Թեմակտիկ հարցեր

1․Ինչու՞ է անհրաժեշտ սահմանել հոսանքի քանակական բնութագիրը։
Անհրաժեշտ է սահմանել հոսանքի քանակական բնութագիրը, քանի որ հոսանքի տարբեր ազդեցությունները պայմանավորված են իր քանակով։

2․ Ինչո՞վ է տարբերվում ազատ լիցքակիրների ուղղորդված շարժումը քաոսային շարժումից։
Երբ ազատ լիցքակիրները կատարում են ուղղորդված շարժում, հաղորդչի լայնական հատույթով որևէ ընտրված ուղղությամբ յուրաքանչյուր վայրկյանում տեղափոխված արդյունարար լիցքն այլևս զրո չէ:

3․ Ո՞ր հոսանքն են անվանում հաստատուն։
Եթե կամայական հավասար ժամանակներում հաղորդչի լայնական հատույթով անցնում են լիցքի նույն քանակը, ապա ադպիսի հոսանքն անվանում են հաստատուն հոսանք:

4․ Սահմանել հաստատաուն հոսանքի ուժը։ Ինչ է ցույց տալիս հոսանքի ուժը, և ո՞րն է նրա միավորը։
Հաստատուն հոսանքի ուժ անվանում են հաղորդչի լայնական հատույթով կամայական ժամանակում անցած լիցքի հարաբերությունն այդ ժամանակին:
Հոսանքի ուժը ցույց է տալիս, թե հաղորդչի լայնական հատույթով հոսանքի ուղղությամբ 1 վայրկյանում ինչ արդյունարար լիցք է անցնում: Հոսանքի ուժի միավորը անվանում են ամպեր: Մասնային միավորներ՝ մԱ, մկԱ:

5․ Ինչպե՞ս է սահմանվում լիցքի միավորը՝ կուլոնը։

Հոսանքի ուժի միջոցով, եթե այն հայտնի է, կարելի է որոշել t ժամանակում հաղորդիչով անցնող լիցքի մեծությունը. 

q = I ⋅ t

6․ Ո՞ր սարքն են անվանում ամպերաչափ։ Ո՞ր երևույթի վրա է հիմնված նրա աշխատանքը։
Ամպերաչափը այն սարքն, որով չափում են հոսանքի ուժը: Ամպերաչափի գործողության սկզբունքը հիմնված է հոսանքի մագնիսական ազդեցության վրա:

7․Որքա՞ն է նկարում պատկերված ամպերաչափի սանդղակի բաժանման արժեքը :

M4250.jpg

8․Հաշվեք կայծակի տևողությունը, եթե 30000Ա հոսանքի ուժի դեպքում կայծակի խողովակի ընդլայնական հատույթով անցնում է 60 Կլ լիցք:

9․Որոշեք ջեռուցման սալիկում հոսանքի ուժը, եթե 5 րոպեում նրանով անցել է 1000 Կլ լիցք:

pbig_12218.jpg

10․ Էլեկտրական սրճեփ շղթայում հոսանքի ուժը 1.4 Ա է:

Որքա՞ն լիցք կանցնի նրա ջեռուցիչ  տարրով 10 րոպեում:

1f24f3886d251eb052bd7da05c853a36.jpg