• Պարկում կա 3 կարմիր և 3 սև գնդակ: Առնվազը քանի՞ գնդակ պետք է հանենք պարկից, որպեսզի ունենանք տարբեր գույնի գնդակներ: ձ • Տատիկն իր բոլոր թոռնիկների համար գուլպաներ գործեց: Յուրաքանչյուր գուլպայի վրա նա գրեց մեկ տառ: Քանի՞ թոռնիկ ունի տատիկը, եթե նա գրեց ընդամենը 16 տառ: 8 • Լճում աճում են թրաշուշաններ: Հայտնի է, որ մեկ օր անցնելուց հետո շուշանների թիվը կրկնապատկվում է, և արդեն 40-րդ օրվա վերջում լճակն ամբողջովին ծածկված էր շուշաններով: Ասեք, թե ո՞ր օրվա վերջում էր, որ լճակի ուղիղ կեսն էր ծածկված շուշաններով: 39 • Ես խմեցի բաժակով լիքը լցված սուրճի կեսը և այն լրացրի կաթով: Հետո խմեցի ստացված խառնորդի 1/3 մասը և փոխարենը կաթ լցրեցի: Այնուհետև ես խմեցի բաժակի պարունակության 1/6 մասը և փոխարենը լցրեցի կաթ: Վերջապես, ես խմեցի ամբողջ բաժակը: Ի՞նչը ես շատ խմեցի ՝ սու՞րճ, թե՞ կաթ:
• ՈՒնենք մետաղադրամներով 100 կույտ, յուրաքանչյուրում 100 մետաղադրամ: Կույտերից մեկում եղած մետաղադրամները կեղծ են, որոնք մեկ գրամով թեթև են իսկական մետաղադրամներից: Իսկական մետաղադրամը կշռում է 10 գրամ: Էլեկտրոնային մեծ կշեռքի մեկ կշռումով ինչպե՞ս հայտնաբերել կեղծ մետաղադրամով կույտը: Իսկական մետաղադրամը դրել են աչ կողմում իսկ կեղծը ձախ այդմես կշեռքքի օննությամ կհասկանանք :
• Մի տարի հունվարի երեք կիրակի զույգ ամսաթվով օրեր էին: Շաբաթվա ինչ օր էր հունվարի 27-ը:
• Ինչպե՞ս կարող են 3 մարդ 3 ժամում անցնել 60 կմ մի մեքենայով, եթե մեքենայում տեղավորվում են միայն երկու մարդ, նրա արագությունը 50 կմ/ժ է, իսկ հետիոտների արագությունը 5 կմ/ժ:
• Գիտնականին աշխատության էջերը համարակալելու համար անհրաժեշտ եղավ 3389 թվանշան: Քանի՞ էջ կար այդ աշխատության մեջ:
Դրական ու բացասական կոտորակային թվերը և զրոն կազմում են ռացիոնալ թվերի համախումբը։ Այլ կերպ սահմանենք, բոլոր այն թվերը, որոնք կարող ենք ներկայացնել կոտորակների միջոցով ռացիոնալ թվեր են։ Պարզ է, որ ամբողջ թվերը ռացիոնալ թվերի մի մասն են։
Եթե երկու ռացիոնալ թվեր ունեն իրար հավասար բացարձակ արժեքներ, բայց տարբեր նշաններ, ապա ասում են, որ այդ ռացիոնալ թվերն իրար հակադիր են։
Օրինակ՝ |-6/7|=|+6/7| և -6/7 թվին հակադիր թիվը կլինի +6/7ը, իսկ +31/2 թվին հակադիր թիվը` -31/2ը:
Նկատի ունենալով ամբողջ թվերի բաժանման կանոնը, ինչպես նաև այն, որ կոտորակի գիծը կարելի է հասկանալ որպես բաժանման նշան՝ կարող ենք համոզվել, որ ցանկացած ռացիոնալ թիվ երկու ամբողջ թվերի հարաբերություն է։
Օրինակ՝
-3/4= -(3: 4)= -3/4 կամ 3/(-4)= -(3: 4)= -3/4
Ռացիոնալ թվերը կարելի է պատկերել կոորդինատային ուղղի վրա ճիշտ նույն սկզբունքով, ինչ որ ամբողջ թվերը։
Հակադիր ռացիոնալ թվերը կոորդինատային ուղղի վրա կպատկերվեն որպես 0-ից նույնն հեռավորությունն ունեցող կետեր, որոնցից մեկը (դրականը) գտնվում է զրոյից աջ, իսկ մյուսը (բացասականը)` զրոյից ձախ.
Ռացիոնալ թվի հասկացությունը գալիս է հին հույներից։ Նրանք առաջինը հայտնաբերեցին, որ ոչ բոլոր թվերը կարելի է ներկայացնել երկու ամբողջ թվերի հարաբերության տեսքով։ Այն թվերը, որոնք կարող են ներկայացվել որպես երկու ամբողջ թվերի հարաբերություն, նրանք կոչեցին «բանական», քանի որ այդպիսի թվերի գոյությունը նրանց համար ակնհայտ էր։ Այդ անվանման հետագա լատիներեն թարգմանությունն է այժմ գործածվող «ռացիոնալ» տերմինը։
Ի տարբերություն դրանց՝ այն թվերը, որոնք այդպես հնարավոր չէ ներկայացնել, նրանք անվանեցին «անբանական» («իռացիոնալ»), քանի որ դրանց գոյությունը նրանց համար շատ անսպասելի էր։
Առաջադրանքներ (դասարանում)
1. Երկու ամբողջ թվերի հարաբերության տեսքով ներկայացրե՛ք հետևյալ ռացիոնալ թվերը.
2. Տրված կոտորակներից որո՞նք են դրական, որո՞նք` բացասական.
3․ Պատասխանեք հարցերին.
ա) Ո՞ր ռացիոնալ թիվն է ինքն իրեն հակադիր:
բ) Ռացիոնալ թի՞վ է արդյոք բնական թիվը:այո
գ) Ռացիոնալ թի՞վ է արդյոք ամբողջ թիվը:
դ) Ռացիոնալ թի՞վ է արդյոք բացասական կոտորակը:
4․ Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք տրված թվերին համապատասխանող կետերը․
5. Ի՞նչ կոորդինատներ ունեն կոորդինատային ուղղի վրա նշվածկետերը :Նրանց քանակ նշողը
Լրացուցիչ առաջադրանքներ
6. Նշված թվերից ո՞րն է զույգ: (A) 2009; (B) 2 + 0 + 0 + 9; (C) 200 – 9; (D) 200 x 9; (E) 200 +9
7. Քանի՞ ամբողջ թիվ կա 19,03-ի և 2,009-ի միջև: 8. Թվանշանների նվազագույն քանակը, որը պետք է ջնջել 12323314 թվում այնպես, որ ստացվող թիվը լինի նույնը աջից ձախ կամ ձախից աջ կարդալու դեպքում. (A) 1 (B) 2 (C) 3 (D) 4; (E) 5։ Նշիր նաև ստացված թիվը։
9. Կա երեք արկղ սպիտակ, կարմիր և կանաչ: Դրանցից մեկում կա շոկոլադե սալիկ, մյուսում խնձոր, իսկ երրորդը դատարկ է: Գտեք շոկոլադե սալիկը, եթե հայտնի է, որ այն կա՛մ սպիտակ, կա՛մ կարմիր արկղում է, իսկ խնձորը` ո՛չ սպիտակ, ո՛չ էլ կանաչ արկղում է:
Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր։
Ես ծնվեցի հուլիսյան մի օր, երբ թավշոտ դեղձը կախվում է ճյուղից: Ոչ մի երկմտանք` Արփենիկ դրիր անունը դու իմ, բայց իբրև քնքշանք Բոժիկ կանչեցիր` Աստվածիկ: Շատ գեղեցիկ է նկարագրել իր ծնվելու օրը :
1 .Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած պատգամը և հիմնավորի՛ր։ Վայրկյանը շատ թանկ ու կարևոր բան է . մի վայրկյանում անմիջապես շատ բան կարելի է զգալ, հասկանալ, քան տարիների ընթացքում: Սա նշանակում է ,որ ամեն վարկյանում դու կարող ես երկրագնուդը փոխել:
2.Ինքդ գրի՛ր մի քանի պատգամ ։ Չար լինելը հեշտ է իսկ բարին դժվար : Մի սպասիր թե մեկը քեզ կոգնի դու օգնիր:
2. Սենյակի ուղղանկյունաձև հատակի երկարությունը 15.7 մ է, իսկ լայնությունը՝ 4 մ: Հաշվիր հատակի մակերեսը:62,8
3. Հգանկյան բոլոր կողմերը իրար հավասար են և կազմում են 9.4 սմ: Գտիր հնգանկյան պարագիծը:9,4
4. Մեքենան 2 ժ շարժվում էր 98.7 կմ/ժ արագությամբ և 5 ժ՝ 73.6 կմ/ժ: Որքա՞ն ճանապարհ անցավ մեքենան այդ ժամանակում:
5. Խանութը ստացավ 200 կգ վարունգ: Առաջին հաճախորդը գնեց ամբողջ վարունգի 4% -ը, իսկ երկրորդը՝ 1 % -ը:Քանի՞ կգ վարունգ գնեց նրանցից յուրաքանչյուրը:1= bbh 2=2
3. Տասանկյան բոլոր կողմերը իրար հավասար են և կազմում են 9,4 սմ: Գտիր տասնանկյան պարագիծը: /Տասանկյունը պատկեր է, որն ունի 10 կողմ և 10 անկյուն։/ 9.4*10=94 սմ
6. Հաշվիր հավասարակողմ տասանկյան պարագիծը, որի կողմը 12,6 սմ է։ Ընդ որում տասանկյունն ունի 10 կողմ, որի բոլոր կողմերը հավասար են (հավասարակողմ)։ 12.6*10=126 սմ
Լրացուցիչ առաջադրանք
7. Գնացքը 3 ժամում անցավ 250 կմ։ Առաջին ժամում այն անցավ ճանապարհի 40 %-ը, երկրորդ ժամում՝ մնացածի 40 %-ը։ Քանի՞ կիլոմետր անցավ գնացքը երրորդ ժամում։ 100-40-40=20% 250*3=750 750*20:100=150 կմ
8. Ավտոբուսի արագությունը մեքենայի արագության 5/7-ն է։ Ինչքա՞ն է մեքենայի արագությունը, եթե ավտոբուսի արագությունը նրանից փոքր է 30 կմ/ժ-ով։