Թեստ

Առաջադրանքների շտեմարան սկսնակների համար

1. Այս տարվա ամենահետաքրքիր դեպքը գրավոր պատմիր ու պատմությունդ վերնագրի՛ր (եթե չգիտես հետաքրքիր մի դեպք, ամառվա մի օ՛րը նկարագրիր):
Իմ երազանքն էր շուն ունենալը և մի ամառային օր ես ու հայրիկս գնեցինք շուն ,նա շատ արագ էր ,ես չեյ հասցնում իր հետևից նա առագ մեշանում էր և արագանում ու ուժեղանում

2. Մի բառով գրի՛ր:

ա) Ո՞վ է այն մարդը, որը կենդանիներին հետապնդելով և որսալով է զբաղվում:

Որսորդ

բ) Ի՞նչն է այն առարկան, որ ստանում են մեծ՝ երկար ու լայն կտորից: Վերից վար կախվելով՝ ծածկում, փակում է որևէ բան: Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից:

Վարագույր

գ) Ի՞նչն է այն փոքրիկ միջատը, որ երկու թև ունի բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով:

Մոծակ

դ) Ո՞վ է այն արհեստավորը, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը խուզելու, կտրելու, հարդարելու գործով:


Վարսավիր

ե) Ի՞նչն է այն պղնձյա առարկան, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար:

Զանգակ

3. Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Եղինջ, շյուղ, պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա, սրճեփ:

Դարպաս
Եղինջ
Թակարդ
Կաթսա
Շյուղ
Պատշգամբ
Սրճեփ

4. Բառերի իմաստների տարբերությունը բացատրի՛ր:

պար — պարել Պարը գործողության անունն է, իսկ պարելը գործողությունը։
երգ — երգել Երգը գործողության անունն է, իսկ երգելը գործողությունը։
կանչ — կանչել Կանչը գործողության անունն է, իսկ կանչելը գործողությունը։
հարց — հարցնել Հարցը գործողության անունն է, իսկ հարցնելը գործողությունը։

5. Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր:

Թանկ, թմբուկ, հերթ, հիշել, բերդ, գիրք, թիթեռ, թմրած, ընծա, կեռաս:

6. Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս:

Ծանր առարկա-ինչպիսի,ածական, կանաչ արտ-ինչպիսի,ածական, բարձր տանիք-ինչպիսի,ածական, գունավոր նկար-ինչպիսի,ածական, բարակ ժապավեն-ինչպիսի,ածական, նեղ ճանապարհ-ինչպիսի,ածական, պղտոր գետ-ինչպիսի,ածական:

7. Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր:

Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա: Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ: Որոշ մարդիկ էլ այդպիսին են:

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ:Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:

8. Տրված բառերից յուրաքանչյուրին ի՞նչպիսի հարցին պատասխանող մի քանի բառ ավելացրու (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, րարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր-գեղեցիկ, եղբայր-ուժեղ, մայր-ուշադիր, հայր-պատմագետ, տատիկ-հետաքրքրասեր, պապիկ-խելացի:

9. Գրավոր պատմիր՝ տրված բառն ի՞նչ է նշանա­կում:

Գիրք-ուսում ստանալու միջոց, դիմակ-դեմքը փակող իր, դերասան-դերը կատարող մարդ, ընկույզ-սկյուռիկի պահածում, ժպիտ-ուրախության էմոցիա, երեխա-մեծացող օրգանիզմ:

10. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:

Ո՞վ ի՞նչ արեց:նա վազեց
Ի՞նչը ի՞նչ եղավ:ընկավ
Ովքե՞ր ի՞նչ են անում:հաց են ուտում
Ինչե՞րը ի՞նչ են լինում: ճանփորդում են

11. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր (ի՞նչ են ցույց տալիս, ի՞նչ հարցհրի են պատասխա­նում) ու գրիր:

Ա. Տղա, թանաք, խրճիթ, արգելք, աղջիկ, բաժակ, բանալի, տատիկ, ուսուցիչ, թռչուն, հեղեղ, մարդիկ, կանայք, դերձակ:
Այստեղ բառը գոյական է, և պատասխանում է ինչ,ով հարցերին

Բ. Հնձում են, խաղում էինք, լուսավորում ես, կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղ է, խռնվում են, շփոթեցի, բացել եք:
Բայ և պատասխանում են բայական հարցերին ՝ ի՞նչ են անում, ի՞նչ ես անում,ինչ անեն ,ինչ լինեն և այլն

12. Ինչպիսի՛ հարցին պատասխանող ընդգծված բառերը տեքստից հանի՛ր: Համեմատիր, տրվա՞ծ, թե՞ ստացված տեքստում է վերաբերմունք արտահայտված:

Ասում են, Թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է, վայ­րենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճո՞ւմ է: Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է աոաջանում: Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե՝ «կոկորդիլոսի արցունք է թափում»:

դաժան-որակական ,խեղճ-որակական ,վայ­րենի-որակական ,թշվառ-որակական ,Գիտակ-որակական ,կեղծավոր-որակական , արցունքանման- վերաբերական, սուտ-վերաբերական, կեղծավոր-որակական:

13. Շարունակի՛ր (հարցերին պատասխանելով՛ գրավոր պատմի՛ր):

Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելու: Գնացինք, գնացինք, շատ թե քիչ, մեր իմացած ու չիմացած երկրներն անցանք, սարերն անցանք, ծովերն անցանք, անապատն անցանք, մեկ էլ դեմներս մի գունավոր քաղաք փռվեց: Որ մտանք, զարմանքից բերաններս բաց մնաց: Քաղա՛ք, դու քաղա՛ք, ոչ մի բան միագույն չէր:

Տներն ինչի՞ց էին կառուցվա՝—–ծ-փայտերից:
Ծառերը, թփերն ու ծաղիկներն ինչպիսին էին-շատ լավն են:
Կենդանիներն ինչպիսի՞ն էին- վայրի: Ինչպիսի՞ քաղաք էր- մարդաբնակ: Ինչի՞ց էր քաղաքն այդպիսին դարձել- քամուց: Մարդիկ ի՞նչ տեսք ունեին-ուրախ, Ինչպիսի՞ն էին- տարատեսակ, Ինչո՞վ էին զբաղվում–գործերով: Ձեզ ինչպե՚՞ս ընդունեցին-ջերմ: Ի՞նչ արեցիք այդտեղ–զբոսնեցինք:

14. Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա, գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի (եզակի՞ է, թե՞ հոգնակի):

Զարմացա-եզակի: Տեսանք-հոգնակի: Փնտրում ես-եզակի: Վազում եք-հոգնակի: Կտա-եզակի: Կհասնեն-հոգնակի:

15. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբերի տարբերությունը բացատրի՛ր:

գոյական-Ծաղիկ,ժամացույց,ջուր,սար,մարդ,երեխա,օձ,ինքնաթիռ,առվակգարուն,թիթեռ,պահակ,նավակ,հատիկ,նավաստի

ածական-ջինջ,,բուրավետ,մեծ,ջրոտ,ուրախ,ծաղ­վավետ,հրաշալի,մաքուր,,ճկունսև,պայծառ,սպիտակ,գաղտնի,ոսկեզօծ,երկաթյա

բայ-վազել,թրթռալ,թիավարել,ջրել,գնալ,լողալ,վազվզել,սողալ,իջնել,բացվել,չխկչխկալ,գոռգոռալ,բարձրանալ,պահել,ոսկեզօծել

Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղ­կավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ, պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, գաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:

16. Հականիշները (հակառակ իմաստ ունեցող բառերը) գտի՛ր և զույգ-զույգ գրի՛ր:

Միշտ-երբեք, անարատ-արատավոր, ոչնչացնել-ստեղծել,, բացահայտ-գաղտնի, թույլ-ամուր, վերջին-առաջին, համաձայնել-մերժել, հանգստանալ-աշխատել, գտնել-կորցնել,, հավաքել-վատնել, աջ-ձախ, արթուն-քնած,

17. Բառերի իմաստների տարբերությունը բացատրիր:

գոռոզ – գոռոզանալ
ուղիղ – ուղղել
խոնարհ – խոնարհել
կանաչ – կանաչել

18. Գրի՛ր՝ յուրաքանչյուր նախադասության մեջ գործողություն կատարողն ո՞վ է, (ովքե՞ր են) և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

Օրինակ՝ Վերջերս այնտեղ հյուր հաճախ եք գնում: – Դուք:

Երկու հարյուր կիլոմետր կտրել, եկել եմ, որ մի բան հարցնեմ: ես
Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց ես կտրել: դու
Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել: նա
Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք:մենք
Հետաքրքիր բան եք մտածել:դուք
Մեզ ամեն տարի այցելում են:նրանք

19. Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:

Օրինակ՝ բարձր հասակ ունեցող – բարձրահասակ

Բարի սիրտ ունեցող-բարեսիրտ, խիղճ չունեցող-անխիղճ, բարձր ձայնով-բարձրաձայն, միշտ ժպտուն-ժպտերես, գանձը պահելու տեղ-գանձարան, կապույտ աչքերով-կապուտաչյա, արքայի որդի-արքայազն, հույների երկիր-Հունաստան, փոքր էշ-իշուկ, ծաղիկներով զարդարված-ծաղկազարդ:

20. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններո՛վ փոխարինիր:

Գիրքը որտե՞ղ է:
Պայուսակում, գրադարակում, պահարանում, սեղան,ի վրա ձեռքում:
Ի՞նչ հարցին պատասխանող բառերը ո՞ր մասնիկների (վերջավորությունների) և բառերի օգնությամբ դարձրիր որտե՞ղ հարցին պատասխանող:

50. Հարցերին պատասխանի՝ր (կարող ես նաև հումորով գրել).

ա) Ձեր բնակարանում քանի՞ սենյակ կա:

բ) Բնակարանն ինչպե՞ս է կահավորված:

գ) Այնտեղ ովքե՞ր են ապրում:

դ) Ինչպե՞ս են ապրում:

ե) Ի՞նչ վերաբերմունք ունեն բնակարանի նկատմամբ:

51. Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր (բայեր) կազմիր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:

Ամպ, ծաղիկ, վար, կար, սուգ, երգ, ժողով, օճառ, գող, վախ, քար, մահ, մանուկ, էջ (իջ), մայր:

52. Փակագծերում տրված բայերը պահանջված ձևով գրի՝ր:

Հայտնի է, որ ամենից շատ Արևմտյան Հնդկաստանի Չհրեպունջա շրջանում է անձրև գալիս: Սակայն պարզվում է, որ երկրագնդի վրա մի տեղ կա, որտեղ անհիշելի ժամանակներից անընդհատ (անձրևել): Դա Հարավային Ամերիկայում է: Անձրևի հեղինակը ջրվեժն է: Ուժեղ քամին, որը միշտ (փչել) լեռներից, ջրափոշին հարթավայր (տանել): Այդտեղ ջրափոշին խոշոր կաթիլներ (դառնալ) ու որպես անձրև (տեղալ):

53 Նախադասությունները լրացրո՝ւ: Գրածդ բայերն ընդգծի՝ր:

Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե մ…
Մարդիկ շատ բարի կլինեն, եթե …
Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե …
Ոչ մի մարդ չի մնա այս մոլորակում, եթե …

54. Ուշադրությո՝ւն դարձրու Ա, Բ, Գ նախորդ նախադասությունների կետադրությանը, կետադրական տարբերություններ գտի՝ր և օրինաչափությունը փորձի՝ր բացատրել:

Ա. Ընկերս ասաց.
– Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկե­րասրահ ունի:
Բ. – Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի, – ասաց ընկերս:
Գ. – Պապս սիրում է նկարներ հավաքել, – ասաց ընկերս, – ու մի մեծ պատկերասրահ ունի:

Ա. Քեռիս ասաց.
– Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ:
Բ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ, – ասաց քեռիս:
Գ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում, – ասաց քեռիս, – ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ:

Ա-ում հեղինակի խոսքը սկզբում է:
Բ-ում հեղինակի խոսքը վերջում է:
Գ-ում հեղինակի խոսքը մեջտեղում է:

55. Տրված ածականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բայեր կազմի՝ր և դրանց մեջ բայ կազմող մասնիկներն ընդգծի՝ր:

Գեղեցիկ, հպարտ, տգեղ, մեծ, փոքր, չար, չոր, թարմ, խոնավ, սև, բարձր, մանր, ճերմակ, դալուկ, ծանր:

գեղեցիկ
հպարտ

տգեղ
մեծ
փոքր
չար
չոր
թարմ
խոնավ
սև
բարձր
մանր
ճերմակ
ծանր

56. Տրված ձայնարկություններից գոյականներ և բայեր (առարկա և գործողություն ցույց տվող բառեր) կազմի՝ր: Արմատների գրությունն ինչպե՞ս փոխվեց:

Օրինակ՝ թը՜շշ – թշշոց – թշշալ:

Բը՜զզ, դը՜ռռ, չրը՜խկ, ծի՜վ-ծի՜վ, բա՜, տը՜զզ, կը՜ռռ, թը՜խկ, մը՜ռռ, թի՜ռ:

57. Թիվ և գործողության հատկանիշ ցույց տվող տրված բառերից (թվականներից և մակբայներից) բայեր կազմի՝ր և դրանց մեջ բայ կազմող մասնիկներն ընդգծի՝ր:

Երկրորդ, երրորդ, չորրորդ, ուշ, շտապ, մոտ, մերձ, հհռու, դանդաղ, հաճախ, տասներորդ, կրկին:

58. Գրավոր պատմի՝ր, թե մեծերն ի՝նչ հհտաքրքիր դեպք են հիշում քո մանկությունից:

59. Տրված տրմատներով ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բայեր կազմի՝ր և դրանց մեջ բայ կազմող մասնիկներն ընդգծի՝ր:

Նստ, սահ, վազ, կարդ, խաղ, տես, հագ, փախ, սառ, թռ, կպ:

60. Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի՝ր և տեքստը վերականգնի՝ր:

Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Ձին գնաց ու պատմեց մարդուն: Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը պատաս­խանեց.
– Ո՜ւզ, ո՜ւզ:
Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
– Ո՝ւղտ, ա՝յ ուղտ, դո՝ւրս արի ու մեզ նման աշխատի՝ր:
Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
– Ո՝ւղտ, ա՝յ ուղտ, դո՝ւրս արի ու մեզ նման աշխատի՝ր:
Ուղտը պատաս­խանեց.
– Ո՜ւզ, ո՜ւզ:
Ձին գնաց ու պատմեց մարդուն: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց:
Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

61. Նախադասությունները լրացրո՝ւ (ուղղակի խոսքեր գրի՝ր):

Փոքրիկը խնդրեց.
– …………
– ………….., – անհանգիստ ասաց իշխանը, – …….:
– …………………, – բողոքեց տղան:
– ………………… , – անհանգստացավ պապիկը:
– …….. , – շարունակ ասում էր մարդ-մեքենան, – ………:

62. Ընդգծված բազմիմաստ բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված (բացատրելու համար տրված բառերից մեկո՝վ փոխարինիր):

Արջը գլուխը բարձրացրեց:
Սարի գլխին ինչ-որ բան է փայլում:
Այս մարդը գլուխ չունի:
Գրքի առաջին գլուխը շատ հետաքրքիր էր:
– Իսկ ո՞վ էր ձեր գլուխը, – որոտաց զորավարը՝ դիմելով գլխիկոր զինվորներին:
Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին:
Գերանի գլխի՝ց բռնիր:

Խելք, մարմնի մաս, ղեկավար, կատար, ծայր, մաս, վրա:

Արջը մարմնի մասը բարձրացրեց:
Սարի կատարին ինչ-որ բան է փայլում:
Այս մարդը խելք չունի:
Գրքի առաջին մասը շատ հետաքրքիր էր:
– Իսկ ո՞վ էր ձեր ղեկավարը, – որոտաց զորավարը՝ դիմելով գլխիկոր զինվորներին:
Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի վրա:
Գերանի ծայրի՝ց բռնիր:

Քո կարծիքով, բառի հիմանական իմաստը ո՞րն է: Պատասխանդ փորձի՝ր պատճառաբանել:

63. Նախադասության ընդգծված բառերից յուրաքանչյուրն ի՞նչ հարցի է պատասխանում: Նախադասությունների կետադրությանն ուշադրություն դարձրո՝ւ և փորձի՝ր բացատրել:

Սուրդ կամ վահանդ նվիրի՝ր տղային:
Ամեն առավոտ անձամբ կերակրում էր իր թռչուններին և շներին:
Քամին ու ալիքը ընկերներ են:
Հենց ցանկապատի մոտ կանգնած էր մի վիթխարի վրան, որտեղից լսվում էր անպատմելի աղմուկ՝ վնգստոց, կազկանձ, ծղրտոց, փնթփնթոց, խռխռոց ու ճիչեր:
Մայրս, քույրս, Սոֆին, Ջեկին ու ես գնում ենք մի վանդակից մյուսը, տանում հաց, կաթ, միրգ ու մսի կտորներ:

64. Տրված բառերի իմաստները արտահայտի՝ր բառակապակցություններով:

Օրինակ՝ դարավերջ – դարի վերջը,
աշխատասենյակ – աշխատելու համար նախատեսված սենյակ:

Գառնարած, բարեսիրտ, չարամիտ, լեռնագագաթ, արա­գահոս, հարթավայր, աստղագիտություն:

Հականիշ

1,բերկրալից
2,փութկոտ
3,կանուխ
4,համակ
5,բիրտ
6,դանդաղկոտ
7,ուշ
8,քնքուշ
9,թախծոթ
10,երկչոտ
11,թեժ
12,ձախողակ
13,մարմանդ
14,համարձակ

Կանուխ-ուշ

Մարմանդ-թեժ

Փութկոտ-դանդաղկոտ

Բիրտ-քնքուշ

Երկչոտ-համարձակ

Թախծոտ-բերկրալից



2,պատվարժան
պարփակ
կողմ
տհաճ
ժուժկալ
անարգ
թավ
հրաշեկ
դուրեկան
անզուպ
դեպ
ծանրակայլ

Պատվարժան-անարգ

Կողմ-դեմ

Տհաճ-դուրեկան

Թավ-նոսր

Ժուժկալ-անզուսպ

Թեթևաքայլ-ծանրաքայլ



3,
տերևազուրկ
նոսր
բեզիկ
սնիլքոր
վեհանձն
երանգավառ
սնանգ

համր
սաղարթախիտ
խորթուբորթ
չոր
դժգույն
վողորկ
տամուկ
խոսուն