Ձմեռային մարզական խաղեր. ճամփորդական նախագիծ

Վայր՝ Ջրվեժի արգելոց
Օր՝ Հունվարի 15
Ժամ՝ 09:30-13:00
Նպատակը՝ Սովորողների մոտ ձմեռային մարզական խաղերի  հմտությունների ձեռքբերում, զարգացում, նոր և հետաքրքիր խնդիրների կազմում
Երթուղի՝  Բաբաջանյան պողոտայից  դեպի Ջրվեժ
Պատասխանատուներ՝ Գրետա Բակունց
Ուղեկցող մարզիկ՝ Մարզական ակումբի ղեկավար Միքայել Ղազարյան
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի  մաթեմատիկների ջոկատ
Հագուստ՝ ուսապարկ, ձեռնոց, գլխարկ, փոխնորդ հագուստ՝ տաբատ, գուլպաներ, սրբիչ
Անհրաժեշտ սնունդ՝ օրապահիկ բրդուճներ, ջուր, տաք ըմպելիք
Բուժարկղիկը՝ դպրոցի բուժսենյակից

Ճամբար 3օր

Մենք առաջին հերթին միասնական մարզանք արեցինք , երկրորդ հերթին խնդիրներ կազմեցինք, կոտորակ սովորեցինք , երրորդ հերթին ՝հեծանիվ քշեցինք ,այնուհետև պատրաստեցինք պիցցաներ  և գնացինք այգի:img_20190110_123520

Ճամբարի օրագիր, օր 1-ին

Ես ընտրել եմ մաթեմատիկների ջոկատը, որովհետև ես շատ եմ սիրում մաթեմատիկա:

Օրը սկսեցին ընդհանուր պարապմունքով: Հետո խնամեցինք մեր միջավայրը, մաքրեցինք մեր դպրոցի շրջակայքը: Դրանից հետո քայլքով գնացին Մայրս դպրոց թենիս խաղալու: Այնտեղ մեզ սիրով դիմավորեց ընկեր Հասմիկը և սովորեցրեց թենիս խաղալու կանոնները:  Դրանից հետո կազմեցինք խնդիրներ թենիսի խաղի մասին:

Խնդիր 1

Մաթեմատիկների ջոկատի սովորողները Արևմտյան դպրոցից ժամը 10:50-ին գնացին  Մայր դպրոց՝ թենիս խաղալու: 15 րոպեում հասան թենիսի սրահ: Թենիսի սրահից  դուրս եկան 11:50:  Որքան ժամանկ տևեց թենիսի խաղը:

Լուծում՝

11ժ50ր-15ր-10ժ50ր=45 ր:

Պատասխան՝45 ր:

Խնդիր 2.

12 սովորող գնացին թենիսի սրահ թենիս խաղալու: Քանի խաղ խաղացին սովորողները, եթե նրանցից յուրաքանչյուրը մյուսներից յուրաքանչյուրի հետ խաղաց 1 խաղ:

12*11:2=66

Պատասխան՝ 66 խաղ:

Վերադարձի ճանապարհին մտանք Բաղշյանի այգի և  շատ լավ խաղեր խաղացինք: Այսօր մենք նաև քննարկեցին դեկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրները, որոնք շատ հետաքրքիր էին: Մեր ճամբարային առօրյան շատ հետաքրքիր անցավ:

img_1458img_1632img_e1532img_e1773img_e1853img_e1887img_2016img_1964img_2042img_1975

 

ֆլեշմոբ

1. Որքա՞ն է եղևնու զանգվածը:
Անխորագիր պատկեր

Ձեր պատասխանը
2. Էլֆերի քաղաքում Թվերի փողոցի աջակողմյան տների համարները կենտ են։ Սակայն այդ քաղաքի բնակիչները չեն օգտագործում թվեր, որոնց գրառման մեջ կա 3 թվանշանը։ Այդ փողոցի աջակողմյան 1-ին տան համարը 1-ն է։ Գտեք աջակողմյան 17-րդ տան համարը։
Ձեր պատասխանը
3. Ձյունանուշը երեխաներից յուրաքանչյուրին մի նվեր տվեց, որի մեջ կար այնքան տոնածառի խաղալիք, որքան այդ երեխայի տարիքն էր։ Քանի՞ խաղալիք բաժանեց Ձյունանուշը, եթե այնտեղ կային 7 երեխա, որոնց բոլորի տարիքները տարբեր էին, ընդ որում երեխաներից ամենափոքրը 5 տարեկան էր, իսկ ամենամեծը՝ 11։
Ձեր պատասխանը
4. Արամը իր շոկոլադները թաքցրել է 3 տուփերից մեկում։ Առաջին տուփի վրա գրված է․ «Շոկոլադները այստեղ են»։ Երկրորդ տուփի վրա գրված է․ «Շոկոլադները առաջին տուփում են»։ Երրորդ տուփի վրա գրված է․ «Շոկոլադները 1-ին և 2-րդ տուփերում չեն»։ Ո՞ր տուփում են թաքցված շոկոլադները, եթե հայտնի է, որ պնդումներց միայն մեկն է ճշմարիտ։
Ձեր պատասխանը
5. Ո՞ր թիվն է մտապահել Ձնեմարդը, եթե նրա մտապահած թիվը եռապատկենք այնուհետև փոքրացնենք 2017-ով, կստանանք 2020-ի կրկնապատիկը։
Ձեր պատասխանը
6. Քանի՞ նարնջագույն ու սպիտակ գնդիկներ կլինեն ? –ի փոխարեն։
Անխորագիր պատկեր

Ձեր պատասխանը
7. Խոզուկն ուներ կաղիններ։ Երբ դրանք 4-ական կամ 6-ական խմբերի էր բաժանում, միշտ մի կաղին ավելանում էր, իսկ երբ 5-ական խմբերի էր բաժանում, ոչ մի կաղին չէր ավելանում ։ Խոզուկն ամենաքիչը քանի՞ կաղին կարող էր ունենալ։
Ձեր պատասխանը
8. Ձմեռ պապը գնդակներից ու փուչիկներից պետք է նվերներ պատրաստի այնպես, որ բոլոր նվերներում լինեն հավասար քանակով գնդակներ ու հավասար քանակով փուչիկներ։ Ամենաշատը քանի՞ այդպիսի նվեր կարելի է պատրաստել 30 գնդակից ու 45 փուչիկից(ընդ որում փուչիկներից ու գնդակներից ոչ մեկը չպետք է ավելանա)։
Ձեր պատասխանը
9. Ագարակի ձիերը և բադերը միասին 16 ոտք ու 5 գլուխ ունեն։ Քանի՞ ձի և քանի բադ կա ագարակում։
Անխորագիր պատկեր

Ձեր պատասխանը
10. Յոթ էլֆը ամանորյա նվերները պատրաստում է 6 ժամում, քանի ժամում այդ նույն նվերները կպատրաստի 14 էլֆը, եթե համարենք, որ նրանցից յուրաքանչյուրը նվերները պատրաստում է միևնույն ժամանակահատվածում։
Ձեր պատասխանը

Նոր տարվա հեքիաթ

Այս Նոր տարուն ես շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցի իմ ընտանիքի անդամների հետ , ստացա շաաաատ նվերներ և նույնիսկ նվիրեցի:img_20181231_232227   ես անընդհատ լսում էի այս գեղեցիկ երգը՝

Եվ վերջում,ով որ կարդում է իմ փոքրիկ պատումը, ապա ես նրան ցանկանում եմ հրաշք Նոր Տարի:

Թեսթ 12

Ջրի կաթիլը

Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ  (երևալ): Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավելի, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, և՛ ուրախանում, և՛ զվարճանում յուրովի:

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող:Ինչ որ է՝ այդ էր անունը: Նա իր հո□սն էր համարում զննել ամեն ինչ՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախար□ության:

Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ. Աստված, ո՜նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, (վազվզել)  կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

– Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կար□ու կանոն մտցնել, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

Ծերուկը մտածեց, մտածեց  բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:

– Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են տկլոր վայրենիներ:

– Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,-հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:

Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ տկլոր էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, (ճանկռոտել) ու պատառ-պատառ էին անում իրար: Ով ցածում էր` անպատճառ փոր□ում էր վեր մագլցել, ով վերևում էր,  ցած էր ընկնում:

– Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:

– Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:

– Էստեղ գուշակելու բան էլ չկա: Պարզ երևում է,- (պատասխանել) մյուսը:

– Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:  Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:

 

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝   լրացնելով բաց թողած տառերը:
կախարդության ________________________

կարգ_______________________

փորձում էր _____________________

հոգսն ____________________________

 

  1. Ի՞նչ է նշանակում աչքի զարնել արտահայտությունը.

ա/աչքը վնասել

բ/ ուշադրություն գրավել

գ/ աչքը բուժել

դ/չորս կողմը նայել

 

  1. Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

Պարզ ____________________                      _հստակ____________________

տկլոր ___________________                      __մերկ__________________

կլոր _____________________                      ___գնդաձև_______________

ծերուկ _____________________                      __ալևոր___________________

 

  1. Տրված բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/մարդկանցով

բ/վայրենիներ

գ/կախարդություն

դ/գազանիկներ
5. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/կաթիլ – գոյական

բ/ կախարդություն – գոյական

գ/ զարհուրելի – գոյական

դ/ երանգ – գոյական

 

  1. Դու՛րս գրիր տեքստում փակագծերի մեջ դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

_ երևալ ___________                     ___երևում են____________

_ վազվզել _________                     ___վազվզելով___________

__ ճանկռոտել ____                     _____ճանկռոտում էին____

__պատրաստել_____                    __պատասխանեց________

 

  1. Գտի՛ր տրված նախադասության մեջ ենթական և ստորոգյալը:

Ծերուկը խոշորացույցով զննում էր ամեն ինչ:
ենթակա  ___Ծերուկը___________

ստորոգյալ __ զննում էր ___________

 

  1. Տեքստից դու՛րս գրիր մեկ հարցական նախադասություն:
    __ Կարո՞ղ ես գուշակել :__________________________________________________________

_________________________________________________________________________________

 

  1. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ:

__________________________________________________________________________________

 

  1. Գրի՛ր մեկ բառով.

ա/ վազ տալ                                       _վազել____________

բ/ պատառ-պատառ անել           _պատռել____________

գ/ գուշակություն անել                  _գուշակել____________

դ/ որոշում կայացնել                     __որոշել___________

 

  1. Դո՛ւրս գրիր խոշորացույցը նկարագրող արտահայտությունները:
    Կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ են երևում:—————————————————————————————————————
  2. Ո՞րն էր Հոգսեն Զննողի հիմնական հոգսը.

ա/ կախարդություն անելը

բ/ բոլորին զարմացնելը

գ/ ամեն ինչ իրար խառնելը

դ/ ամեն ինչը զննելը՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է

13.Կաթիլը խոշորացույցով զննելուց հետո Հոգսեն Զննողը ինչպե՞ս որոշեց հանդարտեցնել այնտեղ վխտացող գազանիկներին:
Որոշեց դրանց ներկել, որպեսզի լավ աչքի զարնեն:

___________________________________________________________________________________

 

14.Անանուն կախարդն ինչի՞ նմանեցրեց ջրի կաթիլը:

Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:  Դա ճահճաջրի կաթիլ է:

Բնագիտության ֆլեշմոբ 1մակարդակ

1․Տեղաշարժման միջոց, որն ունի երկու ակ, բայց չունի մարտկոց և ոտնակ:
2․Սարք, որը տեղադրված է բարձրահարկ շենքերում մարդկանց և տարբեր իրեր տեղափոխելու համար
3․Որ վայրի գազանից է առաջացել շունը ։
4․Ինչ գործողություն է անում մարդն իր ամբողջ կյանքում առանց ընդհատման:
5․Արարատյան դաշտում 390C է, հաշվել այդ պահին Արարատ լեռան գագաթի ջերմաստիճանը: Հաշվի ենք առնում, որ ամեն 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը իջնում է 5-60C-ով:
6․Որ եղանակից առաջ են թռչունների դադարում երգել:
7․Որ մոլորակի վրա է Արևը դուրս գալիս արևմուտքից և մայր մտնում արևելքում: Պատճառն այն է, որ այս մոլորակն իր առանցքի շուրջ պտտվում է հակառակ ուղղությամբ: Այս մոլորակ միակն է Արեգակնային համակարգի ութ մոլորակներից, որն անվանվել է աստվածուհու անունով։
8․Ամենաարագաշարժ վայրի գիշատիչ կենդանին: Այս կենդանին հանդիպում է Սյունիքի մարզից Արարատի մարզ ընկած գոտու, երբեմն՝ նաև հյուսիսային մարզերի անտառներում: Որջը սարքում է քարանձավներում, ժայռաճեղքերում, հաստաբուն ծառերի փչակներում, երբեմն՝ մացառախոզերի հին բներում:
9․Բնության մեջ հանդիպող ամենակարծր նյութը կամ ապարը: Դրանից պատրաստում են բժշկական և շինարարական կտրող գործիքներ են պատրաստում:
10․Որ կենդանին-թռչուն է գլուխը դեպի ներքև քնում: Դրանք միակ կաթնասուն թռչուններն են:

ՈՒՂԱՐԿԵԼ

Մաթեմատիկայի չափումներ

²մենք մաթեմատիկայի ընտրության խմբով գնացինք ագարակ։ Մի լանջ ընտրեցինք ու պարզեցինք, թե քանի ճիմ է օգտագործված։ Նախ չափեցինք լանջի մակերեսը։ Երկարությունը-5550սմ=55մ 50սմ,  լայնությունը-350սմ=3մ 50սմ։

Մակերեսը կլինի՝ 5550*350=1942500սմ²։ Քանի որ լանջի մեկ մետր քառակուսու  վրա օգտագործվել է 16 ճիմ, ուրեմն ամբողջ լանջի համար կոգտագործվի 19425։10000*16=3108 ճիմ։ Պատասխան․՝ 3108 ճիմ։ 

Ճիմը դա աղյուսաձև կտրած հողի շերտ է վրայի խոտերով ու արմատներով, բուսապատ աղյուսաձև հողակտոր:

Փլեշմոբյան խնդիրներ

1. Նելլին և Մեխակը ապրում են նույն բարձրահարկ շենքում։ Նելլին ապրում է Մեխակից 10 հարկ բարձր։ Մեխակը ցանկացավ հյուր գնալ Նելլիենց:Աստիճաններով բարձրացավ և 6-րդ հարկ հասնելով՝ նա անցավ ճանապարհի կեսը։ Ո՞ր հարկում է ապրում Նելլին։
2. Վարորդը Երևանից-Գյումրի ավտոճանապարհն անցնում է 50 րոպեում: Նա ճանապարհ ընկավ Ժամը 10:50-ին: Ճանապարհի կեսին նա կանգառ կատարեց: Ե՞րբ դա տեղի ունեցավ:
3. Դպրոցի ներսի պատի երկարությունը 20 մ է, իսկ լայնությունը՝ 5 մ: Սպարտակը ներկեց պատի 6 քառակուսի մետրը, իսկ Արամը՝ 7 քառակուսի մետրը: Մնացածը ներկեց Արամը: Հաշվիր Արամի ներկած մասի մակերեսը:
4. Չորս հաջորդական թվերի գումարը հավասար է 90: Գտիր այդ ամենամեծի ու ամենափոքրի տարբերությունը:
3
5. Հաբեթը պատի վրա գրում է «FLESHMOB MATHEMATICA» կարգախոսը: Նա ցանկանում է, որ տարբեր տառեր լինեն տարբեր գույների, իսկ նույն տառերը՝ նույն գույնի: Քանի՞ գույն պետք կլինի Հաբեթին:
6. Տրված է թվերի շարք: Փորձիր կռահել հաջորդ թիվը: 3,8,18,38,…
7. Նոր տարվա տոները սկսվում են հունվարի 1-ից և ավարտվում հունվարի 6-ին: Հունվար ամսում քանի՞ րոպե են տևում ոչ տոնական օրերը:
25x24x60=36000
8. Նկարում կա 3 քարտ: Դրանցից կարելի է կազմել տարբեր թվեր, օրինակ 369:Քանի՞ տարբեր եռանիշ թիվ կարելի է կազմել այդ երեք քարտով:
Անխորագիր պատկեր

9. 40-ոտնանի Բիլն ունի քառասուն ոտք։ Երեկ նա խանութից գնեց ու հագավ 8 զույգ կոշիկ։ Սակայն նրա ոտքերից 10-ը մնացին անկոշիկ։ Մինչև խանութ գնալը նրա ոտքերից քանի՞զույգն էին կոշիկով։
40-16-10=14
14:2=7
10. Գնացքն ունի 12 վագոն: Յուրաքանչյուր վագոն ունի խցիկների միևնույն քանակը: Արմենը ճանապարհորդում է գնացքի սկզբից հաշված 18-րդ խցիկում, որը գտնվում է 3-րդ վագոնում: Լարիսան նստել է գնացքի սկզբից հաշված 50-րդ խցիկում, որը գտնվում է 7-րդ վագոնում: Քանի՞ խցիկ կա յուրաքանչյուր վագոնում:
50-18=32
32 :4=8