կողմից:Էրեբունին ամփոփ ճարտարապետական համալիր է` պալատական, կրոնական և տնտեսական  կառույցներով:

Վարդավառի  լիճը

Լիճը կառուցվել է մ.թ.ա. VIII դարում՝ Արգիշտի Ա-ի կողմից և կոչվել Արգիշտի ծով։ Այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետիցհոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար:Ջուրը լճից տուֆակերտ խողովակներով հասցվել է դեպի Էրեբունի ամրոցիստորոտը։ Շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող այս լիճը չի փոխվել իր չափսերով և գրեթե նույնությամբ պահպանվել է մինչև օրերս։

Վարդավառի_լիճ,_2015,_ArmAg_(13).jpg

 

 

 

 

 

Մայրենի

Պիզայի աշտարակի անունը դեռ շատ կլսեք ու կկարդաք։ Այն հայտնի է նաև որպես «ընկնող» աշտարակ:

Այն (գտնվում է) Իտալիայում`Պիզա քաղաքում: Աշտարակը սկսել է թեքվել դեռևս շինարարության ընթացքում 1173 թ.:

Աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, ընդ որում երկու ընդմիջումներն էլ տևել են բավականին երկար: Շինարարությունը իրականացվել է 1173-1360 թթ.: Ինչպես նշված էր սկզբում, աշտարակը սկսեց թեքվել շինարարության ժամանակ: Պատճառները հայտնի չենսակայն ենթադրվում էոր դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառովորոնք զգալիորեն փափկեցրել են գետինը, կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի եղել:

Մինչև այն պահը, քանի դեռ չէին վերակառուցել աշտարակը, այն թեքված էր 5,5 աստիճան դեպի հարավ: Այս պահին աշտարակը թեքված է ընդամենը 4 աստիճանով:

Ընկնող աշտարակի  շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն։ Բայց, քանի որ թեքվածությունը նկատվել է հենց առաջին հարկը կառուցելուց հետո, շինարարությունը դադարեցվել է, իսկ վարպետը (լքել)  քաղաքը:

Պիզայի աշտարակի բարձրությունը կարելի է համեմատել ութհարկանի տան հետ: Իտալիայի այս գրավիչ աշտարակը կշռում է 14.453 տոննա:

Կա մի լեգենդ այն մասին, որ Պիզայի աշտարակում իր փորձերն է արել Գալիլեյը: Ասում են, որ գիտնականը (կանգնեց) վերևի հարկում և տարբեր իրեր էր գցում ներքև: Նա փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

Ի սկզբանե նախատեսվում էր, որ աշտարակը կլինի 10 հարկանի և կլինի պատշգամբներով: Ինչպես նաև Պիզայի աշտարակը պետք է ունենար զանգակատուն և տանիք: Նախատեսվում էր, որ աշտարակը պետք է կառուցվի 98 մետր բարձրությամբ, բայց կառուցվեց ընդամենը 56 մետր:

Աշտարակն ունի յոթ զանգ, և նրանք բոլորն էլ կարգավորված են յոթ երաժշտական նոտաների վրա: Ամբողջ աշխարհում ամենագեղեցիկ զանգերի հնչեղությունն (ունեցավ) Պիզայի աշտարակը:

Աշտարակի կեսը վերակառուցեցին 1233 թվականին: Ճարտարապետ Ջովաննի դի Սիմոնեն սկսեց մասնակցել շինարարությանը 1275 թվականից: Նա կարողացել է ավարտել միայն հինգերորդ հարկը: Աշտարակի ութերորդ հարկի կառուցումն ավարտել է Անդրեա Պիզանոն 1350 թ., և նա աշտարակի վերևում տեղադրել է աշխարհահռչակ զանգակատունը:

1.Ի՞նչ անունով է նաև հայտնի Պիզայի աշտարակը և ո՞ր երկրում է գտնվում: (1 միավոր

 

Պիզայի աշտարակին նաև ասում են <<ընկնող>> աշտարակ:

Այն գտնվում է Իտալիայում Պիզա քաղաքում:

2.Պիզայի աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, շինարարությունը դադարեցվել է, ինչո՞ւ: (0,5միավոր)

Հենց առաջին հարկը կառուցելուց հետո երևացել է, որ աշտարակը ծուռ է, այդ պատճառով էլ դադարեցվել է շինարարությունը

3.Ուշադիր կարդա Գալիլեյի մասին պատմվող լեգենդի հատվածը և պատասխանիր հետևյալ հարցերին.

ա) Ի՞նչ էր անում գիտնականը վերևի հարկում: (0,5 միավոր)

Գիտնականը վերևի հարկից ինչ- որ բաներ էր գցում:

բ) Ի՞նչ էր փորձում ապացուցել գիտնականը: (0,5 միավոր)

Նա փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

4.Ի սկզբանե ի՞նչ էր նախատեսվում, ինչպիսի՞ն պետք է լիներ աշտարակը: (0,5 միավոր)

Աշտարակը պետք է լիներ 89 մետր բարձրությամբ, սակայն եղավ 56 մետր բարձրությամբ և աշտարակը եղավ 8 հարկանի:

  1. Ո՞վ է սկսել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր)

Աշտարակի շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն:

6.Ո՞վ է ավարտել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր)

Աշտարակի շինարարությունը ավարտել է Անդրեա Պիզանոն:

7.Փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին: (1 միավոր)

ունեցավ, կանգնում էր, լքեց, գտնվում է

8.Տեքստի բառերից  4-ում բաց թողած տառի փոխարեն գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը: (1 միավոր)

փորձերն,առաջին,ընդմիջումներն, ընթացքում

9.Տեքստում  ընդգծված նախադասությունը կետադրիր: (1 միավոր)

Պատճառները հայտնի չենսակայն ենթադրվում էոր դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառովորոնք զգալիորեն փափկեցրել են գետինը, կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի եղել:

10.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը` ըստ կազմության: (0,5 միավոր)

ա) քաղաք — բարդ
բ) ութերորդ — ածանցավոր
գ) բարձրություն — ածանցավոր
դ) լեգենդ — պարզ

11.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: (0,5 միավոր)

ա) աշտարակ — գոյական

բ) գրավիչ — գոյական

գ) ութերորդ — թվական

դ) Իտալիա — գոյական

12.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրիր բաց թողած տեղերում:
(1միավոր)

Գիտնականը վերևի հարկում կանգնած նայում էր, թե ինչպես են  իր գցած իրերը ընկնում ներքև:
( հարկ, գցել)

13. Տեքստից դուրս գրիր  5  ածական: (1 միավոր)

տարբեր, աշխարահռչակ, հուսալի, ամենագեղեցիկ, գրավիչ

Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց

Կենսագրություն

Չարենցը ծնվել է 1897 թվականին, Կարսում։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի /Թելլի/ Միրզայանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսի տունը այժմ կիսավեր վիճակում է:

Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 19081912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։ 1912 թվականին Թիֆլիսի «Պատանի»  թերթում լույս է տեսել նրա «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող առաջին բանաստեղծությունը: 1914 թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան»։ 1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Վան: Գիտելիքի պակասը նա լրացրել է կյանքի <<համալսարաններում>> և ընթերցանությամբ։ 1937 թվականի նոյեմբերի 27-ին Կենտրոնական բանտի հիվանդանոցում օրեր շարունակ տևած անգիտակից վիճակից հետո, իր մահկանացուն է կնքում Եղիշե Չարենցը՝ ժամանակի մեծագույն բանաստեղծը։

 

Գրական անուն

1.Չարենցը Գուրգեն Մահարիին պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է իրեն որպես գրական անուն։ 2.Չնայած,  պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։

3.Ըստ մեկ այլ վարկածի,  Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով: Անչարը ծառատեսակ է, որ աճում է անապատում և որի արմատները թույն են արտադրում։

1921 թվականից Չարենց գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ Չարենց անվան ընտրությանը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն. «աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։