127.․Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտող, նրբանկատ:
Այնքան շատ են խոչընդոտողները ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:
Դե՛, ցո՛ւյց տուր շնորհք, թող տեսնեն, թե ինչեր ես անում:
Նախօրոք ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր։
Ներողություն խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:
Հեթանոսական մեհյան տեղում է կառուցվել այս տաճարը:
Շատ նրբանկատ մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում:
128․Շարքերում գտիր ուղղագրական սխալները:
- արփշիռ, փաղչել-փախչել, հորձանուտ, տարրալուծել
- արհամարել-արհամարհել, տարորոշել, ավելորդ, բոխկ-բողկ
- քսուք-քսուկ, ժայտքել-ժայթքել, ճմռթել, գախտագողի-գաղտագողի
- պարքև—պարգև, պանդուղտ-պանդուխտ, սայթակել-սայթաքել, դշխուհի
129․Տրված կապակցություններում ընդգծված բառերով փոխաբերական իմաստով բառակապակցություն կազմիր:
Օրինակ՝ մաքուր սրբիչ-մաքուր հոգի
լուսավոր սենյակ-լուսավոր միտք
բարձր սար-բարձր ինքնասիրություն
սև գրիչ-սև սիրտ
տափակ տանիք-տափակ միտք
սուր դանակ-սուր միտք
ծանր իր-ծանր բնավորություն
խոր ձոր-խոր հոգի
130․Բառաշարքում առանձնացրու հոմանիշ բայերի 6 զույգ:
Սփրթնել, ծաղրել, սարսափել, աղաչել, գունատվել, սաստկանալ, հեգնել, ուժեղանալ, իշխել, ահաբեկվել, աղերսել, տիրել:
Սփրթնել – գունատվել
Ծաղրել – հեգնել
Սարսափել – ահաբեկվել
Աղաչել – աղերսել
Սաստկանալ – ուժեղանալ
Իշխել – տիրել
131․ Կետերի փոխարեն գրիր ածանցներ:
Օրինակ՝ վազ.- վազք, վազորդ
արմավենի
ուժային
հարսնացու
տենչանք
գործարար
մետաղե
խռովյալ
փայլուն
վերջավոր
հոտային
հրե
խնձորենի