Կենդանի օրգանիզմի բաղադրությունը.
Կենդանի օրգանիզմները պարունակում են տարբեր քիմիակն նյութեր։ Կենդանի օրգանիզմներում շատ են թթվածինը, ածխածինը, ազոտը և ջրածինը։ Այս նյութերը կազմում են կենդանի օրգանիզմի 98%-ը։ Դրանց անվանում են մակրոտարրեր։ Կան նաև ծծմբի, ֆոսֆորի, քլորի, կալիումի, մագնեզիումի, նատրիումի, ակլցիումի և երկաթի տարրեր։ Սրանք էլ միասին կազմում են 1,9%։ Ցինկը, պղինձը, յոդը, ֆտորը այս տարրերը շատ ավելի քիչ են (0,1%)։
Օրգանական և անօրգանական նյութեր.
Նյութերը լինում են օրգանական և անօրգանական։ Օրգանական են կոչվում այն նյութերը, որոնց կազմի մեջ մտնում է ածխածին: Օրգանական են՝ բուսական յուղը, կենդանական ճարպերը, շաքարը և այլն։ Մյուս բոլոր նյութերը, որոնք չունեն օրգանական ծագում, անօրգանական են: Օրինակ՝ օդը, ջուրը, քարը, ավազը, կավը, կերակրի աղը, ոսկին, երկաթը և այլն։
Հիդրոֆիլ և հիդրոֆոբ.
Ջրում լավ լուծվող նյութերը կոչվում են հիդրոֆիլ (հուներեն «հիդրոս» ջուր, «ֆիլեո» սիրել)։ Հիդրոֆիլներ են շատ անօրգանական նյութեր՝ աղերը, թթուները, հիմքերը, իսկ օրգանական նյութերից՝ ածխաջրերը կամ սպիտակուցները։ Այն նյութերը, որոնք ջրում վատ են լուծվում կամ ընդհանրապես չեն լուծվում կոչվում են հիդրոֆոբներ (հուներեն «ֆոբոս» վախ)։ Դրանցից են, օրինակ՝ ճարպերը, թաղանթանյութը։