<<Մաթեմատիկայի ստուգատեսի առաջին և երկրորդ կանգառները՝ երկարության չափումներ, պարագծի հաշվում ու մակերսի հաշվում>>
Այսօր մենք միջին դպրոցի սովորողների և ընկեր Գրետայի հետ կատարեցինք մաթեմատիկայի ստուգատեսի առաջին և երկրորդ կանգառները՝ երկարության չափումներ, պարագծի հաշվում ու մակերսի հաշվում: Սկզվբում մենք կարդոնե թղթի վրա գծեցինք երկրաչափական տարբեր պատկերներ, որից հետո կտրեցինք և հաշվեցինք դրանց պարագիծն ու մակերեսը:
Ես ընտրեցի 3 հավասար ուղղանկյուններից բաղկացած մի պատկեր ու չափերիզի միջոցով չափեցի 1 ուղղանկայան կողմերը՝ 120սմ=1 մ 20 սմ, 45 սմ:
Բազմանկյան պարագիծը նրա կողմերի երկարությունների գումարն է:
Այդ պատկերի պարագիծը՝ 4*120+3*45+(2*120-45)=480+135+195=810 սմ= 8 մ 10 սմ Մակերեսը՝
1 ուղղանկայան մակերեսը՝ 120*45=5400 սմ քառ
Այդ պատկերի մակերեսը՝ 5400*3= 16200սմ քառ․
<<Մաթեմատիկայի ստուգատեսին 3-րդ կանգառ ՝ կշռում>>
Մայիսի 30-ին ընկեր Գրետայի և միջին դպրոցի սովորողների հետ կատարեցինք ստուգատեսի փուլերից մեկը՝ կշռումը: Ես կանգնեցի կշեռքին ու համակարգչիս word ֆայլում գրանցեցի իմ զանգվածը: Իմ զանգվածը 45 կգ 400 գ է: Այնուհետև կշռվեցի նաև ուսապարկով: Որից հետո գրանցեցի արդյունքը՝ 46 կգ 900 գ (գրիր ընդհանուր զանգվածը):
Պայուսակիս զանգվածը գտնելու համար․
46 կգ 900 գ-45 կգ 400 գ=1կգ 500 գ
Ես պարզեցի, որ իմ պայուսակը կշռում է 1կգ 500 գ:
Պատասխան՝ 1 կգ 500 գ։
Մաթեմատիկայի ստուգատեսի 4-րդ կանգառը՝ հեծանիվ:
Այսօր մենք միջին դպրոցի սովորողների և ընկեր Գրետայի հետ կատարեցինք մաթեմատիկայի ստուգատեսի 4-րդ կանգառը՝ հեծանիվ: Սկզբում մեզանից յուրաքանչյուրը ընկեր Անուշի և ընկեր Գրետայի օգնությամբ չափեց և գրանցեց մեր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Դրանից հետո նստեցինք հեծանիվը, միջին դպրոցի սովորողները միացրեցին վայրկենաչափը: Մեզանից յուրաքանչյուրը հեծանիվով քշեց 40 մետր՝ գնալ, վերադառնալ: Ես 12 վ-ում հեծանիվով անցա 40 մ: Միջին դպրոցի սովորողները գրանցում էին ժամանակը: Ես նորից չափեցի և գրանցեցի իմ զարկերակի զարկերի թիվը: Գրանցեցի, թե ինչքան ժամանակում քանի մետր անցա:
Իմ զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում սկզբում՝ 72
Իմ զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում հեծանիվ քշելուց հետո՝ 92, ուրեմն հեծանիվ քշելուց հետո իմ զարկերակի զարկերի քանակը ավելացավ 20-ով:
Ես 12 վ –ում անցա 40 մ ճանապարհ
1 վ –ում անցա մոտավորապես 3 մ՝ 40:12=3(4 մն.)
1ժ-ում կանցնեմ – 10կմ 800 մ ՝ 1ժ=3600 վ, 3600*3=10800 մ=10կմ 800 մ:
Ինձ դուր եկավ մաթեմատիկայի ստուգատեսը, քանի որ այն հետաքրքիր և ուրախ անցավ: Մեզ օգնեցին այն հեշտ կատարել միջին դպրոցի սովորողները և ընկեր Գրետան: Ստուգատեսի միջոցով մենք պարզեցինք, թե որքանով ենք կարողանում մեր մաթեմատիկական գիտելիքները գործնականում կիրառել: