13.Թվականները գրել բառերով:
Հազար ինը հարյուր վաթսուն-1960 թվին Հայաստանում գործում էին քսանյոթ-27 թատրոններ, քսանհինգ-25 թանգարաններ, հազար հարյուր ութսունյոթ-1187 գրադարաններ, վեց հարյուր իննսունչորս-694 կինոսարքավորումներ, իսկ հազար ինը հարյուր քառասուն-1940 թ.՝ տասներեք-13 թատրոններ, տասնմեկ-11 թանգարաններ, ինը հարյուր ութ-908 գրադարաններ, հարյուր վաթսունութ-168 կինոսարքավորումներ:
Հայաստանի Հանրապետության՝ ամենաբարձր լեռնագագաթներն են Արագածը՝ չորս հազար իննսուն-4090մ, Կապուտջուղը՝ երեք հազար ինը հարյուր վեց-3906մ, Մեծ Իշխանասարը՝ երեք հազար հինգ հարյուր քառասունինը-3549մ, Վարդենիսը՝ երեք հազար հինգ հարյուր քսաներեք-3523մ:
Հայաստանի Հանրապետության ամենաերկար գետերն են Ախուրյանը, որի երկարությունը հարյուր ութսունվեց-186կմ է, Աղստևը՝ հարյուր երեսուներեք-133կմ:
14.Ընդգծել 3 բաշխական թվական:
ա. մեկ-մեկ, բազմակի, երկուական, ինը տասներորդ, հինգական, իններորդ:
բ. մեկումեջ, հինգ-հինգ, քսանական, չորսհինգերորդ, յոթական, երիցս:
գ. երկրորդական, տասնհինգ-տասնհինգ, յոթ ութերորդ, մեկական, բաշխական, տասական:
15.Ընդգծել 3 կոտորակային թվական:
ա.մասնական, երկու երրորդ, տասներորդական, մեկ երկրորդ, չորս հինգերորդ, սակավաթիվ:
բ. մեկ երրորդ, հարյուրապատիկ, երկու ամբողջ վեց տասնորդական, ամբողջական, երկու յոթերորդ, հնգանիստ:
գ. երկրորդային, մեկ քառորդ, վեցական, հինգ վեցերորդ, կոտորակ, երեք ամբողջ տասնյոթ հարյուրերորդական:
16.Ընդգծիր յուրաքանչյուր շարքում 5 թվական:
ա. քառապատիկ, զրո, վաթսունմեկերորդ, եռակի, տասներկու-տասներկու, յոթական, ութնյակ, չորսբոլորը, երկու հինգերորդ:
բ. թվային, տրիլիոն, երկակի, հինգ-հինգ, մեկմեկու, երեսունհինգ, երեք յոթերորդ, չորրորդ, տասնավոր
գ. վաթսուն, տասնմեկերորդ, հնգամյա, հարյուր-հարյուր, հնգանիստ, եռագույն, չորս քառորդ, հազար: