Մաթեմատիկական չափումներ

Հինգշաբթի օրը մեք մաթեմատիկայի ընտրության  խմբով գնացինք ագարակ: Ընտրեցինք որևէ լանջ  և չափենք լանջի երկարությունը և լայնությունը: Սկզբում հաշվեցինք լանջի մակերեսը: 

Լայնությունը՝ 
350սմ  =3մ 50սմ

Երկարությունը՝
 5550սմ=55մ 50սմ

մակերեսը կլինի՝ 5550×35օ=1942500 սմ քառ., քանի որ լանջի  1 մետր քառակուսու համար օգտագործվել է 16 ճիմ, ուրեմն ամբողջ լանջի համար կօգտագործվի՝

1942500: 10000*16=3108 ճիմ:

 
Ճիմը դա աղյուսաձև կտրած հողի շերտ՝ վրայի խոտերով ու արմատներով, բուսապատ աղյուսաձև հողակտոր:

Հայաստանի ջրվեժներ

Ջրվեժ ասելով հասկանում ենք բարձրությունից սրընթաց կերպով ցած թափվող ջրի հոսանքը:

Ունենալով լեռնային բնույթ՝ ՀՀ տարածքով հոսաղ գետերի անկումը բավականին մեծ է, որն էլ նպաստում է ջրվեժների առաջացմանը:

Հայաստանում կան և՛ սահանքային և՛ գահավիժող ջրվեժներ: Սահանքային ջրվեժներից ամենաբարձրը Ջերմուկի ջրվեժն է (68 մ), իսկ գահավիժող ամենաբարձրերից և ամենաջրառատներից է Թռչկանի ջրվեժը (23 մ): Հայաստանում հայտնի է նաև Լիճքի ջրվեժների կասկադը: Կան նաև բազմաթիվ ժամանակավոր հոսք ունեցող ջրվեժներ, որոնք գործում են տեղումնառատ եղանակներին, հիմնականում գարնանը և աշնանը:

Անվերջ բացահայտվող Հայաստանում օր-օրի փորձում ենք բացահայտել և ներկայացնել հանրությանը  այն ջրվեժները, որոնք դեռևս գրականության մեջ ներառված չեն:

Ջերմուկի ջրվեժ

Ջրվեժ բնության ջրաերկրաբանական հուշարձան ՀՀ Վայոց Ձորի մարզում՝ Ջերմուկ քաղաքում` Արփա գետի աջակողմյան Ջերմուկ վտակի  վրա։ Սկզբնավորվում է աղբյուրներից, մոտ 68 մ բարձրությունից 3 գմբեթաձև դարավանդներով  թափվում Արփա գետ։ Ջրվեժի մասին կա մի հետաքրքիր ավանդություն, իբրև ջրվեժի վերևի հատվածում, ուղղաձիգ ժայռերի վրա գտնվում էր մի իշխանի ամրոց, որն ուներ շատ գեղեցիկ դուստր, նրա ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից:  Գեղեցկուհին մերժում էր բոլորին,  քանի որ նրա սիրտը պատկանում էր քաջարի  ու գեղեցիկ մի երիտասարդի` հովվի որդուն: Աղջիկն ամեն օր կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր իր մոտ: Երբ օրերից մի օր իշխանը գտնում է պարանը, նրա համար ամեն ինչ պարզ է դառնում: Զայրույթի պահին հայրը անիծում է աղջկան ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»: Աղջիկը հերթական հանդիպման ժամանակ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը,  պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար վարսերը: Սակայն նույն ակնթարթին իրականանում է հոր անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են  ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:

Ջերմուկի ջրվեժ

Շաքիի ջրվեժ

Բնության ջրաերկրաբանական հուշարձաններից մեկն է Շաքիի ջրվեժը: Գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Շաքի գետի վրա: Գետը Որոտանի վտակներից մեկն է: Ջրվեժի բարձրությունը 18 մետր է: Հայաստանի ամենասիրված վայրերից է զբոսաշրջիկների համար: Ջրվեժի անվան հետ կապված մի գեղեցիկ առասպել կա: Շաքին մի գեղեցիկ աղջիկ է եղել, նա այնքան գեղեցիկ է եղել, որ նրա գեղեցկությանը չի դիմացել մեր երկիրը նվաճելու եկած արաբ զավթիչներից մեկը, սիրահարվել է Շաքիին: Զավթիչը  հրամայել է աղջկան գալ իր մոտ, Շաքին էլ չի հնազանդվել ու իրեն նետել է բարձունքից ցած: Այդ պահին նրա հագուստի ճերմակ փեշերը տարածվել են ու դարձել ջրվեժ: Ջրի հիմնական մասն օգտագործվում է Շաքիի հիդրոէլեկտրակայանում, ինչը ջրվեժից հսկայական ջուր է խլում և հնարավորություն չի տալիս նրան փայլել իր ողջ շքեղությամբ:

Շաքիի ջրվեժ

Թռչկանի ջրվեժ

Թռչկանի ջրվեժը գտնվում է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանին, Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչկան գետի վրա:  Չիչխան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից: Ունի 29 կմ երկարություն, ջրահավաք ավազանը 192 ք կմ է: Բազումի լեռնաշղթայի միջլեռնային հովտով հոսում է արևելք: Սնվում է հիմնականում հալոցքներով: Մարտից հունիս ամիսներին վարարում է: Գետի միջին հոսանքում մինչև խորը և նեղ կիրճի մեջ մտնելը առաջացնում Թռչկան ջրվեժը, որը հայտնի է նաև Չիչկանի ջրվեժ կամ Թռչկան ջուր անվամբ: Ջրվեժի բարձրությունը 23 մետր է: Թռչկանի ջրվեժը 2008-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, իսկ 2011-ից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի:

Թռչկան

Գեղարոտի ջրվեժ

Գեղարոտի ջրվեժը գտնվում է Արագածի լանջին՝ Քասաղ գետի Գեղարոտ վտակի վրա, ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա: Գտնվում է Արագած գյուղից 12 կմ հեռավորության վրա: Ձմեռը սառչում է, իսկ ամռանը սառնորակ ջրերը գահավիժում են մոտ 17 մետր բարձրությունից: Շատ նման է Թռչկան ջրվեժին: Ընդգրկված է ՀՀ բնության ջրագրական հուշարձանների ցանկում:

Գեղարոտի ջրվեժ

Նարեի ջրվեժ

(անվանումը ոչ պաշտոնական չէ) – ջրվեժ Արարատի մարզում, բարձրությունը 7 մ, Արածո գետի ձախ վտակի վրա: Ջրվեժի անվանումը մինչև վերջին տարիները գրականության մեջ հիշատակված չէ: Հայկական Աշխարհագրական նախագծի անդամները Դժոխաձորում տուրիստական  երթուղիների ուսումնասիրման ժամանակ ջրվեժին կոչել են՝ Նարեի ջրվեժ:

Նարեի ջրվեժ

Քարավազի ջրվեժ

Գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Հերհեր գետի աջակողմյան վտակ Քարավազի վրա, Կարմրաշեն գյուղից 2 կմ արևելք:

Քարավազի ջրվեժ

Հերհերի ջրվեժ

Գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Հերհեր գետի վրա, համանուն գյուղից  5 կմ հյուսիս:

Հերհերի ջրվեժ

Աղջոց ջրվեժներ (Խոսրովի ջրվեժներ)

4 ջրվեժները գտնվում են Խոսրովի արգելոցի տարածքում, որոնցից 2-ին ժողովուրդն անվանում է հին հեթանոսական աստվածների անուններով՝ Վահագնի և Աստղիկի ջրվեժ:

Վահագնի ջրվեժ / Աղջոց

Խաչաղբյուրի կամ Լաստիվերի ջրվեժ

Գտնվում է Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետի վրա:

Խաչաղբյուրի ջրվեժ

Լիճքի ջրվեժներ

Ջրվեժների կասկադ Սյունիքի մարզում, Մեղրի գետի վրա:

Լիճքի ջրվեժներ

Աղվանի ջրվեժ  — Սյունիքի մարզ, Մեղրի գետի ձախ վտակ Մալև գետակի վրա, լքված Մալև գյուղից0 կմ հվ-արլ

Վարդանիձորի ջրվեժ — Սյունիքի մարզ, Վարդանիձոր գյուղից5 կմ հս-արմ, Բերդաքար գետի Վարդանիձոր վտակի վրա

Պառավաձորի ջրվեժ  — Սյունիքի մարզ, Բերդաքար գետի ձախակողմյան վտակի վրա, Վարդանիձոր գյուղից 3 կմ հս

Գետիկվանքի ջրվեժ— Վայոց ձորի մարզ, Եղեգիս գետի աջակողմյան վտակի վրա, Վարդահովիտ գյուղից 5 կմ արմ

Ամասիայի ջրվեժ  — Շիրակի մարզ, Ախուրյան գետի աջակողմյան վտակի վրա, համանուն գյուղից արլ

Որոտանի ջրվեժ — Սյունիքի մարզում, Որոտան գետի վրա, բարձրությունը 6 մ,

Կապուտջուղի ջրվեժներ — Սյունիքի մարզ, Քաջարան քաղաքից 10 կմ արմ, Կապուտջուղ գետակի վրա

Շինուհայր ջրվեժ — Սյունիքի մարզ, Որոտան գետի ձախ կողմում, Հին Շինուհայրից 5 կմ հս-արմ

Շառաչ ջրվեժ — ջրվեժ Տավուշի մարզում,  գտնվում է Խնձորուտ գետի վրա է գտնվում (Բայղուշի ձորում), ջրերը գահավիժում են 15 մ բարձրությունից

Դասարանական աշխատանք

1. Արտահայտիր մետրով
5կմ=5000
23կմ235մ=23235
400կմ4մ =40040
2. Արտահայտիր դեցիմետրով
5մ4դմ =54
3կմ =300
4կմ6մ7դմ =467
3. Արտահայտիր սանտիմետրով
5մ =500
4մ5դմ6սմ =456
35դմ =350
4. Արտահայտիր միլիմետրով
7մ =7000
5սմ6մմ =56
5մ4դմ7սմ6մմ =5476
5. Արտահայտիր նշված միավորներով․
5ր40վ= 340վ
5օր18ժ = 138ժ
7տարի 11 ամիս=95 ամիս
10դար54տարի =1054 տարի
7․ Արտահայտիր գրամներով
5կգ=5000
7կգ250գ=7250
5ց =500. 000
5ց12կգ60գ=512.060
8․ Արտահայտիր ցենտներով
5տ=50
12տ7ց=127
9․ Արտահայտիր կիլոգրամով
12տ=12 .000
22տ5ց=22500
4տ5ց62կգ=4562
10․ Մեծ միավորներից մեկը արտահայտիր փոքր միավորով:
5տ3ց=53
30կգ60գ=30.060
6օր14ժ=158
30ր40վ=1840
10մ9սմ=1009
20կմ70մ=20070

Իմ մասին

Իմ անուն է Համբարձումյան Մկրտիչ : Ես սովորում էի Ստեփան Զորյանի անվան 56 դպրոց ում,իսկ հիմա ես սովորում եմ Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում : Ես սիրում եմ  վարել հեծանիվ  ,նաև ես սիրում եմ կավագործություն : Նոր դպրոցում մենք սովորում ենք կավագործություն , մարմնամարզություն , բնագիտություն , հայրենագիտություն:

Կրթական ծրագրի փոխանակում և հայրենագիտական ճամփորդություն

Снимок4

Ճամփորդության օր՝ 09․11․2018

Մեկնում՝ 10։30, Արևմտյան դպրոցի հայրենագիտական կայանից

Վերադարձ՝ նույն օրը, 16։30-ին

Այցելվող վայրեր՝ Արմավիր մարզի  Էջմիածնի եկեղեցիներ, Ակնալճի Արա Հարությունյանի անվան  միջնակարգ դպրոց, լիճ  Ակնալիճ, <<Մեծամոր>> պատմահնագիտական                              արգելոց-թանգարան

Եղանակը՝

Եղանակը ԵրևանումԵղանակը Արմավիրում

Անհրաժեշտ իրեր՝

  • Ուսապարկ
  • Օրապահիկ/բրդուճներ, քաղցր որևէ բան/
  • Թեյ, ջուր
  • Թաց ու չոր անձեռոցիկներ
  • Տաք հագուստ
  • Անձրևանոց
  • Աղբի տոպրակ, ձեռնոց

Ճամփորդի պարտականություններ՝

  • Լինել հետազոտող, գտնել-տեսնել-նկարել-հիշել գեղեցիկը։
  • Չվնասել բնությունը, չաղտոտել այն
  • Լինել հոգատար, ուշադիր ընկերեների նկատմամբ
  • Չբերել՝ գազավորված ըմպելիք,