Մարմնի և միջավայրի միջև տեղի ունեցող գազափոխանակությունը կոչվում է շնչառություն։ Օդից թթվածնի կլանումը և ածխաթթու գազի արտազատումը իրագործվում է շնչառական համակարգի միջոցով։ Շնչառական համակարգը կազմում են շնչուղիները `քթի խոռոչ, քթաըմպան, ըմպան, կոկորդ, շնչափող, բրոնխներ և թոքերը Շնչուղիներով օդը հասնում է թոքեր, որտեղ իրականանում է գազափոխանակությունը։
Ճնշումների տարբերության շնորհիվ ապահովվում է օդի անցումը թոքեր։ Ներշնչման Ժամանակ կրծքավանդակի մկանները կծկվում են՝ մեծացնելով կրծքավանդակի ծավալը։ Կրծքավանդակի ծավալի մեծացման հետ մեկտեղ, լայնանում են նաև թոքերը, որի հետևանքով օդն անցնում է այնտեղ: Արտաշնչման ժամանակ վերոհիշյալ մկանները թուլանում են, և օդը դուրս է գալիս թոքերից :
Մարդու շնչառության հաճախությունը և ծավալը կախված է մարմնի թթվածնի պահանջից։
Day: April 5, 2023
Պատասխանատվություն և հանդուրժողականություն
- Ինչ նկատի ունեք երբ մեկի մասին ասում եք պատասխանատու մարդ է։իմ համար դա այն է որ նա կարողանում է կառավար իր ժամանակը որովհետև ամենիից թանգ բանը ժամանակն է:
- Թվարկեք թե ինչ պատասխանատվություն ունեք դուք և ձեր ուսուցիչները։
մենք սովորենք ,լսենք, ընդունենք իսկ ուսուցիչները սովորեցնել ,ընդունել կարծիքը :
- Ձեր կյանքում լինու՞մ են իրավիճակներ, երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին ներքուստ չեք հանդուրժում, բայց արտաքուստ հանդուրժում եք:իհարկե
- Ինչ կլինի, եթե հասարակության մեջ չլինի հանդուրժողականության մթնոլորտ:
- Ինչու՞ է հանդուրժողականությունը կարևոր ժողովրդավարական հասարակությունում: