Հովհաննես Թումանյան․ Գելը

Շորագյալցի Ավոյի պատմությունից հետո խոսքն ընկավ գիլի ոհմակի (բոլուկի) վրա։

Երկար ձմեռներն ու ապրուստի դժվարությունն են պատճառը, որ գելերը ոհմակ են կազմում,- բացատրում էին գյուղացիք։

Ոռնում են, իրար կանչում, հավաքվում, միանում, որ ուժեղ լինեն թե՛ հարձակվելու և թե՛ հարձակման դիմադրելու ժամանակ։

Ամեն մինը մենակ հեշտ կհա□թվի ձմեռն ու կկորչի, քան թե խմբով, և ամեն մինը մենակ չի կարող էն ճանկել, ինչ որ կճանկի խումբը։

Եվ հավաքվում են հիսունով, հարյուրով, մի քանի հարյուրով։

Սարսափելի բան է գիլի ոհմակը, մանավանդ էդ լինում է ձմեռը, գիլի ամենաքաղցած ժամանակը, եր□ շատ անգամ գելը քաղցից կատաղում է։  Երբ ոհմակով մի տեղ կանգնում են հանգստանալու՝ շրջան են կազմում ու էնպես են վեր թափում, որ իրար երես պահեն, չեն հավատում մեկմեկու։ Վախենում են իրար ուտեն։ Բայց ոմանք էլ ասում են՝ նրա համար են էդպես անում, որ իրար տեսնեն ու հարկավոր դեպքում իսկույն նշան տան իրարու, և իբրև թե բոլորը նայում են իրենց գլխավորին։

Գիլի համար մութը, ճամփի դժվարությունը, հեռավորությունը ոչ մի նշանակություն չունեն։

Գելն էնքան արագավազ է, որ մի գիշերվա մեջ երեք–չորս օրվա ձիու ճամփա կկտրի: Իսկ գիլի սրատեսության վրա էսպես մի զրույց կա ժողովրդի մեջ։

Ասում են՝ մի անգամ արծիվն ու գելը վեճի բռնվեցին, թե իրենցից ո՛րն է ավելի սրատես։ Գելն ասավ՝ մի ա□պոտ օր ես սարի գլուխն ելա, ամպի միջով մտիկ արի տեսա՝ հեռու մի դաշտում մի սև ցելի (վարած հողի) մեջ մի ակոսում մի սև գառն է նստած։

Արծիվն էլ թե՝ ես էլ երկնքի երեսն ելա, ներքև մտիկ արի, մի ծխնելույզի միջից տեսա կրակի վրա դրած մի պղինձ՝ խուփը վրեն։ Խփան ճեղքիցը նայեցի, տեսա պղնձի միջին կաթը, կաթնի երեսին էլ մի սիպտակ մազ։

Էսքան արագավազ ու սրատես գազան է գելը։ Եվ էս ամենի հետ միասին՝ շատ խորամանկ։

Նա մինչև լավ չիմանա, որ հարձակումն ապահով է, չի հարձակվիլ։ Ուրիշ բան է, եթե սովից խելագար մի գել իրեն կորցրած գցի ափաշկարա վտանգի մեջ․ բայց սովորաբար գելը շատ է զգույշ ու խորամանկ։

Մի գյուղացի էսպես պատմություն արավ։ Ասում է՝ մի տարի թակարդ էի լարել։ Առավոտը վաղ վեր կացա, գնացի տեսա մի գել է ընկել մեջը։ Միայն ոտիցն է ընկել, ու ոտը փշրվել է, սատկել է։ Վեր կալա թակարդիցը հանեցի, էն կողմը գցեցի։ Մինչև գլուխս կախ ես թակարդովն էի եղած, մին էլ տեսնեմ՝ վեր կացավ կաղին տալով փախավ։ Հա՛յ, հայ, հա՛յ, էլ ո՞րտեղ, իրեն տվեց անտառը։ Դու մի՛ ասիլ անտերը ստամեռնուկ տված է եղել։

Գիլի ոհմակն էլ, ձմեռը ճամփա կտրելիս իրար ետևից է գնում- ծլլաշարուկ, ու միշտ ամենից ուժեղն ու փորձվածը առաջին է գնում։ Եվ սա երկու հարմարություն ունի նրանց համար։ Մին, որ առաջի գնացողները ձնի մեջ կոպար (շավիղ) են բաց անում, ետևից եկողների համար բաց–պատրաստ ճամփա է լինում, մին էլ՝ որ ոչ ոք չի կարող իմանալ, թե իրենք քանիսն են եղել։ Եվ էդ է պատճառը, որ ոչ մի որսկան չի կարող ասել, թե էս ոհմակը, որ անցել է, քանի գել է եղել մեջը։

Աստված հեռու տանի, թե ոհմակի աչքովը մի որս ընկավ։ Ուրիշ գազան լինի, թե ընտանի կենդանի, իսկույն չորս կողմից շրջապատում են, ու էլ փրկություն չկա։ Իսկ կճղակավորներին, հատկապես եղնիկներին ու եղջերուներին, քշում են դեպի սառած գետերը, սաոույցի վրա ճղատում ու վրա թափում կամ քշում են դեպի բար□ր ժայռերը, ժայռերից թռցնում ու իջնում ներքև լափում։

Ոհմակը վտանգավոր է և մարդու համար։ Եթե բազմություն չեղավ՝ մի կամ երկու մարդից ոհմակը չի վախենալ, թեկուզ հրացան ունենան։ Մինչև անգամ հրացանն ավելի վտանգավոր է։ Հրացան արձակես թե չէ, իսկույն կհարձակվեն։ Հիմի կասեք՝ հապա ինչի՞ց է վախենում գելը։

Էս մասին գյուղացիք մի քանի պատմություն արին։

 

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

բարձր, ամպոտ, երբ, կհաղթվի

2.Գրի՛ր տրված բառերի հականիշները:
ա) կարճ —երկար
բ) թույլ    —ուժեղ
գ) մոտ —հեռու
դ) ցածր-բարձր

  1. Ասացվածքների երկու մասերը միացրո՛ւ և գրի՛ր դեմ դիմաց:
    ա)Մինչև ճշմարիտը գա,սուտը աշխարհը կքանդի:
    բ) Քեզ համար քնում ես,ուրիշի համար երազ տեսնում:
    գ) Մեծին հարգիր,որ մեծանաս:
    դ) Լավ բան ասա,որ լավ բան լսես:

որ մեծանաս
որ լավ բան լսես
ուրիշի համար երազ տեսնում
սուտը աշխարհը կքանդի

  1. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող ստամեռնուկ բառը:սուտ մեռած ձևանալ
  2. Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գործածված չորս բառ:                  ձմեռներ, գելեր, գյուղացիք, ժողովուրդ
  3. Դո՛ւրս գրիր տեքստում ընգծված բառերը՝ դիմացը գրելով, թե որը ի՞նչ խոսքի մաս է:                                                                                                                                 գելերըգոյական, սրատեսածական, անցել էբայ, երկութվական
  4. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Թև ունի, թռչուն չէ,
    Միջատ է, մրջյուն չէ,
    Աշխատում է օրնիբուն
    Բերքը տաիս է մարդուն:մեղու
  5. Նախադասություններն ըստ հաղորդակցման լինում են.
    ա) երկու տեսակ
    բ) հինգ տեսակ
    գ) երեք տեսակ
    դ)չորս տեսակ
  6. Ինչո՞ւ են գայլերը ոհմակ կազմում:Երկար ձմեռներն ու ապրուստի դժվարությունն են պատճառը, որ գելերը ոհմակ են կազմում
  7. Ինչպիսի՞ կենդանի է գայլը (բնութագրի՛ր տեքստի բառերով):                 Գելն էնքան արագավազ է, որ մի գիշերվա մեջ երեք–չորս օրվա ձիու ճամփա կկտրի:
  1. Ինչպե՞ս է շարժվում ոհմակը ձմռանը:                                                                  Սարսափելի բան է գիլի ոհմակը, մանավանդ էդ լինում է ձմեռը, գիլի ամենաքաղցած ժամանակը, երբ շատ անգամ գելը քաղցից կատաղում է։  Երբ ոհմակով մի տեղ կանգնում են հանգստանալու՝ շրջան են կազմում ու էնպես են վեր թափում, որ իրար երես պահեն, չեն հավատում մեկմեկու։ Վախենում են իրար ուտեն։ Բայց ոմանք էլ ասում են՝ նրա համար են էդպես անում, որ իրար տեսնեն ու հարկավոր դեպքում իսկույն նշան տան իրարու, և իբրև թե բոլորը նայում են իրենց գլխավորին։
  2. Ինչո՞ւ է վտանգավոր գայլը մարդու համար:                                                                Ոհմակը վտանգավոր է և մարդու համար։ Եթե բազմություն չեղավ՝ մի կամ երկու մարդից ոհմակը չի վախենալ, թեկուզ հրացան ունենան։ Մինչև անգամ հրացանն ավելի վտանգավոր է։ Հրացան արձակես թե չէ, իսկույն կհարձակվեն։
  3. Ուրիշ ի՞նչ գիտես գայլերի մասին:

Սովորաբար գայլերն ապրում են զույգերով, սակայն ուշ աշնանը և ձմռանը շրջում են ոհմակներով: Ոհմակի բոլոր անդամները կերակրում և խնամում են ձագերին: Ոհմակը շատ արագաշարժ է և զգույշ, ուստի այն գտնելը շատ դժվար է: Ձմռանը գայլերը հեշտությամբ խույս են տալիս մարդկանցից, շրջանցում թակարդներն ու վտանգավոր տեղերը: Նրանք հայտնվում են անսպասելի և հանկարծակիի բերում մարդկանց, գոմերից ոչխարներ փախցնում, իսկ շներին ճանկում են հենց տների լուսամուտների տակ: Պատահում է, որ նաև մարդկանց վրա են հարձակվում:

Գայլերի կյանքի տևողությունը 15–20 տարի է:

 

Թեսթ 9

Դավթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր,  դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խն□իր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ (լինել): Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` ասում.

– Ես եկա˜…

Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:

Դավիթը փորում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:

– Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

Մայրը ծիծաղում էր.

– Արմենի քույրը ըն□ամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բա□տն այդ հարցում չի բերել:

Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի˜նչ պատմության մեջ ընկան: Գնդակն էլ այլևս հետ (չստանալ): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.

– Ես եկա˜…

Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկնել) Սարգիս քեռու բակը: Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:

– Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:

Իրավիճակն անելանելի էր բոլորից շատ Դավիթն էր տխրել:

– Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

– Մի նայե´ք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, – Լիլի´, այստե´ղ արի:

Լիլին վազելով եկավ.

– Ես եկա˜…

Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.

– Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել):

 

 

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
խնդիր
փորձում
ընդամենը                                                                                                                                           բախտ

 

2.Ի՞նչ է նշանակում մագլցել  բառը:

ա/արագ վազել

բ/ծառեր տնկել

գ/ճյուղերը կոտրել

  դ/բռնելով բարձրանալ

 

3.Դուրս  գրիր  տեքստում  ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները

հրաշալի-հիանալի
ցատկոտելով-թռվռալով
ուժգին-սաստիկ
բարկացել-վրդովվել

4.Տրված  բառերից  որի՞  դիմաց  է սխալ  նշված  նրա  տեսակը.

ա/ պատմություն  –  ածանցավոր

բ/ շատախոս – բարդ

գ/ սովորական –  ածանցավոր

      դ/ փոքրիկ – պարզ

 

5.Տրված բառերից  յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ի՞նչ խոսքի մաս է: Ո՞ր

տարբերակում է սխալ նշված:

ա/իրավիճակ – ածական

բ/պատուհան – գոյական

գ/որովհետև – շաղկապ

դ/վեց – թվական

 

6.Տեքստից  դուրս  գրիր եզակի  թվով  գործածված  չորս  գոյական:

գնդակ
խնդիր
բակ
ցանկապատ
7.Տեքստից  դու´րս գրիր փակագծերի  մեջ  դրված բայերը և  համապատասխանեցրու´  տեքստին.

(լինել) – լինի
(չստանալ) – չստացան
(ընկնել) – ընկավ
(սովորեցնել) – կսովորեցնեմ

 

8.Ո՞րն է տրված նախադասության ենթական.

          Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց:

ա/գնդակը

բ/Սարգիս

գ/քեռու

դ/պատուհանը

 

9.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:

Գիտունի հետ քար քաշիր, անգետի հետ փլավ մի կեր:
Մինչև ճիշտը գա, սուտը աշխարհը կքանդի:

Լեզուն չլիներ, ագռավները աչքերը կհանեին:

Անձրևն ինչ կանի քարին, խրատն ինչ կանի չարին:

 

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

Դավիթը փորձում էր մորը համոզել , որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:

11.Տեքստում Լիլիին նկարագրող արտահայտությունները գտի՛ր:
Միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին:
Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ:

 

12.Ո՞րն էր Դավթի հիմնական խնդիրը.

ա/հարևանը գնդակը հետ չէր տալիս:

բ/քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ:

գ/ընկերը կորցրել էր Դավթի միակ գնդակը:

դ/մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում:

 

  1. Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին.

ա.Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին.

  • Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի:
  • Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ:
  • Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքր է:
  • Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում:

 

բ.  Ըստ Դավթի՝ ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն էր ընկել:

Տեքստից   ճիշտ պատասխանը դու՛րս գրիր:

Ըստ  Դավթի Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

14.Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին:

Լիլին դուրս բերեց գնդակը  Սարգիս քեռու բակից :

15. Ինչի՞ց ես  իմանում, որ եղբոր վերաբերմունքը Լիլիի  նկատմամբ փոխվեց:
Երբ եղբայրը խոստանում է , որ քրոջը գնդակ խաղալ կսովորեցնի:

 

 

Вторая встреча на неделе

Самопроверка по теме «Непроизносимые согласные»

1. Укажи слово с непроизносимой согласной Т:

1) опас…ность
2) мес…ный
3) чудес…ный

2. В каком слове нет непроизносимого согласного?

1) со…нце
2) ненас…ный
3) интерес…ный

3. в каком слове есть непроизносимый согласный В?

1) уча…ствовать
2) чу…ство
3) путеше…ствовать

4. Укажите слово с непроизносимой согласной Т:

1) окрес…ность
2) небес…ный
3) ужас…ный

5. В каком слове нет непроизносимого согласного Т?

1) чес…ный
2) радос…ный
3) вкус…ный

6. В каком слове нет непроизносимого согласного Т?

1) учас…ник
2) рес…ницы
3) счас…ливый

7. Укажите слово с непроизносимой согласной Т:

1) пас…бище
2) сер…це
3) поз…ний

8Подчеркни, к какому слову с непроизносимой согласной  правильно подобрали проверочное слово.

     а) счас..ливый — счастливо    б) капус..ный — капуста     в) завис..ливый – завидует

9. Укажи слово, в котором безударная гласная проверяется ударением,
подчеркни:

а) …сина б) см…льчак в) т…жёлый г) н…род

10. Выдели изученные орфограммы:

Илья и Кирилл отправились в лесную чащу к озеру.

11. Определите строку, где записаны имена существительные, которые отвечают на вопрос кто?

a) машина, стол
б) поезд, лес
в) девочка, медведь
г) дерево, мост

12. Найди слова с ошибками.

a) ужы, чюдо
б) шили, дача
в) роща, стрижи
г) кричу, чашка

13. В какое слово нужно вставить букву о?

a) р_бята
б) соб_ка
в) к_рова
г) учит_ль

14. В каком варианте допущена ошибка при делении слов на слоги?

a) тон-на
б) ал-лея
в) пасса-жир
г) туман-ная

Տանը

Հետևյալ առած-ասացվածաքներում կետերի փոխարեն լրացրո՛ւ համապատասխան հականիշները՝ շատ- քիչ, սպիտակ-սև, երկար-կարճ, հիվանդ-առողջ, գիտուն-անգետ, մոտիկ-հեռու։

Ա Գիտունի հետ քար քաշիր, անգետ հետ փլավ մի՛ ուտի։

Բ Մոտիկ հարևանը լավ է, քան հեռու բարեկամը։

Գ Սպիտակ փողը, սև  օրվա համար է։

Դ Թոկի շատն  է լավ, խոսքի՝ քիչը։

Ե Կարճ խոսիր, երկար  լսիր։

Զ Անբանը հաց ուտելիս  է, բանելիս՝հիբվանդ։

Գետակի վրա

Ավետիք Իսահակյան․ Գետակի վրա

«Գետակի վրա»

Գետակի վրա՛
Թեքվել է ուռին
Ու նայում է լուռ
Վազող ջրերին։

… Երազ-աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ։

Եվ գլուխը կախ՝
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ՝
Գալիս են, գնում…

  1. Բանաստեղծության մեջ հականիշ բառերի զույգ կա: Գտի՛ր և դուրս գրի՛ր:   Գալիս են, գնում
  2. Գրի՛ր ուրախ բառի հոմանիշը և  հականիշը:զվարթ,տխուր
  3. Իմացածդ ծառատեսակները թվարկի՛ր:ընկուզենի,դեղձեի,խնձորենի,սալորենի,տանձենի,
  4. Ինչո՞ւ է հեղինակն այս բանաստեղծության համար ընտրել հենց ուռենի ծառատեսակը։որովհետև ուռենին շատ գեղեցիկ է
  5. Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը:Վազող ջրեր

Արջի ծառայություն

 

Պապիկն իր թոռնիկի հետ անցնում էր մի տղայի կողքով, ում հայրը հանձնարարել էր մինչև խաղալը ցանկապատը վերանորոգել: Տղայի ձեռքից գործիքը ցած էր ընկնում, տախտակը չէր ուզում իր տեղը նստել: Մուրճով պատահաբար հարվածելով իր մատին, տղան մի կողմ նետեց մուրճը և թախիծով նայեց մի քիչ այն կողմում խաղացող ընկերների կողմը: Ծերունու թոռնիկը կարեկց   եց տղային և արագ վերցնելով մուրճը` մեխեց տախտակը: Սակայն ծերունին անմիջապես մոտեցավ ու սկսեց արագ պոկել տախտակը:

— Ինչու՞ ես այդպես վարվում, պապիկ: Դու ինձ միշտ սովորեցրել ես լինել բարի, սակայն այժմ հնարավորություն չես տալիս օգնելու: — Ես քեզ բարություն եմ սովորեցրել, ոչ թե կեղծավորություն: Այդ տղայի փոխարեն կատարելով նրա աշխատանքը, դու ոչ միայն թույլ չտվեցիր նրան սովորել, թե ինչպես վերանորոգի ցանկապատը, այլ նաև հնարավորություն չտվեցիր սովորել համբերատար լինել և իմանալ, որ սկզբից պետք է գործն անել, հետո նոր խաղալ: Քո «բարի» արարքով դու կարող ես փչացնել նրա կյանքը:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում Արջի ծառայություն:
  2. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: որ պետք է համբերատար լինել
  3. Ինքդ վերնագրիր առակը:Անուշադիր տղան
  4. Վերջին նախադասության մեջ «բարի» բառը գրված է չակերտների մեջ: Ինչո՞ւ:հակառակ իմաստով է գրված:
  5. Ծերունի, թոռնիկ, տախտակ, կեղծավորություն, համբերատար, մուրճ բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց գրիր բառի տեսակը ըստ Ծերունի-ծեր-ունի-բարդ, թոռնիկ-թոռ-նիկ-ածանցավոր, տախտակ-պարզ, կեղծավորություն-կեխծ -ավորոթյուն-ածանցավոր, համբերատար-հաբեր-ատար-ածանցավոր, մուրճ-պարզ
  6. նտրի՛ր ճիշտ պնդումը:

ա) Հոմանիշները ձևով նույն, իմաստով տարբերվող բառեր են: բ) Հոմանիշները նույն կամ նման իմաստներ արտահայտող, ձևով տարբերվող բառեր են: գ) Հոմանիշները հակառակ իմաստներ արտահայտող բառեր են:

Տրված նույնանուն (համանուն) բառերով նախադասություններ կազմի՛ր: այր-այր, հարկ-հարկ

Պատերազմում մասնակցում էին 540 այրուձի:Մի մեծ այրի մեջ ապրում էին 10 ընտանիք:Հարկատու տան մեջ ապրում էին 2 մարդ:Շենքի  4-րորդ հարկի բնակարան վնասված էր:
Ընտրի՛ր այն բառակապակցությունը, որն արտահայտում է «սարսափազդու» բաղադրյալ բառի իմաստը:
ազդու սարսափ, սարսափ ազդարարող, սարսափ ազդող, սարսափ ազդել

Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:
տուֆակերտ շենք, մարդանման կապիկ, անընդհատ խոսել,գեղեցիկ խնձորենի

Մայիսյան հավաքի անհատական ուսումնական պլան

Մայիսյան հավաքի անհատական ուսումնական պլան

09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարպմունք

09:20՝ Նախագծային ուսուոմնական պարապմունքների մեկնարկ

12։40-13։00՝ ընդմիջում

13։30-14։30՝ ցանցային կլոր սեղան Արևմտյան դպրոցում

13:30-17:00՝  Երկարացված օրվա ճամբար

Լրացուցիչ կրթություն՝ 

Մայիսյան հավաքի օրերին ես ընտրում եմմաթեմատիկա,բնագիտություն,անգլերեն,կավագործություն նախագիծը

Երեքշաբթի և հինգշաբթի օրերին ընտրությամբ գործութեություն՝ մաթեմատիկա

Դասավանդողների նախագծերը՝

<<Առականի>> համագործակցային նախագիծ-Երանուհի Խլղաթյանը՝

Խաղ-վիկտորինաները որպես ուսումնական խաղեր՝ Գրետա Բակունց

Հունիսյան ամենամյա ազգագրական փառատոն. փորձեր
Անբան Հուռի՝  Սեդա Թևանյան

Ուսումնական ջերմոց-ջերմատուն՝ Շուշան Ալեքսանյան

Լողափի բարեկարգում՝ Զառա Ոսկանյան

My school՝  Լիանա Ասատրյան

Դիանա Նազարյան

Complete the sentences.
1) Baby Elephant asked his father, “Buy me …please.”
a) a new cap b) a new shirt c) a new T-shirt
2) They went to … shop.
a) Mrs Lion’s b) Mrs Monkey’s c) Mrs Tiger’s
3) The little Tigers made a new … T-shirt and shorts
for Baby Elephant.
a) green b) blue c) brown
4) When Baby Elephant saw his new T -shirt and
shorts, he was … .
a) sad b) happy c) angry