«Ողջո՜ւյն, Միջին դպրոց»

Ես չորրորդ դասարանից սովորում եմ Արևմտյան դպրոցում: Նաև ձեռք եմ բերել շատ ընկերներ:Արևմտյան դպրոցում ես ունեցել եմ շատ ճամփորդություններ ,որոնք շատ հետաքրքիր էին և ես  սովորել եմ  նոր բաներ:Ես իմ ընկերների հետ ուսումս շարունակելու եմ Մայր դպրոցում :Մայր դպրոց ես հիմնականում մարմնամարզության և նաև եղել եմ մեդիաուրբաթների  ժամանակ:Իմ քույրիկն էլ է այստեղ սովորում: Միջին  դպրոցում ես ուզում եմ,որ լինեն շատ  ճամփորդություններ:

Ես և իմ մայրիկը ծանոթացանք  Ուսումնառության պայմանագիրի և Ուսումնական պլանի
հետ : Բնականաբար ավելանում են նոր դասաժամեր,նոր առարկաներ: Ինձ ամեն ինչ դուր է գալիս : Շատ ափսոս ,որ լողավազան չկա :
Իսկ մայրիկս ասում է,որ շատ կարևոր է դասավանդողի կայքի պարզ և հստակ գրառումները, հետևողականությունը և պահանջկոտությունը , ինչպես նաև կապը ծնողի հետ : Նաև բավականին հետաքրքիր ընտրությամբ գործունեություններ կան, որը հնարավորություն է տալիս երեխային ինքնաբացահայտվելու և զարգանալու բազմակողմանիորեն :