
English




11. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր (ի՞նչ են ցույց տալիս, ի՞նչ հարցհրի են պատասխանում) ու գրիր:
Ա. Տղա, թանաք, խրճիթ, արգելք, աղջիկ, բաժակ, բանալի, տատիկ, ուսուցիչ, թռչուն, հեղեղ, մարդիկ, կանայք, դերձակ:
Այստեղ բառը գոյական է, և պատասխանում է ինչ,ով հարցերին
Բ. Հնձում են, խաղում էինք, լուսավորում ես, կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղ է, խռնվում են, շփոթեցի, բացել եք:
Բայ և պատասխանում են բայական հարցերին ՝ ի՞նչ են անում, ի՞նչ ես անում,ինչ անեն ,ինչ լինեն և այլն
12. Ինչպիսի՛ հարցին պատասխանող ընդգծված բառերը տեքստից հանի՛ր: Համեմատիր, տրվա՞ծ, թե՞ ստացված տեքստում է վերաբերմունք արտահայտված:
Ասում են, Թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է, վայրենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճո՞ւմ է: Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է աոաջանում: Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե՝ «կոկորդիլոսի արցունք է թափում»:
դաժան-որակական ,խեղճ-որակական ,վայրենի-որակական ,թշվառ-որակական ,Գիտակ-որակական ,կեղծավոր-որակական , արցունքանման- վերաբերական, սուտ-վերաբերական, կեղծավոր-որակական:
13. Շարունակի՛ր (հարցերին պատասխանելով՛ գրավոր պատմի՛ր):
Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելու: Գնացինք, գնացինք, շատ թե քիչ, մեր իմացած ու չիմացած երկրներն անցանք, սարերն անցանք, ծովերն անցանք, անապատն անցանք, մեկ էլ դեմներս մի գունավոր քաղաք փռվեց: Որ մտանք, զարմանքից բերաններս բաց մնաց: Քաղա՛ք, դու քաղա՛ք, ոչ մի բան միագույն չէր:
Տներն ինչի՞ց էին կառուցված-փայտերից:
Ծառերը, թփերն ու ծաղիկներն ինչպիսին էին-շատ լավն են:
Կենդանիներն ինչպիսի՞ն էին- վայրի: Ինչպիսի՞ քաղաք էր- մարդաբնակ: Ինչի՞ց էր քաղաքն այդպիսին դարձել- քամուց: Մարդիկ ի՞նչ տեսք ունեին-ուրախ, Ինչպիսի՞ն էին- տարատեսակ, Ինչո՞վ էին զբաղվում–գործերով: Ձեզ ինչպե՚՞ս ընդունեցին-ջերմ: Ի՞նչ արեցիք այդտեղ–զբոսնեցինք:
14. Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա, գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի (եզակի՞ է, թե՞ հոգնակի):
Զարմացա-եզակի: Տեսանք-հոգնակի: Փնտրում ես-եզակի: Վազում եք-հոգնակի: Կտա-եզակի: Կհասնեն-հոգնակի:
15. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբերի տարբերությունը բացատրի՛ր:
գոյական-Ծաղիկ,ժամացույց,ջուր,սար,մարդ,երեխա,օձ,ինքնաթիռ,առվակ, գարուն,թիթեռ,պահակ,նավակ,հատիկ,նավաստի
ածական-ջինջ,,բուրավետ,մեծ,ջրոտ,ուրախ,ծաղվավետ,հրաշալի,մաքուր,,ճկուն, սև,պայծառ,սպիտակ,գաղտնի,ոսկեզօծ,երկաթյա
բայ-վազել,թրթռալ,թիավարել,ջրել,գնալ,լողալ,վազվզել,սողալ,իջնել,բացվել,չխկչխկալ,գոռգոռալ,բարձրանալ,պահել,ոսկեզօծել
Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղկավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ, պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, գաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:
16. Հականիշները (հակառակ իմաստ ունեցող բառերը) գտի՛ր և զույգ-զույգ գրի՛ր:
Միշտ-երբեք, անարատ-արատավոր, ոչնչացնել-ստեղծել,, բացահայտ-գաղտնի, թույլ-ամուր, վերջին-առաջին, համաձայնել-մերժել, հանգստանալ-աշխատել, գտնել-կորցնել,, հավաքել-վատնել, աջ-ձախ, արթուն-քնած,
17. Բառերի իմաստների տարբերությունը բացատրիր:
գոռոզ – գոռոզանալ
ուղիղ – ուղղել
խոնարհ – խոնարհել
կանաչ – կանաչել
18. Գրի՛ր՝ յուրաքանչյուր նախադասության մեջ գործողություն կատարողն ո՞վ է, (ովքե՞ր են) և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:
Օրինակ՝ Վերջերս այնտեղ հյուր հաճախ եք գնում: – Դուք:
Երկու հարյուր կիլոմետր կտրել, եկել եմ, որ մի բան հարցնեմ: ես
Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց ես կտրել: դու
Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել: նա
Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք:մենք
Հետաքրքիր բան եք մտածել:դուք
Մեզ ամեն տարի այցելում են:նրանք
19. Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:
Օրինակ՝ բարձր հասակ ունեցող – բարձրահասակ
Բարի սիրտ ունեցող-բարեսիրտ, խիղճ չունեցող-անխիղճ, բարձր ձայնով-բարձրաձայն, միշտ ժպտուն-ժպտերես, գանձը պահելու տեղ-գանձարան, կապույտ աչքերով-կապուտաչյա, արքայի որդի-արքայազն, հույների երկիր-Հունաստան, փոքր էշ-իշուկ, ծաղիկներով զարդարված-ծաղկազարդ:
20. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններո՛վ փոխարինիր:
Գիրքը որտե՞ղ է:
Պայուսակում, գրադարակում, պահարանում, սեղան,ի վրա ձեռքում:
Ի՞նչ հարցին պատասխանող բառերը ո՞ր մասնիկների (վերջավորությունների) և բառերի օգնությամբ դարձրիր որտե՞ղ հարցին պատասխանող: