Տխեմալի

Բաղադրիչներ

  • սալոր – 1 կգ․
  • սխտոր – 2-3 պճեղ
  • սամիթ – 0,5 կապ
  • մաղադանոս – 0,5 կապ
  • խմելի֊սունելի – 1 թ․գ․
  • կարմիր պղպեղ – 1 հատ կծու
  • աղը ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Սալորը լվանալ և մեղմ կրակով խաշել , անցկացնել մաղով , լցնել մեկ այլ կաթսայի մեջ ավելացնել մանր կոտրատած սխտորը մաղադանոսը ,սամիթը ,աղը , շաքարավազը , մանր կտրատած պղպեղը և եփել մինչև պնդանալը ։

Առողջ ափսե

Առողջ ափսեն իրենից ներկայացնում է 50% պետք է կազմի բանջարեղեն, միրգ, հատապտուղ:
25%-ը հարկավոր է լրացնել սպիտակուցային մթերքով `պանիր, ծովամթերք, կաթնաշոռը, մսամթերք բացի խոզից։ Նաև շատ օգտակար է գառան միսը։
25%-ը այլուրից պատրաստված սնունդ։
Նաև ավելի օգտակար է օգտագործել ոչ թե սպիտակ այլուր այլ ոչ ամբողջական մշակում անցած:

Ածական․ թեստ

Մեր աչքի առջև էին հինավուրց ճարտարապետական կոթողները, վերասլաց գմբեթներով տաճարները։ Որքան իմաստուն մտքեր են բողբոջել ու ծաղկել նրանց կամարների տակ , որքան մագաղաթներ են զարդարվել մեսրոպյան մարգարիտներով ու անկրկնելի գույնզգույն մանրանկարներով։ Այո՛, դա հին ու իմաստուն երկիր էր աղքատ, սակայն վեհ մի երկիր , որտեղ գեղջուկի անխոնջ տքնությամբ անջրդի հողերն առատ բերք էին պարգևում ու կյանք տալիս իմաստությանը։
Եվ այդ ամենը հիմա անուրջ է, որ հօդս է ցնդել ամպի քուլայի պես։ Այդ երկրից մենք հայերս թողել էինք ու հեռացել անզոր մղկտալով։ Սուգ ու արտասուք եղավ։ Հեծկլտոցը, աղեխարշ ճիչերը սիրտ էին կեղեքում, կոկորդ խեղդում ,անակնկալ խորշակը մոլեգին իջել էր հինավուրց երկրի վրա։ Անօրեն բռնակալն իր սուրը կախկախեց դեպի խոնարհ գեղջուկի խեղճ հյուղը և միլիոնավոր ամբասիր սրտեր խողխողեց։ Անթիվ երազներ իսպառ վերացան և անհամար հույսեր նվիրական եթերային ի դերև ելան։ Հատուկենտ մարդիկ փրկվեցին այդ անօրեն հաշվեհարդարից։

  1. Լրացրու բաց թողած տառերը, կետադրիր՝ որքան կարող ես։
  2. Գտիր տեքստում հնչյունափոխված բառերը։
    մտքեր,նվիրական , հաշվեհարդարից,բռնակալն, սրտեր
  3. Գտիր երկուական պարզ, ածանցավոր, բարդածանցավոր և բարդ բառեր։
    հին, բերք,
    իմաստուն, անջրդի
    ճարտարապետական, անակնկալ
    մանրանկար, հաշվեհարդար
  4. Տեքստից գտիր կառույց, երփներանգ, երազ, ջանք, գյուղացի, անսպասելի բառերի հոմանիշները։
    կառույց – կոթող
    երփներանգ – գույնզգույն
    երազ – անուրջ
    ջանք – տքնություն
    գյուղացի – գեղջուկ
    անսպասելի– անակնկալ
  5. Գտիր ածականները, որոշիր տեսակները։
    հինավուրց-որակական
    վերասլաց- հարաբերական
    իմաստուն – որկական
    գույնզգույն-որկական
    հին-որկական
    խեղճ-որկական
    անկրկնելի -որակական
    իսպառ -որակական
    գեղջուկ-որակական
    նվիրական -որակական
    ամբասիր -որակական
    անհամար -որակական
    անզոր -որակական
    առատ -որակական
    սուք-որակաան
  6. Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայներն են։
    վերացան – հարակատար